Գեորգի Ավետիսյանի՝ պաշտոնից ազատվելը մեթիլով օղիների կամ ալկոգելի շուկայի հետ կապելն աբսուրդ է. Անուշ Հարությունյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը տեղյակ չէ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Գեորգի Ավետիսյանին ազատելու պատճառների մասին: Վարչապետի համապատասխան որոշումը, հիշեցնենք, հրապարակվել էր երեկ:

«Չեմ կարող ասել, այս պահին իմ ձեռքի տակ որեւէ ինֆորմացիա չկա, պարոն Ավետիսյանն էլ խնդրել է իրեն չանհանգստացնել»,- «Հայկական ժամանակի» հարցին պատասխանելով՝ ասաց Անուշ Հարությունյանը:

Ավելացրեց, որ որոշումն իր համար էլ անակնկալ էր. «Այո, երեկ երեկոյան ուրիշ մարդ է ուղարկել այդ լուրը»:

Շրջանառվում են լուրեր, որ այս որոշումն առնչվում է մեթիլ սպիրտի պարունակությամբ օղիների վաճառքի հետ, որի հետեւանքով տասնյակ թունավորման դեպքեր, մահեր են գրանցվել: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Անուշ Հարությունյանն ասաց. «Վստահաբար կարող եմ ասել, որ դա աբսուրդ է: Մեթիլ սպիրտի, օղու, այս պատմության հետ կապված տեսչական մարմինը կապ ունենալ չէր կարող: Դա իր գործառույթների շրջանակից դուրս է: Այն ամենը, ինչ իր գործառույթների շրջանակում է, արել է: Ես շուտով հայտարարություն կտարածեմ այն գործողությունների մասին, որ տեսչական մարմինն արել է արդեն դրա արդյունքում: Մենք հայտարարել ենք, որ զբաղվում ենք իրացման ցանցում գտնվող սպիտային խմիչքների դիտարկմամբ եւ ուսումնասիրմամբ: Դրա մասին ամփոփ տեղեկատվությունը երեկ երեկոյան արդեն պատրաստ էր, ես դա կհրապարակեմ»:

Հաջորդ աղմկահարույց խնդիրը լայն սպառում ունեցող ալկոգելների վերահսկողությունն էր. կարո՞ղ էր դրա հետ կապված լինել: «Ալկոգելների վերահսկողությունը եւս մեզ չի վերաբերում: Այն, ինչը սնունդ չէ, այն, ինչ մարդը չի ուտում կամ խմում, մեր վերահսկողության տիրույթում չէ: Նույնիսկ ծխախոտը մեզ չի վերաբերում: Պարոն Ավետիսյանի ազատման որոշումն այդ թեմայի հետ կապելը եւս աբսուրդ է: Այդպես լինել չի կարող»,- պատասխանեց Հարությունյանը:

Գեորգի Ավետիսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշման մասին երեկ տեղեկացել ենք e-gov.am-ից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է հրապարակված փաստաթղթում: Գեորգի Ավետիսյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2018թ. հունիսի 22-ից:

Տպել
2932 դիտում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ