ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են պատրաստում. ցուցարարներին բռնաբարել են, խոշտանգել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ, այնտեղ  հնարավոր է դիտարկեն նաեւ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Բելառուսի իրադարձություններին Մոսկվայի բացահայտ միջամտության պատճառով: Այդ մասին այսօր հաղորդել Է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:

Նրա խոսքով ՝ վարչակազմը քննարկում է նաեւ 7 բելառուսցիների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, որոնք, ըստ  Վաշինգտոնի մասնակցում են ենթադրյալ ընտրակեղծիքներին Բելառուսում: «Մենք ունենք յոթ հոգուց բաղկացած ցուցակ, մենք աշխատում ենք Ֆինանսների նախարարության հետ ապացույցների բազան պատրաստելու համար», - ասել է պաշտոնյան:

«Սա նվազագույն փորձ է ոչ միայն այս մարդկանց անունները բարձրաձայնելու եւ ամոթանք տալու, այլ նաեւ ցույց տալու համար, որ երբ ընտրությունները կեղծվում են եւ բռնության է կիրառվում հավաքների ու արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքն իրականացնող խաղաղ ցուցարարների դեմ, պետք է որեւէ կերպ պատասխանատվություն լինի», - ավելացրել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառել է պատրաստվում նաեւ  Եվրամիությունը: Օգոստոսի 28-ին Բեռլինում համայնքի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը լրագրողներին ասել է, որ իր գործընկերները ծրագրում են 20 հոգու ներառող ցուցակ կազմել՝ այդ անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար, բայց ցանկը հետագայում կարող է աստիճանաբար ընդլայնվել: Բորելը ձեռնպահ է մնացել պատասխանել այն հարցին, թե երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներառվի՞ բելառուսցի 20 անձանց սեւ ցուցակում:

Euronews-ն էլ փոխանցում է, որ Միացյալ Ազգերի կազմակերպությունը հայտնել է Բելառուսում մարդկանց տանջելու եւ կտտանքների ենթարկելու 450 բացահայտված դեպքի մասին: Բոլոր դեպքերը եղել են ընտրություններից հետո, օգոստոսի ընթացքում:

Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ փորձագետները տեղեկատվություն են ստացել բռնությունների եւ կտտանքների թվում նաեւ կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում` սեռական բռնության եւ ռետինե մահակներով բռնաբարության դեպքերի մասին:

Կազմակերպությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք անպատիժ կերպով նվաստացնում եւ ծեծում են ցուցարարներին կալանավայրերում, բռնության ենթարկում նրանց:

ՄԱԿ-ը նշել է, որ եղել են ցույցերի վայրերից բազմաթիվ անհայտ կորածներ, «այդ մարդկանց մեծ մասը հայտնաբերվել է, բայց մտահոգիչ է այն, որ հաղորդվում է, թե առնվազն 6 մարդու գտնվելու վայրը եւ առողջական վիճակը նրանց հարազատներին շարունակում է անհայտ մնալ»:

Ավելին, կազմակերպությունը նշում է, որ վերջին շաբաթների ընթացքում ձերբակալված մոտավորապես 6700 մարդկանց թվում կան լրագրողներ եւ պատահական անցորդներ, որոնք կապ չեն ունեցել ցուցարարների հետ, բայց «նրանք կամայական կերպով ձերբակալվել են եւ հապճեպ դատապարտվել»:

«Բելառուսը պետք է դադարեցնի բողոքողի ձայնը բարձրացնող քաղաքացիների խոշտանգումները եւ կանխի քաղաքացիների բռնի անհետացումները»,-կոչ են արել ՄԱԿ-ի փորձագետները:

Բելառուսում զանգվածային ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ից, երբ երկրում ընթացած նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, ճնշող ձայներով կրկին հաղթանակ է տարել երկրի 26 տարվա անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:  Ընդդիմությունը պնդում է, որ քվեարկությունը կեղծված է եւ պահանջում են  կրկնակի ընտրություններ: Բազմաթիվ երկրներ եւ միջազգային կառույցներ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Անկախ փորձագետները հայտարարում են բազմաթիվ խախտումների մասին: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչեւ հիմա չի հրապարակել  ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ ընտրատեղամասերի: 

Ինքը Լուկաշենկոն քանիցս հայտարարել է, որ միանշանակ չեն կազմակերպվելու նոր ընտրություններ եւ լսել անգամ չի ուզում նախագահի պաշտոնը թողնելու մասին:

Տպել
1655 դիտում

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)