Վերաքննիչ դատարանը վերահաստատել է Ծառուկյանին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածը. պաշտպանները հավանաբար կբողոքարկեն

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հուլիսի 8-ին կայացրած որոշմամբ հաստատված է համարել հիմնավոր կասկածն առ այն, որ Գագիկ Ծառուկյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքներին:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դատարանն անդրադարձել է նաեւ քրեական գործի՝ քննչական ենթակայության հարցին եւ իրավաչափ է համարել դատախազության որոշումը՝ վարույթը ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներին հանձնելու մասին: Նշենք, որ պաշտպանական կողմը այն դիրքորոշմանն է, որ այս քրեական գործը պետք է քննվեր ոչ թե ԱԱԾ-ում, այլ ՀՔԾ-ում:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար, եւ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում: Հունիսի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը՝ դարձյալ արձանագրելով, որ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքները: Դատարանի որոշումը բողոքարկել էին երկու կողմերն էլ: Մասնավորապես, դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել կալանավորման հիմքերի բացակայության դեմ՝ խնդրելով բեկանել դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին: Հուլիսի 8-ին արդեն վերաքննիչ դատարանը մասնակի էր բավարարել դատախազության բողոքը. առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր, սակայն Ծառուկյանը չէր կալանավորվել, եւ գործը հետ էր ուղարկվել նոր կազմով նոր քննության:

Մեր զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են եւ ուսումնասիրել դրա հիմնավորումներն ու պատճառաբանությունները: Աբրահամյանի խոսքով՝ ներկայումս որոշման վերաբերյալ վճռաբեկ բողոք է պատրաստվում. «Վերաքննիչ դատարանը, բեկանելով հանդերձ առաջին ատյանի դատարանի որոշումը, չի բավարարել Գ. Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատախազության միջնորդությունը, այլ ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Մեր դիրքորոշումն այն է, որ ամրագրելով հանդերձ, որ առաջին ատյանի դատարանը պատշաճ չի գնահատել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած հիմնավորումները, ինքը կարող էր դա անել եւ որոշում կայացնել: Դրանով է հիմնականում պայմանավորված Վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ դատախազության դիրքորոշումը»,- ասաց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի բողոքին, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն մերժվել է: Նշենք, որ պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նախ հիմնավոր կասկածը հաստատված համարելու մասով: Պաշտպանները նշել էին նաեւ, որ խուզարկություն իրականացնելու պահի դրությամբ հաղթահարված չի եղել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիությունը, եւ որ խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը, երբ կալանավորման միջնորդությունը դատավոր Պապոյանին էր մակագրվել ոչ թե համակարգչային եղանակով, այլ դատարանի նախագահի հայեցողությամբ:

Մեր զրույցում Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են հուլիսի 27-ին, դեռ մակերեսային են ծանոթացել, ուստի դրա հիմնավորումների վերաբերյալ առայժմ մանրամասներ հայտնել չեն կարող: Պաշտպանը շեշտեց նաեւ, որ այն պարունակում է նախաքննական գաղտնիք, եւ դրա շուրջ դեռ պետք է պաշտպանական թիմի բոլոր անդամներով խորհրդակցեն:

Էմին Խաչատրյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնեն. «Դատարանի պատճառաբանությունը կոնկրետ հանգամանքի է առնչվում, որը, մեր կարծիքով, իրավաչափ չէ, հանգամանքները չեմ կարող ներկայացնել, բայց եթե մերժել են մեր բողոքները, ըստ  էության, դատարանը մեր նշած պատճառաբանությունները արժանահավատ չի համարել»:

Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, Էմին Խաչատրյանի խոսքով՝ վերաքննիչ դատարանը ոչ թե նշել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է վարվել՝ արձանագրելով, որ կալանավորման հիմքեր չկան, այլ ուղղակի պատճառաբանական հատվածի մի մասը ընդունելի չի համարել, այդ իսկ պատճառով էլ ուղարկել է հետ՝ նոր քննության:

Ըստ պաշտպանի՝ իրենց կողմից բարձրացված իրավական հարցեր կան, որոնց դատարանները չեն անդրադառնում՝ նշելով, որ տվյալ փուլում դա հնարավոր չէ, եւ գուցե հնարավոր լինի հետագայում՝ գործի ըստ էության քննության ժամանակ: Այդպիսի հարցերից է, օրինակ, պատգամավորի անձեռնմխելիությունը. Էմին Խաչատրյանի խոսքով՝ խուզարկություն կատարելու միջնորդության մեջ առկա են այնպիսի ձեւակերպումներ, որոնցով ակնհայտ է դառնում, որ այդ պահից է սկսվել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ այդ պայմաններում, ըստ նրա, դատարանը պիտի հաշվի առներ Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիությունը եւ մերժեր խուզարկության միջնորդությունը, քանի որ Ազգային ժողովի համաձայնությունը՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, դեռ չէր ստացվել:

Էմին Խաչատրյանը նշեց, որ իրենք բողոքարկել էին նաեւ խուզարկության թույլտվություն տալու մասին դատարանի որոշումը, սակայն վերաքննիչ դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այն եվս մերժել է. «Սակայն բողոքը մերժել է ոչ թե անհիմն լինելու հիմքով, այլ արձանագրելով, որ տվյալ փուլում դատարանի տրամադրության տակ առկա փաստաթղթերը բավարար չեն եւ հնարավորություն չեն ընձեռում եզրահանգումներ կատարելու համար»:

Մեր հարցին, թե գործնականում ինչպես են պատկերացնում նախքան խուզարկությունը դրա համար Ազգային ժողովի համաձայնությունը ստանալը, պաշտպանը պատասխանեց. «ԱԺ համաձայնությունը կարող են ստանալ ոչ խուզարկության համար, այլ քրեական հետապնդում սկսելու համար, իսկ եթե արդյունավետության մասին է խոսքը, որ անձը չպիտի իմանա, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, ապա պարոն Ծառուկյանի՝ հունիսի 5-ի ելույթից հետո վարչապետի խոսնակը հայտարարություն արեց՝ ասելով, որ պարոն Ծառուկյանը երեւի մտահոգված է մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ ընտրակաշառքի, եթե այդպիսի արդյունավետության մասին ենք խոսում, ապա դա ապահովելը գործնականում անհնարին էր, իսկ զուտ տեսականորեն, օրինակ, դատավորի խուզարկության համար վարույթն իրականացնող մարմինը տեղեկացնում է ԲԴԽ-ին, ի՞նչ բարդություն կար, եթե ԱԺ նախագահին էլ տեղեկացնեին, որ այսինչ պատգամավորի տանը պատրաստվում են խուզարկություն իրականացնել»: Դիտարկմանը, որ նման օրենսդրական կարգավորում չկա, պաշտպանն արձագանքեց. «Եթե մի բան սահմանված չէ օրենքով, բայց արգելված չէ, ապա հնարավոր է կիրառել. չէ՞ որ այդ երկու անձեռնմխելիությունները, ըստ էության, հավասարազոր են»: Հարցին՝ եթե ԱԺ նախագահը տեղեկացված լիներ, այդ պարագայում պաշտպանական կողմը այն կարծիքին կլիներ, որ պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարվե՞լ է, պաշտպանը պատասխանեց հումորով. «Այդ դեպքում մեր լեզուն գոնե մի քիչ կարճ կլիներ»:

 

Տպել
4854 դիտում

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը