Տարածված աղմուկի պատճառով հիվանդները չեն գնացել ստուգումների, դեղամիջոց ստանալու. ընդլայնվելուց բացի, ոչինչ չի փոխվել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդյունքում ձեւավորված Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործառույթների մեջ է մտնում ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլեւ որոշ հիվանդությունների վերացման մեթոդների մշակումը։ Մասնագետներն արդեն աշխատում են միասնական տեսլականի հիման վրա։ 

Նորաստեղծ ԻՀԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ միավորման առաջին օրվանից սկսել են աշխատանքային քննարկումները։

«Արդեն հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագրում ենք իրականացնում, բացի այդ, մորից երեխային ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի եւ սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ենք իրականացնելու։ Հայաստանը մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման առումով լուրջ հաջողությունների է հասել։ Այդ փորձը մենք տարածելու ենք նաեւ այլ վարակների վրա»,- նշել է նա։

Տնօրենի պաշտոնակատարն այսօր լրագրողների հետ հանդիպումից մի փոքր ուշացել էր, պատճառը ԻՀԱԿ-ում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են․ թթվածնի կայան են գործարկել, որ պացիենտները կայանից ստանան թթվածինը։

Այս պահին վերանորոգվում է կենտրոնի 5-րդ բաժանմունքը, իսկ 6-րդում աշխատանքներն ավարտին են մոտենում (խոսքը նախկին «Նորք»-ի տարածքի մասին է)։

Կատարվում են նաեւ ընթացիկ աշխատանքներ, քանի որ նախկինում ոչ բոլոր բաժանմունքներն են նախատեսված եղել օդակաթիլային վարակների վերահսկումն ապահովելու համար: Նախատեսվում է նոր մասնաշենքի կառուցում, որը կկապի ա եւ բ մասնաշենքերը։ Ծրագրվում է լաբորատոր մասնաշենքի կառուցում եւս։ Դրանց նախագծային աշխատանքներն արված են։

Մադոյանն իր խոսքում անդրադարձել է մարտ ամսին ՁԻԱՀ-ի կենտրոնի շուրջ տեղի ունեցած աղմուկին։ Հիշեցնենք, որ ԲԿ-ի անձնակազմը դեմ էր միավորվելուն եւ բողոքի ակցիաներ էր իրականացնում։ Մադոյանը լրագրողներին հայտնել է, որ այդ աղմուկը պատճառ է դարձել, որ շատ հիվանդների թվա, թե կենտրոնը փակվել է, իրենց ստուգումներին ու դեղամիջոց ստանալու չեն գնացել։ Նույն տպավորությունը եղել է ստուգում իրականացնող լաբորատորիաների դեպքում։ Վերջին շրջանում էլ ասում էին, թե «Նորք»-ն է քանդվում։

Մադոյանը կոչ է արել զերծ մնալ նման լուրեր տարածելուց՝ մարդկանց առողջությանը վնաս չհասցնելու համար։

«Միավորման, անվանափոխման արդյունքում ընդլայնվելուց բացի, ոչ մի բան չի եղել, ոչ մի գործառույթ չի կանգնել»,- նշել է նա։

Տնօրենի պաշտոնակատարը չի ցանկացել մանրամասն խոսել իր անվան շուրջ տարածված մեկնաբանությունների մասին։

«Իմ կենսագրությունը բավականին թափանցիկ է, ֆեյսբուքյան իմ էջում իմ աշխատանքները, դրանց ժամկետները նշված են։ Այն մարդիկ, որոնք տարածում են իմ մասին տարբեր լուրեր, շատ լավ գիտեն, որ ես պատահական մարդ չեմ այս ոլորտում»,- նշել է նա։

Տնօրենի պաշտոնակատարը ԻՀԱԿ-ը պայմանականորեն բաժանել է Նորքի ու Ավանի մասնաշենքերի, քանի որ այսօր դրանք տարբեր գործառույթներ են իրականացնում։

Նորքի մասնաշենքում (նախկին «Նորք»-ի տարածք) այս պահին ընդունում են միայն կորոնավիրուսով հիվանդներին։ Հոսպիտալացնում են մարդկանց, որոնք ուղեգրվում են այլ բազմապրոֆիլ հիվանդանոցներ կամ մնում այնտեղ։ Օրական մոտ 30 հոգի դուրս է գրվում, մշտական գտնվողները 70-80 հոգի են։

Ավանի մասնաշենքում (ՁԻԱՀ հանրապետական կենտրոնի տարածք) կատարվում են այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում էին նախկինում։ Արդեն սկսել են հեպատիտ C-ի բուժման ծրագրի իրականացումը։

Տպել
1182 դիտում

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա