Հայաստանի վերադարձը Մերձավոր Արեւելք. առաջին կանգառը՝ Եգիպտոս

Հայկական պետություններն ու առհասարակ հայ ժողովուրդը պատմականորեն կարեւոր դերակատարում են ունեցել Մերձավոր Արեւելքի կյանքում: Մեծ Մերձավոր Արեւելքում, որի բաղկացուցիչ մասն է կազմում Հայաստանի Հանրապետությունը, տեղի ունեցող գործընթացները նույնպես կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի կենսական շահերի տեսանկյունից: Հայաստանի երրորդ Հանրապետությունը կարծես փոքր-ինչ հետ է մնացել իր «նախնիներից» եւ տեսանելի ազդեցություն չունի այս տարածաշրջանի քաղաքական կյանքում:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Եգիպտոս պաշտոնական այցի նախօրեին նրա օգնական Ռուբեն Կարապետյանը հայտնեց մերձավորարեւելյան ռազմավարության վերջնականացման մասին: Իր խոսքով՝ դա ինքնիշխան ռազմավարություն է: Սա նախորդ տարվա դեսպանահավաքի ժամանակ ամրագրված արտաքին քաղաքական երեք սկզբունքներից (ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն) մեկն է:

Սեպտեմբերի 12-ին Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնեց Եգիպտոս, հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի, ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոս 2-րդի եւ ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ:

Վերոնշյալի համատեքստում պետք է հաշվի առնել, որ մերձավորարեւելյան ռազմավարության վերջնականացումից հետո առաջին պաշտոնական այցի երկրի ընտրությունը պատահական չէ: Նախեւառաջ Եգիպտոսն արաբական աշխարհի առաջատարներից է, շատ արաբական երկրներ եթե չեն հետեւում, ապա առնվազն հաշվի են առնում Եգիպտոսի դիրքորոշումները առաջին հերթին ռազմաքաղաքական հարցերով: Պատահական չէ, որ Արաբական պետությունների լիգայի կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում:

Պակաս կարեւոր չէ նաեւ Եգիպտոսի հայ համայնքի դերը, որի մասին Մնացականյանը խոսեց իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում: Նա շնորհակալություն հայտնեց Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին՝ Եգիպտոսի հայերին եւ նրանց՝ ազգային ինքնությունը պահպանելու ջանքերը պաշտպանելու համար: Դրան նախորդել էր նախարարի եւ հայ համայնքի հանդիպումը, որի ընթացքում նախարարը առանձնահատուկ ընդգծել էր համայնքի կարեւոր դերակատարությունը երկու պետություններին եւ ժողովուրդներին «իրար կամրջելու գործում»:

Հայաստանի ու Եգիպտոսի կապերն ավանդաբար խորն են ու բարձր մակարդակի: Այս տարվա փետրվարին Կահիրեում անցկացվել են հայ-եգիպտական քաղաքական խորհրդակցություններ, սերտ համագործակցություն է ծավալվում կրթական, մշակութային, տնտեսական, ինչպես նաեւ առողջապահության ոլորտներում: Բացի դրանից՝ Եգիպտոսը հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկն է։

Երկկողմ համագործակցության եւ ինքնիշխան արտաքին քաղաքականության տեսանկյունից մեծ ներուժ է առկա նաեւ Եգիպտոսի եւ ԵԱՏՄ համագործակցության ու դրա հաստատման գործում Հայաստանի ներդրման տեսանկյունից: Եգիպտոսի ընտրությունը պարունակում է նաեւ խորհրդանշական տարր. Եգիպտոսն առաջինն է արաբական պետություններից, որ ճանաչել է ՀՀ անկախությունը:

Ի վերջո, ռեալպոլիտիկի տեսանկյունից Եգիպտոսը ժամանակակից Մեծ Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների ակտիվ մասնակիցն է: Այս առումով ուշագրավ է Մնացականյանի խոսքն այն մասին, որ երկու երկրներ ունեն «խաղաղության, անվտանգության եւ զարգացման նույնական շահեր»: Նա, ասուլիսի իր ելույթում գեթ մեկ անգամ չհիշատակելով Թուրքիան, հստակ արձանագրեց, որ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Միջերկրական ծովում անվտանգության սպառնալիքի գլխավոր աղբյուրը հենց պաշտոնական Անկարան է.

«Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության  մարտահրավերներն Արեւելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչեւ Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են եւ բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով»,- նշեց նախարարը՝ համերաշխություն հայտնելով նաեւ Հունաստանին ու Կիպրոսին «իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում»:

Այս հանդիպումը պետք է դիտարկել որպես առաջինը շարքի մեջ: Նախատեսված են այցեր Լիբանան, ԱՄԷ, Իրաք, Հորդանան, Սիրիա: Տարածաշրջանային քաղաքականությունում ակտիվություն կմտցնի նաեւ Իսրայելում ՀՀ դեսպանատան աշխատանքը: Մի քանի տարվա ինտենսիվ աշխատանքի պարագայում Հայաստանն ավելի լուրջ դեր կխաղա տարածաշրջանային քաղաքականությունում եւ, կարելի է վստահաբար ասել, ամբողջովին կվերադառնա Մերձավոր Արեւելք:

Ինչ վերաբերում է Եգիպտոսի հետ հարաբերությունների խորացմանը, ապա դա կարող է ամուր հիմք հանդիսանալ մերձավորարեւելյան տարածաշրջանում ՀՀ դիրքերի հետագա ամրապնդման համար եւ դառնալ տարածաշրջաններն ու պայմանական դաշինքներն իրար կապող հուսալի կամուրջ՝ հենվելով ոչ թե այսրոպեական եւ դեստրուկտիվ (ընդդեմ որեւէ երկրի) քաղաքական շահերի, այլ երկարաժամկետ համագործակցության օրակարգի վրա:

Տպել
3021 դիտում

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի