«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկը կալանավորվել է. ԱԱԾ

28/08/2020 schedule15:59

«Օրենքով գող» համարվող Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանը ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն իր բնակության հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնող Գ. Ի.-ի և վերջինիս մորեղբոր տղայի՝ Ա. Ի.-ի միջոցով իրեն դիմած Ա.Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած և ձկան վաճառքից գոյացած գումարները Ս. Ս.-ի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) լուծելու համար, 2020թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս. Ս.-ին և անօրինական ազդեցությունն օգտագործելով և սպառնալիքի միջոցով պահանջել հանդիպել իրեն, սակայն վերջինիս կողմից տարբեր պատճառաբանություններով հանդիպումը հետաձգելու պայմաններում, հետագա խոսակցություններից մեկի ընթացքում սպառնացել է իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել Ս. Ս.-ի նկատմամբ, որպիսի գործողություններից խուսափելու համար հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ՝ Ա. Պ.-ի առաջարկի հետ: Դրանից հետո Ա. Պ.-ն, օգտվելով Գ.Մ.-ի հովանավորչությունից, Ս. Ս.-ից որպես նյութական օգուտ և այլ առավելություն պահանջել է 4.800 ԱՄՆ դոլար, 1.550.000 ՀՀ դրամ և նրան պատկանող Արմավիրի մարզում գտվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածի հողատարածքի սեփականության վկայականը:

Նկարագրված արարքը կատարելու համար Գ. Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն գործի շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ միջնորդություն է հարուցվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Տպել
3019 դիտում

«Ամենալկտի ոստիկանն է, այդ տավարը, լրիվ անգրագետ բութ եք». Բադոյանը սադրում և վիրավորում է ոստիկաններին (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները անվանեց զրպարտանք, Գալստանյանը ներողություն խնդրեց

Մի խումբ անձինք մահակներով ու փայտերով հարվածներ են հասցրել հանդիպակաց եկող մեքենայի ուղևորներին, հնչել են կրակոցներ

2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար

Հայտնի է, թե ով կփոխարինի Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Երևանում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Աշխատում ենք, որ միգրանտների հոսքը ահաբեկչության համար սպառնալիք չդառնա. ՌԴ ԱԳՆ

Որքանո՞վ է հիմնավոր քահանաների՝ հարկ չտալը, «Բենթլի» վարելով՝ զերծ մնան պետության կարիքների համար վճարումից. Իոաննիսյան

Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է․ Պատել

Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները. կան բերման ենթարկվածներ

2-6-ժամյա հոսանքազրկումներ՝ Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն. ինչ է նախատեսվում

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Քաղաքացին մոտ 7 մետրից ընկել է փոսը. նրան դուրս են բերել, հոսպիտալացրել

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել