Դուք պատասխանեցիք այնպես, ինչպես 20 տարի Քոչարյանն ու Սարգսյանն էին պատասխանում. Բաբաջանյանը՝ Խունդկարյանին

14/09/2020 schedule14:25

Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը քննարկելու ընթացքում ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձավ այն դատական գործերին, որոնց հետևանքով ՀՀ-ն նյութական վնաս է կրել, ինչպես նաև հարված է հասցվել երկրի հեղինակությանը: «Դա A1+-ի, Թեղուտի, գլխավոր պողոտայի բազմաթիվ քաղաքացիների ունեզրկման վերաբերյալ գործերն են»,- մանրամասնեց պատգամավորը՝ հարց բարձրացնելով. «Այդ նույն գործերով այսօր այդպիսի որոշումներ կկայացնեի՞ք»:

«Ձեր կողմից մատնանշվա «ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ»,-ի գործով այն, ինչ որ կարդացել եմ ՄԻԵԴ-ի վճռում, չեմ հանդիպել դատավորի կողմից որևէ խախտում թույլ տալու մասին ամրագրման որևէ հատվածի, այլ այնտեղ ուղղակիորեն արձանագրված է, որ դատական գործողությունների արդյունքում արդարադատության, արդար դատաքննության իրավունքի խախտում տեղի չի ունեցել, իսկ  Թեղուտի գործերով կայացված դատական ակտերի հետ կապված ընդամենը կարող եմ արձանագրել հետևյալը.  որպեսզի հասկանանք, թե որևէ դատավոր որևէ մեղավորություն ունի, նախ պետք է վերլուծենք այդ դատավորի լիազորությունների շրջանակը, իսկ քանի որ այդ ժամանակահտվածում ես Վճռաբեկ դատարանի դատավոր եմ եղել, պետք է գնահատական տալ՝ հասկանալու համար՝ արդյոք Վճռաբեկ դատարանը ներկայացրած բողոքը այդ տեսքով պարտավոր էր վարույթ ընդունելու, թե՝ ոչ: Բողոքները բավական համոզեցուցիչ չեն եղել»,-նշեց Խունդկարյանը:

«Այն գործերի, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը շատ հիմնավոր որոշումներ է կայացրել ընդդեմ ձեր կայացրած դատական ակտերի»,-արձագանքեց Բաբաջանյանը:

Անկախ պատգամավորը նաև հարց էր ուղղել հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովում արձանագրված խախտումների վերաբերյալ: Խունդկարյանն էլ հայտարարեց՝ ՍԴ դատավորի անդամի թեկնածուի ընտրության հարցում որևէ անճշտություն չի եղել: «Անորոշություն ընտրությունների ժամանակ տեղի չի ունեցել, և համապատասխան հաշվիչ հանձնաժողովը, ունենալով արդյունքերը ՝194 քվեաթերթիկը քվեատուփում վեր է լուծել և արդյունքում ամփոփել է, թե ով է տվյալ քվերակությանը հաղթող ճանաչվել»:

Խունդկարյանը նաև մանրամասնեց, որ  ընդհանուր ժողովում դատավորի  6 ընտրություն է եղել: «Մենք ունեցել ենք  Բարձրագույն դատական խորհրդիի անդամի ընտրություն և ՍԴ դատավորի թեկնածուի ընտրություն և անճշտություն, որ բացահայտվել է ենթադրյալ: Դա տեղի է ունեցել ԲԴԽ-ի անդամի ընտրության արդյուքների ամփոփման տեսանկյունից, որից հետո հաշվիչ հանձնաժողովի կողմից վերահաշվարկում կատարելու արդյունքում պարզվել է, որ ընդամենը հաշվիչ հանձնաժողովի թերացումն է: Իրականում քվեատուփում հենց 194 քվերաթերթիկ է եղել, բայց գուցե ծանրաբեռնված աշխատանքի արդյունքում, չգիտես ինչու, նրանց մոտ ստացվել է 204»:

Արձագանքելով Խունդկարյանի պատասխանին, Բաբաջանյանը նշեց. «Դուք ընտրությունների վերաբերյալ պատասխանեցիք այնպես, ինչպես 20 տարի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին պատասխանում: Թղթերով ամեն ինչ նորմալ է, վերջնարդյունքի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել, և նույնիսկ բարոյական վերաբերմունք չեք ուզում հայտնել, թե ցավ եք ապրում, որ այդ ընտրությունների նկատմամբ կա անվստահություն ունեք: Դուք ինքներդ կարող էիք նոր ընտրություններ նախաձեռնել»:

Տպել
2076 դիտում

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը