ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրին

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց իր համագործակցությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրի» շրջանակներում:

Պետական ծրագիրը, որին միացավ ՎՏԲ-Հայաստան Բանկը, ներառում է երեք ուղղություններ, որոնց իրագործման համար պետբյուջեից 2020թ. կհատկացվի ավելի քան 526 մլն ՀՀ դրամ՝ ի աջակցություն 1000-ից ավելի շահառուների։

Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, որոնք հիփոթեքային վարկ են ձևակերպում ՀՀ մարզերում գույքի ձեռբերման նպատակով։ Միջոցներն ուղղվելու են հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավելին, քան 2.6 մլն ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից)։

Երկրորդ ծրագիրը հնարավորություն է տալիս առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի ստանալ կանխավճարի ապահովագրության պայմանով հաստատված հիփոթեքի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի փոխհատուցում: Այս դեպքում փոխհատուցման գումարը նախատեսված է մինչև 180 հազ. ՀՀ դրամի չափով:  

Աջակցության երրորդ ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ: Երեխայի ծննդյան դեպքում պետությունը պատրաստ է մարել վարկի մնացորդային մայր գումարի մի մասը, եթե վարկի սպասարկման պատմությունը համապատասխանում է պետական ծրագրի պահանջներին: Հաշվի առնելով սուբսիդավորման բոլոր բաղկացուցիչները՝ աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավելին, քան 4 մլն ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից):

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հիփոթեքային շուկայի ակտիվ մասնակից է: Հիփոթեքային վարկերը ձևակերպվում են Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում, իսկ Երևանում վարկառուները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի  Հիփոթեքային կենտրոնի ծառայություններից, որն իր ձևաչափով առաջինն է ՀՀ բանկային համակարգում:

Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում՝ http://www.mlsa.am/?p=25648.:

Հիփոթեքային վարկավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկում է ՀՀ ԿԲ-ը:

Տպել
1274 դիտում

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու