Դու սիրում ես ներկա իշխանությանը, ես՝ քննադատում. Սոս Ջանիբեկյանի եւ Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան «փոխհրաձգությունները»

03/09/2020 schedule15:25

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում խիստ քննադատել է ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, հիշեցրել, որ վերջինս որոշ ժամանակ ներկայիս իշխանություններից գումար է ուզել, որպեսզի հեղափոխության մասին ֆիլմ նկարի, սակայն այժմ հակահեղափոխականներից է գումար վերցրել ու ֆիլմ է նկարում:

«Ապեր, Մհեր Մկրտչյան, կամ տղա ջան, որ ժամանակին փող էիր ուզում հեղափոխության մասին ֆիլմ նկարեիր, այ «ապեր», չտվեցին քեզ, հիմա, երբ հակահեղափոխականներից ես փող վերցրել ու պտի նկարես, Քեզ տղա համարո՞ւմ ես: Մեծ տղա ես, Քեզ Ձիգ պահի: Տարիներ շարունակ թատրոնիդ ռեմոնտ անելու փողերը կերան, չարեցին, հիմա անում են, գոհ չե՞ս: Ոբշմ, ճիշտը, ճիշտ ա: Մեկ էլ, մեծ մարդ ես, էդքան սաղիս հետևից մի խոսա, ամոթա»,- գրել է դերասանը:

Մհեր Մկրտչյանն էլ պատասխան գրառում է արել՝ նախ շնորհակալություն հայտնելով իր նոր ֆիլմի PR-ն անելու համար եւ հիշեցնելով դրա վերնագիրը՝ «Իշխանություն» (Власть):

Մկրտչայննը նաեւ գրել է. «Հիմա անցյալի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հեղափոխությունյան օրերին ես չեմ եղել ոգեւորված ռոմանտիկ մարդ: Ո՞վ է ասել, որ ես չեմ եղել հրապարակում: Դա իմ կյանքի մի հատված ա: Այո... Շատ շուտ հասկացել եմ որ սխալվել եմ ու հիասթափություն ապրել»,- գրել է նա՝ հավելելով, որ հնարավոր է՝ ափսոսում է, բայց չի ամաչում եւ չի թաքցնում այդ փաստը:

Ռեժիսորը նաեւ անդրադարձել է «Դուխով» բրենդին, պատմել, թե ինչու չի հաջողվել համագործակցությունը «Vivaro» ընկերության հետ: «Համոզված եմ՝ դա բաց տեղեկություն է, որ «Դուխով» լոգոն պատկանում է «Vivaro» ընկերությանը: Չեմ ուզում խորանալ ընկերության քաղաքականության մեջ, բայց, այո, եղել է առաջարկ նման վերնագրով ֆիլմ նկարահանել: Այո, եղել են խոսակցություններ բյուջեի մասին: Որտե՞ղ է սենսացիան: Հետո համաձայնության չեկանք: Դրա համար ես ունեի իմ գեղարվեստական բնույթի պատճառները, իսկ «Vivaro»-ն համոզված եմ՝ իր....Պատմությունը վերջացավ»:

Մհեր Մկրտչյանը նաեւ Սոս Ջանիբեկյանին խնդրել է կոռեկտ լինել արտահայտությունների մեջ: «Մի անցիր գիծը: Սոս ջան... Մի օգտագործիր նման բառեր՝ «ուզել ես չեն տվել», «վերցրել ես հակահեղափոխականներից»... Հավատա մենք երկուսս էլ շատ ծիծաղելի կլինենք դատարանում կամ ինչ որ փողոցային բանավեճի մեջ, մենք մի բնագավառի մարդիկ ենք ու կրում ենք ժառանգած ազգանուններ: Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես՝ քննադատում: Դա կարելի ա շատ ավելի թեթև տանել և ժպտալ իրար հանդիպելիս: Առողջ եղիր»,- եզրափակել է նա:

Նկատենք, որ սա Մկրտչյանի առաջին գրառումը չէր, որն ուղղված էր դերասանին սաստելու համար, նախապես նա եւս երկու գրառմամաբ անդրադարձել էր իրենց բանավեճին եւ Սոս Ջանիբեկյանին հորդորել հանգստանալ:

Նշենք, որ Մհեր Մկրտչյանի նկարահանվող նոր՝ «Իշխանություն» կոչվող գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերակատարը Սարգիս Գրիգորյանն է:

Լուսանկարը Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Տպել
9432 դիտում

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ