Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան. Զարեհ Սինանյան

Այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա Լիբանանում ոչ միայն պայթյունից, այլև տնտեսական ճգնաժամից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ: Կզարմանաք, թե որքան մարդիկ են առաջարկում իրենց տները, եթե հավելյալ տուն ունեն, իրենց հանգստյան տներն են առաջարկում, այս փոքր ծավալներով մենք կարողանում ենք հոգալ բոլորի կարիքները: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ հայրենադարձները գալիս են հայրենիք, սակայն չեն հաստատվում այստեղ, Զարեհ Սինանյանը նշեց, որ դա պատճառ չէ մեր հայրենակիցներին վատ վերաբերվելու համար: «Սիրիահայության փորձությունը բավական խնդրահարույց էր, և մենք այնտեղ կորուստներ ունեցանք, և դրա հիմնական պատճառը կարծում եմ՝ պետության անպատրաստությունն էր, սակայն ասեմ՝ այս դեպքերում ես շատ եմ դիմում Իսրայելի օրինակին. երբ Սովետական միությունը փլուզվեց, 3-4 միլիոն հրեա սովետական միության տարածքից հեռացավ և նրանց մեծ մասը՝ կեսից ավելին, նախընտրեց մեկնել Իսրայել: Սակայն բոլորը չէին, որ գնացին Իսրայել և մնացին այնտեղ: Շատերը Իսրայելը օգտագործեցին որպես տարանցիկ կետ Կանադայի եւ Միացյալ Նահանգներ և Ավստրալիա գնալու համար: Դա անխուսափելիորեն տեղի կունենա ոչ միայն լիբանանահայերի դեպքում, այլ հայրենադարձության տարբեր դրսևորումների ընթացքում»:

Նա նշեց, որ մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան: Այժմ մենք շաբաթական 2 թռիչք ունենք Լիբանանից Հայաստան: «Թռիչքները գրեթե լի են գալիս: Եկողները ունեն տարբեր բնույթի խնդիրներ, և մենք անընդհատ նրանց հետ կապի մեջ ենք և ընդառաջում ենք: Իհարկե, ծրագիրը, որի վրա մենք աշխատում ենք, դեռ ուժի մեջ չէ, հետևաբար այդ ծրագրից չենք կարողանում օգտվել: Եկողների մի մասը պետական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չունի, իսկ որ մասը ունի, նրանց համար մենք գտնում ենք լուծումներ»,- ասաց նա:

Անդրադառնալով Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից 10 աշխատողների ազատմանը՝ Սինանյանը նշեց, որ արել են ամեն բան՝ աշխատակազմի հնարավորությունները հզորացնելու համար:

Խոսելով այն մարդկանց մասին, որոնք երկքաղաքացի են և չեն կարողանում ցամաքային ճանապարհով վերադառնալ Ռուսաստան՝ Սինանյանը պատասխանեց, որ սա խնդիր է ամբողջ պետության համար: «Դա խնդիր է առաջացնում ոչ միայն մեր հայրենակիցների համար, որոնք ուզում են վերամիավորվել իրենց ընտանիքների հետ, այլ ամբողջ պետության համար: Կարծում եմ, որ կարճ ժամկետներում, երբ այս սահմանափակումները սկսեն թուլանալ, այս խնդիրն էլ կլուծվի. դա ինչ-որ չափով կապված է համավարակի ուժգնության հետ»,- նկատեց նա:

Տպել
2866 դիտում

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան

Ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից․ լեգենդար «Ժիզել»-ով Երևանում է Անգլիայի ազգային բալետը (տեսանյութ)

Զորակ գյուղում պահեստավորած անասնակեր է այրվել

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում