ԵՏՀ խորհուրդը հայկական համարանիշներով ավտոմեքենաների համար լուծում է գտել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է Միության անդամ երկրների կառավարություններին ապահովել միջոցառումների համալիր, որը հնարավորություն կտա լուծելու՝ Հայաստանում և Ղրղզստանում գրանցված, սակայն Ռուսաստանի տարածքում շահագործվող տրոնսպորտային միջոցների խնդիրը, որը դեռ անցած տարվանից անհանգստացնում է ինչպես վարորդներին, այնպես էլ Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններին:

«Մասնավորապես որոշվել է ընդլայնել Միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև տվյալների փոխանակման մեխանիզմը: Հայաստանն ու Ղրղզստանը, ըստ այդ մեխանզմի, պետք է տեղեկատվություն տրամադրեն վերոհիշյալ տրանսպորտային միջոցների համար սահմանված մաքսային գանձման  չափի մասին և արդեն իսկ վճարված գանձումների ու հարկերի վերաբերյալ»,- հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Ըստ ԵՏՀ վերոհիշյալ որոշման, նման մոտեցումը հնարավորություն կտա սահմանափակելու մուտքը Ռուսաստանի տարածք այն տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառված են Հայաստանում կամ Ղրղզստանում և Ռուսաստան են տեղափոխվում երկարատև, անձնական շահագործման նպատակով: Տեղեկատվության փոխանակման այդ բազայի միջոցով տրանսպորտային միջոցների սեփակակատերերը, որոնք իրենց մեքենան գնել են Հայաստանում, բայց շահագործում են Ռուսաստանում, հնարավորություն կունենան ծանոթանալու մաքսային գանձման հավելյալ չափին, որը պարտավոր են վճարել ըստ ռուսական օրենսդրության: Միության անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել տրամադրել պահանջվող տվյալների բազան՝ մինչ կառավարությունները կմշակեն համապատասխան միջոցառումներ այդ հարցի հետ կապված:

Արտասահմանյան տրանսպորտային միջոցների Միության տարածք ներկրման համար ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրում գործում են մաքսային գանձման տարբեր չափեր: Հայաստանում մեքենաների մաքսազերծման համար սահմանված գումարը զգալիորեն ավելի էժան է, քան Ռուսաստանում, հետևաբար, ավտոմեքենաների ինքնարժեքն էլ ավելի ցածր է: Օրինակ, հինգ տարեկան Kia Optima-ն Հայաստանում կարելի է գնել 450 հազար ռուբլիով, իսկ Ռուսաստանում՝ 600-700 հազար: Բնականաբար, արժեքի նման տարբերությունը հանգեցրեց նրան, որ քաղաքացիները սկսեցին ձեռք բերել և հաշվառել մեքենաները Հայաստանում և տեղափոխել դրանք Ռուսաստանի տարածք՝ մշտական շահագործման նպատակով: Ըստ մոտավոր տվյալների, այս պահի դրությամբ Ռուսաստանում կա 300-400 հազար հայկական համարանիշներով մեքենա, որոնց մեծ մասի սեփականատերերը հայեր չեն կամ չունեն Հայաստանի քաղաքացիություն:

Միության օրենսդրությունը չի սահմանափակում անդամ երկրների տարածքում տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի իրավունքը, եթե իհարկե,  հայկական համարանիշներով մեքենաները գտնվում են այլ երկրի տարածքում ժամանակավորապես: Սակայն, խնդիրների մի ամբողջ փունջ է ի հայտ գալիս, երբ դրանք գտնվում են Ռուսաստանի տարածքում երակարաժամկետ շահագործման համար: Նախ նմանատիպ մեքենաները անհնար է վերավաճառել Ռուսաստանում, քանի որ դրանք գրանցված են Հայաստանում: Բացի դա, ավտոճանապարհային տեսախցիկները կամ չեն կարողանում ֆիքսել այդ համարանիշներով մեքենաների խախտումները, կամ էլ ֆիքսելու պարագայում ուղարկում են խախտումը Հայաստան և ստացվում է, որ խախտումը կատարվել է Ռուսաստանում, ակտը ստացել է Հայաստանի ավտոճանապարհային ոստիկանությունը, իսկ վճարել այն չի պատրաստվում ոչ ոք՝ տեխնիկական բարդությունների առումով: Եվ սա, ըստ մասնագետների, խնդիրների ամբողջ ցանկը չէ:

Այս տարվա հունվար մեկից Հայաստանում ևս փոփոխության ենթարկվեց տրանսպորտային միջոցների ներկրման մաքսային գանձման չափը՝ համապատասխանեցնելով այն ԵԱՏՄ-ում սահմանվածին, սակայն, ըստ ԵՏՀ որոշման, այն ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել Հայաստանում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը նախկին՝ ցածր մաքսատուքի պայմաններում և շահագործվում են Միության անդամ այլ երկրներում մշտականորեն, համարվում են արտասահմանյան ապրանք և դրանց սեփականատերերը կկարողանան շարունակել նմանատիպ մեքենաների շահագործումը միայն այն բանից հետ, երբ կվճարեն մինչ այդ գոյություն ունեցած մաքսատուրքի տարբերությունը:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
9812 դիտում

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան