Էս անգամ ուրիշ է. Գյումրու զինկոմիսարիատից շարունակում են մեկնել պահեստազորայինները

Երեկ կեսօրից սկսված, մինչ ուշ գիշեր շարունակված զորակոչն այսօր էլ նույն ընթացքն ունի Գյումրիում: Զինվորական տարածքային կոմիսարիատի բակում կրկին հերթեր են, մեծ ու փոքր, կին ու տղամարդ:

Գնացողների ուղին մեկն է՝ հանուն հայրենիքի դեպի սահման: Այս անգամ սակայն, ոչ թե ժամկետային զինվորական ծառայության մեկնողներին են ճանապարհում, այլ պահեստազորայիններին:

Դավիթ Կարապետյանը մեկնում է որպես հետախուզության սպա: Վստահությունը մեծ է՝ հաղթանակով են տուն դառնալու: Ասում է լավ է լինելու, Աստված վերևից կուղղորդի իրենց: «Հանգիստ ու առանց կաշկանդվելու ենք մեկնում, միայն թե տանեցիներն էլ այստեղ նույն հանգստությամբ մեզ սպասեն: Թե չէ ավելորդ լարվածությունը կխանգարի»,- ասում է Կարապետյանը:

Հայ թեթևատլետ, նիզականետորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Ամառային օլիմպիական խաղերի մասնակից Մելիք Ջանոյանը ևս զինկոմիսարիատի բակում էր, դժգոհ էր: Իրեն չեն տանում, եկել էր ընկերջը ճանապարհելու:

Ասում է՝ իրեն վատ է զգում, տարիքով փոքրերը մարտի դաշտում են, ինքը տանը՝ ցանկացած պահի վերջիններիս միանալու պատրաստակամությամբ:

Բոլորն էլ վստահ էին՝ ամեն ինչ մեր հաղթանակով է ավարտվելու: Պահեստազորայիններին տեղափոխող ընկերության ղեկավարը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ այս անգամ ուրիշ է: Արդեն 6 տարի նորակոչիկներին են տեղափոխում հավաքակայան, միշտ էլ հուզմունք ու հպարտություն եղել է, բայց այս երկու օրը լրիվ այլ զգացողություններ են:

«Լրիվ տարբերվում է: Ինքնակամ, համախմբված գալիս են, որ մեկնեն: Ուղղակի ցնցված եմ: Երեկ գիշեր մինչև ժամը 3 գնացել են, էս կարգի ոգևորություն երբեք չի եղել»,- ասում է Արտուշ Համբարձումյանը:

Նրանք, որոնց հերթն այսօր չէր հասնելու, որ մեկնեին, տուն գնալ էլ չէին ուզում: Ասացին, գուցե հենց զինկոմիսարիատի բակում էլ սպասեն, քանի դեռ չեն գնացել, հնարավոր է՝ այլ հարցում իրենց կարիքը զգացվի:

Տպել
2968 դիտում

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ