«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 31 տարում ստեղծել է բրենդ մանկավարժության մեջ, այն իմ զավակն է․ Աշոտ Բլեյան

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս՝ խոսելու ԿԳՄՍ նախարարությունից վերջերս ստացած գրության մասին, որի համաձայն՝ նա պետք է լքի պաշտոնը տարիքի բերումով:

Զրույցի ընթացքում նա հայտնեց, որ այսօր իր ծննդյան օրն է, եւ որ ամեն տարի այս օրը «սեբաստացիներն» իրար նվեր են մատուցում․ «Որովհետեւ չկա ինձ համար ավելի լավ նվեր, քան կրթահամալիրն ընտրած նոր քաղաքացիները։ Ես իրենց նվիրում եմ նոր ուսումնական տարի, իրենք էլ՝ այդ ուրախությունն ինձ։ Մենք փոխանակում ենք այդ օրը»։

Անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի պահանջին՝ Բլեյանն ասաց, որ իրենք միշտ կգործեն օրենքի դաշտում, բայց եւ շեշտեց, որ ինքը «Սեբաստացիներ» կրթական համայնքի ստեղծած, պահած, պահպանած, մեծացրած զավակն է։

«Իմ գործատուն (ու պաշտոնից հեռացնողը-խմբ.) կարող է լինել միայն «Սեբաստացիներ» կրթական համայնքը՝ մեծով, պստիկով. հենց իրենց մեջ մի փոքր կասկած առաջանա, որ ես իրենց մեջ ամենաերիտասարդը չեմ, ամենաեռանդունը չեմ, ամենանվիրվածը չեմ իմ գործին, առաքելությանը»,- ասաց Բլեյանը։ Նա հայտարարեց, որ աշխատանքից փախչող չէ, որովհետեւ խոսքն իր զավակի մասին է․ ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իմ զավակն է»։

Աշոտ Բլեյանը նաեւ անդրադարձավ օրեր առաջ դպրոցից կատարված գողության միջադեպին: Նրա համոզմամբ՝ տղան, որ գողացել է մի քանի նոթբուք, մոլորված է։ «Վստահ եմ՝ կգտնեն, որովհետեւ համապատասխան սարքերն արձանագրել են։ Ես չեմ ուզի, որ այդ տղան ընկնի բանտ, քանի որ հնարավոր է՝ օգնության կարիք ունի։ Մենք ո՛չ նյութական, ո՛չ որեւէ վնաս չենք կրել»,- ասաց Բլեյանը։

Նա խոսեց դպրոցի մի շարք առավելությունների, «սեբաստացիներ»-ի, իրենց առօրյայի, բազմաթիվ ծրագրերի մասին ու վստահեցրեց, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 31 տարում ստեղծել է բրենդ մանկավարժության մեջ։

Հարցին, թե ի՞նչ է անելու, Բլեյանը պատասխանեց, որ վաղը «սեբաստացիներ»-ի մի մեծ խմբի հետ ուղեւորվելու է դեպի Արատես, որտեղ սովորողները մնալու են 2 շաբաթ։ Ամսի 7-ին ինքը վերադառնում է եւ արդեն ունի իր աշխատանքային օրակարգը, կրթահամալիրն էլ պատրաստվելու է իր սեպտեմբերի 14-ին (առաջին դասարանցիները դպրոց կգնան ամսի 14-ին, մյուսները՝ 15-ին)։

Նա իր զարմանքն արտահայտեց, թե ինչու ԿԳՄՍՆ-ն չի ուրախանում, որ նման դպրոց ունի, քանի որ այն տարածվում է, պահանջարկ ունի։ «Էն ամենագեշ երազում անգամ չենք մտածել, որ կարող է դիմադրություն լինել»,- ասաց կրթահամալիրի տնօրենը՝ պատմելով, որ մի շարք ծրագրեր էին գծագրել ու չեն էլ պատկերացրել, որ նման դեպք կարող է լինել։

«Ունենալով հնարավորություն ստեղծելու մասնավոր դպրոց՝ ես գիտակցորեն ստեղծել եմ հանրային դպրոց, որտեղ բովանդակության տերը նրանք են, որոնք այն ստեղծում են, այսինքն՝ ուսուցիչները։ Շենքի տերը մենք չենք, հողի տերը մենք չենք, հիմնադիրը Կառավարությունն է, համահիմնադիրը՝ «Սեբաստացիներ» կրթական համալիրը»,- ասաց Բլեյանը, որից հետո հրավիրեց բոլոր լրագրողներին շրջելու կրթահամալիրի շենքերով, ծանոթանալու այն աշխարհին, որը ստեղծել են «սեբաստացիները»՝ վստահեցնելով, որ մենք Բանգլադեշ թաղամասը, որտեղ գտնվում է դպրոցը, լավ չենք ճանաչում։

Հավելենք, որ «Մխիթար-Սեբաստացի» կրթահամալիրը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ): ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ տնօրենը կարող է պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը: Բլեյանի ազատման հեռանկարը հանրային կարծիքը երկու մասի է բաժանել: Մի մասը վստահ է, որ օրենքը պետք է վերաբերի բոլորին, մյուս մասը կարծում է, որ Աշոտ Բլեյանի դեպքում պետք է բացառություն արվի՝ հաշվի առնելով, թե ինչ հեղինակավոր կրթօջախ է կարողացել ստեղծել, նաև՝ նրա երիտասարդական եռանդն ու ավյունը, որով աշխատում եւ ոգեւորում է մյուսներին:

Տպել
3382 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը