Տեղի է ունեցել Հանրային խորհրդի արտահերթ նիստ. որոշում է կայացվել ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ

28/09/2020 schedule16:30

Այսօր առավոտյան ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ Հանրային խորհրդի արտահերթ նիստը՝ նախօրեին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիոն պատերազմի, հայ ժողովրդին պարտադրված գոյապահպանական մարտահրավերին հանրային մակարդակում ևս ազգային համախմբմամբ արդյունավետ արձագանքելու, Հայաստանում ու Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում հանրային կառավարման գործում ՀԽ դերակատարումը հստակեցնելու օրակարգային հարցերով:  

Հանրային խորհրդը տեղեկացնում է, որ ՀԽ անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական լայնածավալ հարձակմանը դիմակայելիս ու հետ մղելիս նահատակված զոհերի հիշատակը: Խորհրդի անդամները մտքերի ակտիվ փոխանակություն են ունեցել իրավիճակի ու դրա հնարավոր զարգացումների, կենսագործունեության բոլոր ոլորտներում ու հասարակական բոլոր համակարգերի բնականոն գործունեության ապահովման և այլ թեմաների շուրջ:

Ողջունելով ու կարևորելով հայոց բանակի թիկունքն ամրապնդելու, հայոց երկու պետականությունների անվտանգությունն ապահովելու գործում համազգային համերաշխության ու համախմբման մթնոլորտի ձևավորումը, Հայաստանի ու Արցախի ներքին լսարաներում և միջազգային գործընկերների համար իրավիճակն ավելի տեսանելի, նրանց համար օբյեկտիվ տեղեկատվական հոսքերը հասու դարձնելու կենսական անհրաժեշտությունը՝ քննարկվել են ստեղծված ռազմական դրության պայմաններում ՀԽ հիմնական անելիքներն ու առաջնահերթությունները:

Ներկաների միաձայն համաձայնությամբ՝ որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով.

  • սերտ փոխգործակցության մեջ կլինի հանրության տարբեր խմբերի, իշխանության մարմինների, միջազգային հանրության տեղական կառույցների ու ՀԽ միջազգային գործընկերների հետ՝ կանոնավոր ներկայացնելով առանցքային զարգացումների շուրջ անաչառ տեղեկատվություն և զեկույցներ,
  • Կարձագանքի հանրային գործունեության տարբեր ոլորտներում ծագած և/կամ հնարավոր խնդիրներին, որոնք կարող են առաջ գալ ստեղծված ոչ բնականոն իրավիճակում:
  • Պետական քաղաքականությանը զուգընթաց և անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կիրականացնի գործուն քայլեր հանրային կարծիքի ուսումնասիրման և վերհանման ուղղությամբ և այլն:
  • Մոտակա ժամերին արդեն պատրաստ և հաստատված կլինի Տնտեսական և սոցիալական խորհուրդների միջազգային ասոցիացիայի ղեկավարությանը, գործընկեր կազմակերպություններին ուղարկվելիք նամակները՝ շեշտադրելով միջազգային հանրության տեղեկացված լինելու և իրավիճակին օբյեկտիվ արձագանքելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, քանի որ Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային ռազմական գործողությունների:
  • Արտահերթ նիստում նաև որոշում կայացվեց առկա իրավիճակի վերաբերյալ հանրության առջև հանդես գալ ուղերձով, որի վերաբերյալ նախնական քննարկումների ավարտից հետո կլինի հատուկ հաղորդագրություն:
  • Խորհրդի անդամների կողմից առաջարկություն հնչեցվեց, որպեսզի արագ փոփոխվող իրադրության պայմաններում ՀԽ նախագահը նախաձեռնի իրավիճակից բխող քայլեր ու հանրային քննարկումներ:
Տպել
971 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն