Նախագծերը սահմանված ժամկետում ԱԺ-ում ընդունվելու դեպքում սեպտեմբերին արտակարգ դրությունը չի երկարաձգվի. Բադասյան

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախագծերը սահմանված ժամկետում ԱԺ-ում ընդունվելու դեպքում սեպտեմբերից չեն երկարաձգի կորոնավիրուսի համավարակի հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը, եւ հակահամաճարակային կանոնները կսահմանվեն՝ ըստ նոր օրենքի:

Նախագծերով առաջարկվում է նախատեսել վարակիչ հիվանդությունների ՀՀ տարածք ներթափանցման, ներբերման, դրա ծագման եւ վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարանտին սահմանելու հնարավորություն: 

«Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երեւանի քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային  միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների գտնվելու վայրում եւ Կառավարության կողմից ՀՀ ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետերում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում»,- ասաց Բադասյանը:

Նախարարը ներկայացրեց, որ այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի մարզպետի կամ Երեւանի քաղաքապետի կողմից, հնարավոր կլինի կիրառել հետեւյալ միջոցառումները՝ 

համաճարակի գոտում մուտքի եւ ելքի ռեժիմի սահմանում.

պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում. 

անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ. 

օբսերվացիա, ինքնամեկուսացում, մեկուսացում:

Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի Կառավարության կողմից պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով՝ հնարավոր կլինի կիրառել նաեւ արդեն ավելի խիստ միջոցառումներ: Բադասյանը պարզաբանեց, որ խոսքը սահմանափակումներ կիրառելու հնարավորության մասին է, ամենեւին պարտադիր չէ, որ յուրաքանչյուր դեպքում դրանք գործի դրվեն: Սահմանափակումները հետեւյալն են՝

հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում. 

ապրանքների փոխադրման սահմանափակումներ.

կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ. 

սահմանափակումներ՝ պետական ու պետական եւ տեղական ինքնակառավարաման մարմիններում եւ այլ հաստատություններում:

Բադասյանը շեշտեց, որ նախատեսված կարգավորումները համապատասխանեցվել են Սահմանադրությամբ ամրագրված սահմանափակող նորմերի պահանջներին, ինչի արդյունքում օրենքի մակարդակով ամրագրվել են սահմանափակող միջոցառումներն ու կարգը:

«Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է հատուկ վարույթ, որի շրջանակներում հնարավոր կլինի կարճ ժամկետներում քննել կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը: Մասնավորապես՝ առաջին ատյանում վարույթի ժամկետը սահմանվել է 10 օր, իսկ Վերաքննիչ ատյանում՝ 2 ամիս ժամկետ: Այս ռեժիմը արտակարգ դրության իրավական ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ եւ կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ, սահմանափակման իրավունքների պաշտպանության ավելի հստակ մեխանիզմներով»,- ասաց Բադասյանը:

Տպել
1204 դիտում

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին