Մենք էսօր էն վիճակում չենք, որ կարողանանք մրցավազքի մեջ մտնել, ներսում խաղեր տալ. Սամվել Բաբայանը՝ պատգամավորներին

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այս պահին հանդիպում է անցկացնում ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ: Հանդիպման սկզբում Բաբայանն ասաց, որ շարունակ տեղեկություններ են շրջանառվում իրենց մոտ հաստիքների մեծ թվի շուրջ, կան խոսակցություններ, թե խորհուրդը Արցախում երկրորդ իշխանություն է: Փարատելով այդ մտահոգությունները՝ Բաբայանն ասաց, որ Անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, կատարում է նախագահի կարգադրությունները:

«Մենք էսօր էն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ նման բան, որ իրար հետ մրցավազքի մեջ մտնենք: Չեմ կարծում, որ տարածաշրջանում էսօր էն վիճակն է, որ կարողանանք ներսում խաղեր տալ»,- վստահեցրեց նա:

Անդրադառնալով խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին՝ ընդգծեց, որ այս պահին Արցախի նախագահի հանձնարարությամբ մշակում են տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ ռազմավարական ծրագրեր, եւ մինչեւ Նոր տարի այդ ծրագրերը պատրաստ են լինելու:

«Կա ծրագիր 5 տարվա, պետք է նախարարությունը այդ ծրագիրը իրականացնի, պետք է նախարարությունը հիմնավորի՝ իր թիմում այդ անձը ինչով է զբաղվում, իր 5 ժամվա զբաղվածությունը ցույց տա, այլապես պետք է ազատի: Եթե նախարարը դա չի կարողանում հիմնավորել, ի՞նչ անենք: Թեյ խմելու տեղ չէ: Դրա համար էդ բոլոր խոսակցությունները, որ դրսում լինում են, թե մենք մտել ենք ոլորտ, ինչ-որ կրճատումներ ենք անում եւ այլն, իրականությունը դա չէ: Իրականությունը ես ձեզ ասացի. եթե նախարարը չի կարողանում հիմնավորի՝ տվյալ կադրը ինչով է զբաղվում… կամ բաժին է ձեւավորում 3 հոգանոց, 2 թուղթ էս 2 հոգին են ստանում, 2 թուղթ՝ էս երկու հոգին: Եթե դա կարելի է միավորել մեկ բաժնի տակ եւ ավելի օպտիմալ աշխատել»,- նկատեց նա:

Անդրադառնալով բանակի մասով իրենց աշխատանքներին՝ անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց. «Ես չէի ցանկանա ավելի խոր բացատրել, նույն ձեւի ծրագիր է մշակվում մեր կողմից բոլոր ուղղություններով: Հեշտ չէ, որովհետեւ դուք լավ պատկերացնում եք, որ մի տեղից չէ այդ ամբողջը ղեկավարվում, որ ինձ համար պարզ լինի՝ ինչ ենք անում, բայց, այնուամենայնիվ, մենք փորձում ենք մեր իմացածը ներկայացնել, հիմնավորել եւ առաջ տանել բանակի զարգացումը»:

Խոսելով արտաքին քաղաքականության ռազմավարության մասին՝ Բաբայանն ասաց, որ 30 տարիների ընթացքում որեւիցե գործողություն արված չի եղել: Ըստ նրա՝ բոլորը ասում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ, փաստաթղթերով դա հիմնավորված է, հենց ասում ես՝ ո՞ւր են այդ փաստաթղթերը, ոչինչ չկա:

«Մենք էսօր զբաղվում ենք, թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում մոտ 60 արխիվային փաստաթուղթ է պետք, որով հիմնավորենք, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» հասկացությունը պետք է 3 սկզբունքից դուրս գա: Դուրս գալու համար պետք է փաստաթուղթ ներկայցնենք, ոչ թե ասենք՝ ձեւական, որ դուրս գա: Նոր տարուց ձեզ համար պարզ է լինելու՝ ինչ ենք անում, ինչով ենք զբաղվում, արդարացվա՞ծ են այն հաստիքները, որ մեզ տվել են, թե՞ դեռ մի քիչ էլ պետք է կտրեն»,- իր ելույթը եզրափակեց Բաբայանը:

Ելույթից հետո պատգամավորները հարցեր են ուղղելու նրան:

Տպել
3040 դիտում

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը