Ո՞վ կդառնա Վճռաբեկ դատարանի նախագահ. թեկնածուների ցանկը ԲԴԽ-ին կներկայացվի առաջիկա երկու օրերին

2018 թվականից Վճռաբեկ դատարանը նախագահող դատավոր Երվանդ Խունդկարյանն օրերս հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու նպատակով: Բարձրագույն դատական խորհուրդը Խունդկարյանի հրաժարականն ընդունեց նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 18-ին: Նույն օրն էլ նա, երդվելով որպես ՍԴ դատավոր, ստանձնեց այդ պաշտոնը:

Երվանդ Խունդկարյանը, հիշեցնենք, Վճռաբեկ դատարանի նախագահ էր ընտրվել Ազգային ժողովի կողմից 2018 թ. սեպտեմբերի 13-ին՝ 6 տարի ժամկետով: Մինչ այդ նա զբաղեցնում էր նույն դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահի պաշտոնը:  Խունդկարյանը Վճռաբեկ դատարանում աշխատեց 12 տարի:

Այժմ՝ սեպտեմբերի 18-ից սկսած՝ ՀՀ դատական դեպարտամենտն ունի 7 օր ժամանակ՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պահանջներին համապատասխանող թեկնածուների ցանկը կազմելու եւ ԲԴԽ-ի ընտրությանը հանձնելու համար: ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է բացառապես տվյալ դատարանի դատավորների կազմից: Նշենք, որ Վճռաբեկ դատարանն այս պահին ունի 16 դատավոր: Օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու կարող են առաջադրվել նրանք, ովքեր տվյալ դատարանում ունեն առնվազն 3 տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, նախկինում չեն պաշտոնավարել այդ դատարանի նախագահի պաշտոնում եւ չեն հանդիսանում ԲԴԽ անդամ: ԲԴԽ-ին ներկայացվող ցանկը պետք է բաղկացած լինի  առնվազն 3 թեկնածուից. եթե բավարար փորձառություն ունեցող դատավորների թիվը 3-ից պակաս լինի, ապա Դատական դեպարտամենտն այդ պահանջը կարող է չկիրառել:

Հաջորդ քայլը ԲԴԽ-ինն է, որը  պետք է ուսումնասիրի թեկնածուների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրի զրույցի՝ ԱԺ-ի ընտրությանը ներկայացնելու համար: ԲԴԽ-ն պետք է հաշվի առնի նախագահի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, այդ թվում՝ դատավորի մասնագիտական հեղինակությունը, պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը, կազմակերպչական, կառավարչական եւ այլ ունակությունները: Ընտրությունն անցկացվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, ընտրված է համարվում նա, ով հավաքել է ձայների կեսից ավելին: Նշենք, որ ԲԴԽ-ն ունի 10 անդամ:

Վերջին փուլում արդեն ընտրված թեկնածուն ԲԴԽ նախագահի կողմից ներկայացվելու է ԱԺ-ին: Վերջինս թեկնածուի ընտրությունը կազմակերպելու է «Ազգային ժողովի կանոնակարգ օրենք» սահմանադրական օրենքի համաձայն: Ըստ այդմ, թեկնածուին ներկայացնելու համար հատկացվելու է մինչեւ 10 րոպե ժամանակ, որից հետո ելույթ է ունենալու թեկնածուն. նրա ելույթի առավելագույն ժամանակը 30 րոպե է: Հիմնական ելույթից հետո թեկնածուին տրվելու է եւս 15 րոպե ժամանակ՝ եզրափակիչ ելույթի համար: ԱԺ նիստի ավարտին Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրվի, ապա քվեարկությունից հետո՝ 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար ԲԴԽ-ն պետք է ներկայացնի նախագահի նոր թեկնածու:

Նշված կարգավորումներից կարելի է ենթադրել, որ եթե ընտրություններն ընթանան բնականոն հունով՝ առանց քվեարկությունների երկրորդ փուլի, ապա հոկտեմբերի վերջին ընտրված կլինի Վճռաբեկ դատարանի նոր նախագահը:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը.

- Պարո՛ն Փոլադյան, կազմե՞լ եք Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին համապատասխանող թեկնածուների ցանկը, որը պետք է ներկայացնեք ԲԴԽ-ին:

- Այդ ցանկն  ԲԴԽ-ի քննարկմանը կներկայացվի ամենաուշը չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը:

- Վճռաբեկի դատավորներից քանի՞սն են համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:

- Բացառությամբ Էդգար Սեդրակյանի, որի 3 տարի պաշտոնավարումը տվյալ դատարանում չի լրացել, եւ Ստեփան Միքայելյանի, որը այս պահին ԲԴԽ անդամ է՝ մնացած բոլորը կարող են հավակնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին:

- Այսինքն՝ 16 դատավորից 14-ը կարո՞ղ են հավակնել:

- Այո, ընդհանուր 17 դատավոր են, այս պահին պարոն Խունդկարյանի հաստիքը թափուր է, եւ երկու բացառությունները հանած՝ 14 դատավոր է ստացվում:

- Դուք ԲԴԽ-ին պետք է ներկայացնեք հենց 14 հոգանո՞ց ցանկը թե՞ դատավորներն իրավունք ունեն դրանից հրաժարվելու:

-Ոչ, նրանք իրավունք չունեն հրաժարվելու, որովհետեւ դա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջն է՝ նախատեսված Դատական դեպարտամենտի համար: Մեր գործառույթը բացառապես ցանկը ներկայացնելն է:

-Տեսականորեն հնարավո՞ր է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրվի՝ հաշվի առնելով, որ այժմ քննարկվում է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցը:

-Ես չեմ ուզում գուշակություններ անել, բայց տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է: Նկատի ունեմ՝ հնարավոր է այնքանով, որ ԲԴԽ-ն անընդհատ պետք է ընտրություն կազմակերպի, որպեսզի նախագահ ընտրի, այսինքն՝ չի սպասելու, թե առաջիկայում օրենսդրական ինչ փոփոխություններ են լինելու կամ չեն լինելու: ԲԴԽ-ն ընտրությունը կազմակերպելու է, եւ եթե որեւէ մեկը չհավաքեց առավելագույն՝ 6 կողմ ձայնը առաջին փուլում, առավելագույն ձայներ հավաքած դատավորները մրցելու են երկրորդ փուլում, եթե այդ փուլում էլ որեւէ մեկը առավելագույն ձայներ չհավաքեց, ԲԴԽ-ն նոր ընտրություն է կազմակերպելու, եւ այդպես շարունակ, մինչեւ որ կարողանա ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու, որը ներկայացվելու է ԱԺ:

 

Լուսանկարում՝ Կարեն Փոլադյանը

Տպել
2379 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը