Սևանի ափին առաջին անգամ գործարկվել է իշխանի տեսակավորման սարքը․ փոխնախարարները Գեղարքունիքի մարզում էին

25/08/2020 schedule10:30

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը այցելել են Գեղարքունիքի մարզում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում ստեղծված ձկնաբուծական տնտեսություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Սևանի էնդեմիկ՝ Գեղարքունի և ամառային իշխան ենթատեսակների բուծման, պահպանման և վերարտադրության գործընթացին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շրջայցի ընթացքում փոխնախարարները դիտարկել են Սևանա լճում տեղադրված իշխանի աճեցման ցանցավանդակները, որտեղ իշխանի մանրաձկից արտադրվում է արդյունաբերական ձուկ, հետևել են ձկների կերակրման գործընթացին, ծանոթացել տնտեսությունում ներդրված սարքավորումներին։

Այնուհետև փոխնախարարների ներկայությամբ ափամերձ տարածքում առաջին անգամ գործարկվել է ձկների ավտոմատ տեսակավորման սարքավորումը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել ձկների տեսակավորում ըստ քաշի և տեղափոխում ցանցավանդակների միջև:

«Արտահանման նպատակով ձկան տեսակավորման գործընթացն իրականացվում է առաջին անգամ․ այստեղ ենք՝ հետևելու գործընթացին։ Այդ սարքավորումը եզակի է հանրապետությունում և տարածաշրջանում, որը հնարավորություն է տալիս տեղում բուծման և արդյունագործական նպատակով ըստ քաշերի տեսակավորել ձուկը»,- նշել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ Սևանի իշխանը հիմնականում արդյունահանվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ։     

Այցի ընթացքում ներդրված սարքավորման միջոցով տեսակավորվեց շուրջ մեկ տոննա ապրանքային ձուկ, որը կիրառվելու է արտահանման նպատակով՝ պատվիրատուին ըստ իր պահանջի համապատասխան քաշի ձուկ մատակարարելու համար։   

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նկատառումով ձկնաբուծարանում բուծվող ձուկը մասամբ բաց է թողնվում լիճ, իսկ մյուս մասն օգտագործվում է վերամշակման նպատակով։ Դրանով իսկ էնդեմիկ այս ձկնատեսակների բուծումը ձեռք է բերում ոչ միայն բնապահպանական, այլև արդյունագործական կարևոր նշանակություն։

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը նշել է, որ տնտեսությունում բուծվում է մոտ 220 տոննա Գեղարքունի և ամառային բախտակ ենթատեսակի ձուկ։ Նա ընդգծել է, որ տեսակավորման սարքի գործարկման և աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման շնորհիվ տնտեսությունում հաջողվել է հասնել ավելի բարձր արդյունքների։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ներքին շուկայում իշխանի իրացման ծավալը կկրկնապատկվի, իսկ գինն աստիճանաբար կնվազի։

2019 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 6000 տոննա ձուկ և ձկնամթերք և, չնայած համաճարակային ներկա իրավիճակին, այս պահի դրությամբ արտահանման ծավալները չեն զիջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին։ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ հանրապետությունում աստիճանաբար ավելանում են նաև այլ ձկնամթերքի, այդ թվում՝ խավիարի արտահանման ծավալները, որոնց ցուցանիշը 2019 թվականին կազմել է շուրջ 350 տոննա, մեծացել է նաև արտերկրում հայկական խավիարի պահանջարկը։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերին ու պետական աջակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին, քննարկվել են ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև ձկնաբուծարանի զարգացման հեռանկարային ծրագրերը։

Տպել
1525 դիտում

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)