Նոր ԹՈւՄՈ-ն դասընթացներ կառաջարկի մեծահասակներին, կիրականացնի միջբուհական համագործակցություն

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Էփիջի Լէբս Էյէմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՀ, քաղաք Երեւան, Հալաբյան 16 հասցեում գտնվող) անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15 հազար մ2 մակերեսով հողամասը տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի կառուցման եւ վերջինիս գործունեության ապահովման համար:

Զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս կրթագիտական կենտրոնը ներառելու է չորս բաղադրիչ:

Ընդհանուր լաբորատորիաներում նախատեսվում է Հայաստանի համար կարեւոր ուղղություններով իրականացվող գիտական հետազոտությունների թեմաները որոշել՝ նանոտեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիների ու արհեստական բանականության ոլորտներում: «Լինելու են ընդհանուր լաբորատորիաներ, բայց եթե կլինեն գիտահետազոտական կենտրոններ կամ բուհեր, որ կցանկանան ներգրավվել այս ծրագրում, եւ այստեղ տեղափոխել իրենց լաբորատորիաները, հնարավորություն կունենան նաեւ օգտվել այն լաբորատորիաներից, որ այստեղ արդեն գոյություն ունեն՝ պայմանով, որ իրենց լաբորատորիաներից այլ հետազոտողներ էլ հնարավորություն ունենան այս տարածքում օգտվել: Այսինքն, սա ընդհանուր ջանքերի եւ ենթակառուցվածքների համատեղման եւ արդյունավետ օգտագործման հնարավորություն է»:

Ըստ նախարարի՝ ԹՈւՄՈ-ում այս մեթոդաբանությամբ մեծահասակներին է կրթություն տրվելու, ստեղծվելու է «ԹՈւՄՈ -Լաբս» բաղադրիչը:

«Երրորդ բաղադրիչը ծրագրավորողների դպրոցն է, որ նախատեսում է ոչ-ծրագրավորողների համար դասընթացներ՝ հայտնի մի ֆրանսիական դպրոցի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ ցանկացած մասնագիտության տարիքի մարդիկ այստեղ հնարավորություն կունենան սովորել ծրագրավորում եւ դառնալ մասնագետ:

Չորրորդ բաղադրիչով նախատեսվում է ֆրանսիական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետը տեղակայել այստեղ: «Բացի այստեղ ներգրավված Եվրամիության գրանտային գումարներից՝ ԹՈւՄՈ-ն իր հերթին ներդրում է կատարելու»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Նախատեսվում է շինարարական աշխատանքները սկսել եկող տարի, իսկ կենտրոնը, ըստ նախագծի, կսկսի աշխատել 2023 թվականից, եւ մի քանի տարի անց կդառնա ինքնաֆինանսավորվող:

Տպել
1973 դիտում

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից