Հայաստանում սոցիալական եւ տնտեսական վիճակի վատթարացում կա, սակայն սոցիալական ճգնաժամ չկա․ վարչապետ

Վերջին 20 օրում, ըստ էության, մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք կորոնավիրուսի 200-ից պակաս նոր դեպք։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա ընդհանուր առմամբ բարելավում է։

«Բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք. ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է, եւ մենք այս պահին 3 հազարից պակաս ակտիվ դեպք ունենք, նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվը աննախադեպ բարձր է, հայտնաբերման դրական տոկոսը՝ ցածր, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ մոտավորապես 5, 6, 7 տոկոսի շրջանակներում են հայտնաբերվում, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ. «Սա շատ կարեւոր է, որովհետեւ երբ մարդն ու իր շրջապատը գիտեն, որ վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն ազդում է նրանց վարքի վրա, անկախ նրանից ասիմպտոմ են տանում, թե ոչ»։

Փաշինյանի խոսքով՝ առաջիկա ամենամեծ ռիսկը այս դինամիկան խախտելու հանրակրթական դպրոցների բացումն է։ Նա նշեց՝ այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չի ընդունում հանրությունը։ Պատճառն այն է, որ կա պահանջ՝ երեխաները դպրոցում պետք է դիմակ դնեն։

«Ես ուզում եմ արձանագրել հետեւյալը. մենք պարտադրված ենք անել քայլեր, որպեսզի թույլ չտանք վերադառնալ համաճարակային նոր ճգնաժամի։ Կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային որոշումները, որ ընդունում ենք, առաջին հերթին մենք ինքներս ենք այն պահպանում, մի բան էլ՝ դեռ ավելի։ Այն որոշումները, որ կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշների, այլեւ մեր երեխաներին։ Մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ մանկապարտեզներում, ո՛չ էլ որեւէ այլ տեղ արտոնյալներ չեն»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ կգնան այս ճանապարհով, եւ եթե այս միտումը շարունակվի, իրենց նպատակն է կամաց-կամաց դուրս գալ սահմանափակումների ռեժիմից։ Փաշինյանն ասաց, որ կիրականացնեն մոնիթորինգ եւ կկայացնեն համապատասխան անհրաժեշտ որոշումներ, որ երեխաները օր առաջ լիաթոք շնչեն։

«Հաջորդ խնդիրը, որ կապված է նոր տիպի կորոնավիրուսի հետ, հետեւյալն է. աներկբա է, որ համաճարակը էական սոցիալական եւ տնտեսական վնասներ է պատճառել, բայց շատ կարեւոր է գնահատել, թե ինչ աստիճանի են այդ վնասները, որովհետեւ սրա վերաբերյալ ամենատարբեր քննարկումներ կան»,- նշեց վարչապետը։

Նա ասաց, որ տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հայտնի են, սակայն այստեղ միշտ ունենում եք խնդիր ունենալ ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական վիճակ է տիրում երկրում։

«Հարցը հետեւյալն է. կա՞ն արդյոք ցուցանիշներ, որոնք մեզ կօգնեն հասկանալ, թե ինչ իրավիճակի սոցիալական վատթարացում է տեղի ունեցել երկրում։ Ես կարծում եմ, որ հսկիչ-դրամարկղային կտրոններով առեւտրի շրջանառության մասին տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետեւ խոսքը մարդկանց արած առեւտրի մասին է, որը շատ կոնկրետ գումար է։ Այդ թվերը վերլուծությամբ չեն ստացվում, այլ կոնկրետ արված առեւտրով եւ հսկիչ դրամարկղային կտրոններով»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով. «Այսինքն՝ խանութներում, ռեստորաններում առեւտուրը նվազել է 2.5 տոկոսով։ Այս թիվը ինքնին պետք է վկայի այն մասին, որ սոցիալական խնդիրներ կան, բայց սոցիալական խնդիրներ եղել են նաեւ 2019-ին։ Մենք սոցիալական կոլապս եւ սոցիալական ճգնաժամ չունենք միանշանակ»։

Վարչապետն ասաց, որ այստեղ կարող է փաստարկ հնչել, թե տեսեք՝ առեւտրի շրջանառությունը 2.5 տոկոսով նվազել է, բայց այստեղ են մարդիկ, որոնք նախորդ տարի Հայաստանում չէին, արտագնա աշխատանքի էին մեկնել. «Բայց մյուս կողմից այստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք ակնհայտորեն ՀՀ-ում գտնվելիս շատ ավելի էին ծախսում, քան տեղացիները բոլոր պարագաներում։ Չեն աշխատում թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները, Երեւանի հյուրանոցները դատարկ են։ Ըստ էության՝ մինչեւ օգոստոսի կեսը հարսանիքների կարող էին մասնակցել մինչեւ 20 հոգի, էլ չեմ ասում, որ ՀԴՄ կարգապահությունը, համավարակով պայմանավորված, ամենաբարձր մակարդակում չէ»։

Նրա խոսքով՝ այս թվերը աներկբայորեն ցույց են տալիս, որ Հայաստանում չկա սոցիալական ճգնաժամ։

«Իհարկե, սոցիալական եւ տնտեսական վիճակի վատթարացում կա, դա ակնհայտ է, ու մենք աճը կորցրել ենք։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանում տնտեսություն ամենատարբեր միջոցներով ներարկվել է 163.4 մլրդ դրամ։ Շատ կարեւոր է արձանագրել, որ այս միջոցառումների մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։ Որպես արդյունք՝ մենք կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի հուլիսին հանրապետությունում առկա է 613 հազար 62 վճարվող աշխատատեղ, 2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան նախորդ տարվա նույն ամսին. «Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերն այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով ավելի են, քան 2019-ին։ Պետք է հուսալ, որ օգոստոսի այս ցուցանիշներն ավելին կլինեն»։

Տպել
1392 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել