Ադրբեջանում սիրիացի զինյալների տեղակայումը՝ Թուրքիայի հավակնությունների խորհրդանիշ․ The Guardian

29/09/2020 schedule11:05

Սիրիացի ապստամբ մարտիկները գրանցվել են Թուրքիայի մասնավոր անվտանգության ընկերությունում՝ որպես Ադրբեջանում սահմանապահներ. նման տեղեկություններ են հաղորդել Սիրիայի ապստամբների վերջին հենակետում գտնվող կամավորները: Եվ սա կատարվում է հենց այն ժամանակ, երբ ակնհայտ է Բաքվի եւ հարեւան Հայաստանի երկարատեւ հակամարտության սրման վտանգ. գրում է The Guardian-ը:

Այս հնարավոր տեղակայումը Թուրքիայի՝ արտերկրում իշխանությունն ընդլայնելու անզուսպ ախորժակի նշանն է եւ երրորդ թատերաբեմն է բացում տարածաշրջանում Մոսկվայի հետ իր մրցակցության համար: Անկարան Սիրիայի եւ Լիբիայի հակամարտություններում Ռուսաստանի հետ հանուն իշխանության պայքարի մեջ է, եւ այժմ այդ լարվածությունը կարող է թափվել Լեռնային Ղարաբաղի վրա:

Guardian-ի զրուցակիցն է դարձել երեք տղամարդ․ նրանք Սիրիայի ապստամբների կողմից վերահսկվող վերջին անկյունում են ապրում։ Ասել են, որ գրեթե մեկ տասնամյակ շարունակվող պատերազմը եւ սաստկացող աղքատությունն իրենց ստիպել է գրանցվել ռազմական ղեկավարների եւ միջնորդների մոտ, որոնք խոստանում են աշխատանք արտասահմանյան մասնավոր թուրքական անվտանգության ընկերության հետ: Նրանք ակնկալել են, որ առաջիկայում սահմանով պիտի անցնեն Թուրքիա, այնտեղից էլ տեղափոխվեն Ադրբեջան:

Օտարերկրյա զինյալների ժամանումը Լեռնային Ղարաբաղի համար Երեւանի եւ Բաքվի միջեւ ընթացող ճակատամարտի մեջ նոր բարդություններ կբերի. պարբերականն այստեղ մանրամասնում է, որ տարածքը անկլավ է համարվում՝ օրինականորեն Ադրբեջանի մասը, բայց որը 1991 թ.-ին Խորհրդային Միության փլուզման եւ անկախության հռչակումից ի վեր ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից (իրականում իրավականորեն եւս Լեռնային Ղարաբաղը հայկական շրջան է - խմբ․): Տարածքը գրավիչ է Արեւմուտքի համար, քանի որ դա նավթագազային խոշոր միջանցք է:

Հուլիսին տեղի ունեցած բախումները, որոնց արդյունքում զոհվեց 17 մարդ սահմանամերձ տարածաշրջանում, ինչպես նաեւ վերջին երկու օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի նոր ռազմական գործողությունները մտավախություն են հարուցում, որ քնած հակամարտությունը կարող է կրկին դառնել լիակատար պատերազմ:

Թուրքիան ամուր մշակութային եւ տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ: Ռուսաստանն ավանդաբար մոտ է եղել Հայաստանին, բայց վերջին տարիներին կապեր է հաստատել Բաքվի իշխանական շրջանակների հետ եւ շարունակում է զենք վաճառել երկու կողմերին:

Մինչ միջազգային հանրության մեծ մասը, ներառյալ Մոսկվան, կոչ են անում զենքերը ցած դնել եւ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական գործընթացին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարեց, որ Բաքուն իր երկրի լիակատար աջակցությունն ունի:

«Թուրք ժողովուրդը կանգնած է իր ադրբեջանցի եղբայրների հետ մեր բոլոր միջոցներով, ինչպես միշտ», - ասաց նա Twitter-ում ՝ շարունակելով քննադատել այլ ազգերին, իր բնորոշմամբ՝ հայկական հարձակումների նկատմամբ «երկակի ստանդարտների եւ անբավարար արձագանքի» համար:

Դիտորդները կասկած են հայտնել, թե ինչու պիտի Բաքվի լավ պատրաստված եւ զինված ռազմական ուժերը սիրիացի վարձկանների օգնության կարիքն ունենային: Այնուամենայնիվ, Սիրիայի ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգում տղամարդիկ ասել են, որ մեկ ամիս առաջ արդեն սկսվել է հավաքագրումը:

Ազազում բնակվող երկու եղբայրներ Մուհամմադն ու Մահմուդը, ովքեր խնդրել են փոխել իրենց անունները խնդրի զգայուն լինելու պատճառով, ասել են, որ իրենց կանչել են Աֆրինում գտնվող ռազմական ճամբար սեպտեմբերի 13-ին:

Իրենց ժամանելուն պես Թուրքիայի հովանավորության տակ գտնվող Սուլթան Մուրադի բաժնի հրամանատարներից մեկն իրենց ասել է, որ առկա են աշխատանքներ Ադրբեջանում դիտակետերի եւ նավթագազային օբյեկտների պահպանության համար`երեքից վեցամյա պայմանագրերով` ամիսը 7-10 հազար թուրքական լիրա (700-1000 £) աշխատավարձով, ինչը զգալիորեն ավելին է, քան նրանք կարող էին վաստակել տանը:

Հրամանատարը մանրամասներ չի հաղորդել այն մասին, թե ինչ է իրենից ենթադրում գործը, որքան կտեւի այն կամ երբ է սպասվում, որ կմեկնեն: Տղամարդկանց համար պարզ չի եղել նաեւ, թե ինչ անուն ունի թուրքական անվտանգության այդ ընկերությունը, կամ ովքեր են տալու իրենց աշխատավարձերը:

«Մեր ղեկավարը մեզ ասաց, որ մենք չենք կռվելու, այլ պարզապես պիտի օգնենք պահպանել որոշ տարածքներ,- ասել է Մուհամմադը:- Մեր աշխատավարձերը բավարար չեն ապրելու համար, ուստի մենք սա դիտարկում ենք՝ որպես փող աշխատելու հիանալի հնարավորություն»:

«Աշխատատեղեր չկան,- ավելացրել է եղբայրը: - Ես Հալեպում դերձակ էի աշխատում, բայց քանի որ մեզ տեղահանեցին Ազազ [այն բանից հետո, երբ Հալեպն Ասադին անցավ 2016 թ.], ես բազմիցս փորձեցի զբաղվել իմ արհեստով, բայց ընտանիքս եւ ես չենք կարողանում բավարար գումար աշխատել»:

Խոստացված աշխատավարձերը հսկայական գումարներ են՝ ամիսը թուրքական 450-550 լիրայի համեմատ. հենց այդքան է սիրիացի ապստամբներին վճարում Անկարան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարելու համար:

Անկարան աջակցել է սիրիական ընդդիմությանը պատերազմի առաջին օրերից ի վեր՝ նույնիսկ այն ժամանակ, երբ «Սիրիական ազատ բանակի» հովանի խումբը թուլացել եւ ճեղքվել էր պատերազմական գործողությունների եւ ապստամբների շարքերում իսլամիստական տարրերի տարածման պատճառով:

Եվ թեպետ դիտորդական կազմակերպություններից Թուրքիան մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ մեղադրանքներ է ստանում, այն նաեւ օգտագործում է ապստամբ մարտիկներին՝ որպես վստահելի ուժեր՝ քրդական զորքերի դեմ:

Դեկտեմբեր ամսից Անկարան նաեւ օժանդակել է, որ հազարավոր սիրիացի ապստամբներ տեղափոխվեն Լիբիա՝ որպես վարձկաններ, որտեղ վերջիններս օգնել են փոխել քաղաքացիական պատերազմի ընթացքը՝ հօգուտ ՄԱԿ-ի աջակցությամբ գործող կառավարության ռազմական հրամանատար Խալիֆա Հաֆթարի:

Իդլիբ քաղաքից Օմարին, որ նույնպես խնդրել է իր իսկական անունը չնշել, սեպտեմբերի 22-ին եւս 150 տղամարդկանց հետ միասին կանչել են Աֆրին եւ խնդրել պատրաստվել մեկնելու՝ տեղեկացնելով, որ այդ մասին կասեն հենց մեկնումի օրը, քանի որ տեղակայումը հետաձգվել է: Նա ասել է, որ հենց լսել է հնարավոր տեղակայման մասին, խնդրել է միջնորդի հեռախոսահամարը. պայմանավորվել են, որ Օմարն իրեն միջնորդի հետ կապողին իր առաջին աշխատավարձից $ 200 կվճարի:

«Երբ առաջին անգամ մեզ սկսեցին առաջարկել աշխատանք Լիբիայում՝ արտերկրում, մարդիկ վախենում էին գնալ այնտեղ, բայց հիմա հաստատ կան հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են մեկնել թե Լիբիա, թե Ադրբեջան,- ասել է նա:- Այստեղ մեզ համար ոչինչ չկա»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջարկին, Լիբիա մեկնած որոշ տղամարդիկ պատմել են, որ իրենց ասել էին, թե աշխատելու էին՝ որպես պահակ, բայց փոխարենը հայտնվել են առաջնագծում մղվող մարտերում: Շատերը հայտնել են նաեւ, որ հրամանատարները գրպանել են իրենց աշխատավարձի մինչեւ 20%-ը:

Վաշինգտոնի Գլոբալ քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Էլիզաբեթ Ծուռկովն ասել է. «Միջազգային հանրությունը սիրիացիների կյանքը համարում է ծախսատար. Սիրիան ծառայում է որպես աշխարհաքաղաքական հաշիվներ մաքրելու վայր, ուր սիրիացիների հաշվին այլ երկրներ իրենց շահերը առաջ են տանում: Սիրիացիները դիմադրել են եւ շարունակում են դիմադրել այս տրամաբանությանը, բայց պատերազմից եւ սիրիական արժույթի վերջին արժեզրկումից բխող տնտեսական անկումը նշանակում է, որ սիրիացիների մեծ մասն այժմ պայքարում է իրեն կերակրելու համար: Նոր ընտրանքի առջեւ կանգնած՝ շատերն այժմ պատրաստ են վաճառել իրենց նրան, ով ամենաբարձր գինը կվճարի»:

Մի քանի տեղեկատվական աղբյուր Սիրիայի ազգային բանակից (SNA), որ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող սիրիական ապստամբական հիմնական խմբերի հիմնական հովանին է, ինչպես նաեւ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հաղորդել են, որ 500 սիրիացի մարտիկներից կազմված առաջին ջոկերը Սուլթան Մուրադից եւ Ալ Համզայից արդեն ժամանել են Ադրբեջան. նրանց թվում են երկու ավագ հրամանատարներ՝ Սուլթան Մուրադի առաջնորդ Ֆահիմ Էիսսան եւ Ալ Համզայի ղեկավար Սաիֆ Աբու Բաքիրը: Guardian-ը նշում է, որ չի կարող հաստատել այս հաղորդագրությունները:

Լուրերն հաստատվում են սոցիալական ցանցերում տարածված մի քանի չճշտված տեսանյութերով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են զինված սիրիացի ապստամբները ճանապարհորդում ադրբեջանական ճանապարհներով՝ բեռնատար մեքենաների թափքում, մարտական երգեր վանկարկելով:

Ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում արդեն ներկա է 4000 սիրիացի մարտիկ. այս պնդումները Բաքուն հերքել է՝ կոչելով «անհեթեթություն»:

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը երկուշաբթի ասել է. «Մենք կտրականապես մերժում ենք նման պնդումները: Մեր աջակցությունը տրվում է միայն որպես ռազմական խորհրդատվություն եւ Ադրբեջանի զինված ուժերի վերապատրաստում… Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում աշխարհում աշխարհազորայինների հավաքագրմամբ կամ տեղափոխմամբ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ սիրիացի զինյալների՝ Ադրբեջանում տեղակայվելու մասին հաղորդել էր նաև Reuters-ը: Սիրիացի զինյալները պատմել էին, որ իրենց խոստացել էին 1500 դոլար աշխատավարձ, եւ իրենք համաձայնել էին ծայրահեղ կարիքից դրդված:

Տպել
1886 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին