ՀՀ նախագահի տիկինը հեռավար զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ

Սփյուռքում գործող հայկական կրթօջախների հետ հեռավար հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, այս անգամ առցանց զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ:

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ սփյուռքի հայկական կրթօջախների հետ նման հեռավար հանդիպումներն իրականացվում են «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի նախաձեռնությամբ: Մինչ այս՝ տիկին Նունե Սարգսյանը նմանատիպ հանդիպումներ էր ունեցել նաև Քուվեյթի հայկական ազգային վարժարանի և Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ:

Առցանց հանդիպումների այս շարքը նպատակ ունի նպաստել կրթական հաստատությունների միջոցով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Կողմերի միջև քննարկվել են արևմտահայերենի զորացմանն ուղղված հարցեր և միջոցառումներ, որոնք կորոնավիրուսի համավարակի պայմաններում անգամ ամուր կպահեն Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների միջև կապը: Սա հնարավորություն կստեղծի աշակերտների համար շփվել միմյանց հետ: Այդ նպատակի իրագործման համար նշված առցանց հանդիպումների ընթացքում տիկին Սարգսյանի կողմից առաջարկվել են մի շարք գաղափարներ և նախաձեռնություններ: Դրանցից է «Գրչի ընկեր» նախաձեռնությունը, որի շրջանակում մասնավորապես նախատեսվում է Հայաստանի և արտերկրի հասակակից աշակերտների միջև նորագույն տեխնոլոգիաների միջոցով նամակների փոխանակումը:

Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ հանդիպման ընթացքում տիկին Սարգսյանն անդրադարձել է հայոց լեզվի երկու հիմնական ճյուղերի՝ արևմտահայերենի և արևելահայերենի կարևորությանը, ինչպես նաև բարբառներին՝ նշելով, որ բարբառները մեր լեզվի հարստությունն են: Նա կոչ է արել աշակերտներին ուսումնասիրել արևելահայերենը և նույնքան լավ տիրապետել, որքան արևմտահայերենը:

Այդ համատեքստում տիկին Սարգսյանն անդրադարձել է «Գրչի ընկեր» նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել իրենց հայերենը, այլև՝ ակտիվորեն շփվել Հայաստանի իրենց հասակակիցների հետ:

Տիկին Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի երկու դպրոցներ՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը և Շիրակի մարզի Գյումրու ակադեմիական վարժարանը պատրաստակամություն և ուրախություն են հայտնել կապվելու Հալեպի վարժարանի հետ: «Հաշվի առնելով Տավուշի վերջին իրադարձությունները՝ այնտեղ ապրող երեխաները հատուկ ուշադրության կարիք ունեն»,- ասել է տիկին Նունե Սարգսյանը: Նա հույս է հայտնել, որ դպրոցների աշակերտների միջև շարունակական ընկերական հարաբերություններ կձևավորվեն, և հալեպահայ երեխաները Հայաստան ապագա այցի ընթացքում Տավուշում և Գյումրիում կհանդիպեն իրենց բարեկամ հասակակիցներին:

Օրերս «Գրչի ընկեր» սկզբունքի հիման վրա հանդիպում էր տեղի ունեցել Քուվեյթի ազգային վարժարանի եւ Երևանի Հակոբ Օշականի անվան դպրոցի միջև, որի արդյունքում երկու դպրոցները քույր դպրոցներ էին հայտարարվել:

Հետաքրքրիր պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում: Տիկին Սարգսյանի քաջալերանքով Քուվեյթի ազգային վարժարանի և Հակոբ Օշական դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների առցանց հանդիպման ընթացքում նրանք փոխանակել են էլեկտրոնային փոստի հասցեները՝ պայմանավորվելով նամակագրական կապ հաստատել: Ներկայում ընթացքի մեջ է նաև տիկին Նունե Սարգսյանի՝ Քուվեյթի վարժարանի սաներին ուղղված մեկ այլ առաջարկ՝ արևմտահայերենով բանաստեղծությունների մրցույթը, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը:

Իսկ Հալեպի վարժարանի աշակերտներին տիկին Սարգսյանն առաջարկել է Հայաստանի դպրոցների հետ անցկացնել արևմտահայերեն-արևելահայերեն թարգմանչական մրցույթ: Հաղթողներին սպասվում են պարգևներ` Հանրապետության նախագահի կողմից: Մեկ այլ՝ իրենց բնակավայրերի լուսանկարների առցանց ցուցահանդեսի գաղափարը հավանության են արժանացրել թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները: Լավագույն աշխատանքները կտեղադրվեն «Հայկաշխարհ» և Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքերում:

«Մեր նպատակն է կամուրջ ստեղծել Հայաստանի և Սփյուռքի միջև: Ես ամբողջ կյանքում Սփյուռքի հետ կապված եմ եղել՝ չնայած երևանցի եմ: Ես շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի դերը: Հայերը երկու անգամ ավելի զորավոր ժողովուրդ են, որովհետև ունեն Սփյուռքի հետ կապը: Հայաստան-Սփյուռք կամուրջն ամրապնդելու համար մենք պետք է ապահովենք ապագա սերունդների կապը: Հուսով եմ՝ վիրուսը հաղթահարելուց հետո կշփվենք ոչ միայն համակարգչով, այլև՝ դեմ առ դեմ ֆիզիկապես, հատկապես՝ մեր երեխաները»,- ընդգծել է տիկին Սարգսյանը:

Քննարկման երկրորդ հատվածում Հալեպի վարժարանի ուսուցիչները ներկայացրել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում հեռավար ուսուցման դժվարություններին վերաբերող հարցեր: Նրանք ողջունել են տիկին Նունե Սարգսյանի առաջարկները և պատրաստակամություն հայտնել դրանք դարձնել իրականություն:

Ամփոփելով զրույցը՝ տիկին Սարգսյանը հանդիպման մասնակիցներին մաղթել է առողջություն՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները շարունակական լինեն:

Տպել
1161 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ