Զինվորական հիվանդանոցի շենք-շինությունները կօտարվեն․ Պապիկյանը ներդրողների ուշադրությունն է հրավիրում

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով եւ 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել մրցույթով:

Հարցը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ դա զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է։ Նա հավելեց, որ որոշում է կայացվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր: Ներդրողների կողմից կներկայացվեն առաջարկություններ, եւ տեղի կունենա մրցույթը:

Օտարվելու է ոչ միայն հոսպիտալի շենքը, որն արդեն մի քանի տարի է, որ որպես այդպիսին չի գործում, այլեւ 2013 թվականից դրան կից գտնվող «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության շենքը։

«Այս պահին գույքը գնահատվում է մոտ 7 մլրդ 716 մլն 165 հազար 647 դրամ, դրան գումարած՝ 837 մլն 299 հազար 93 դրամ հողամասային կադաստրային արժեքը: Հրավիրում եմ բոլորի ուշադրությունը. Երեւան քաղաքի Կենտրոնում՝ Օրբելի փողոցում, հյուրանոցային համալիր կառուցելու հնարավորություն է ստեղծվում»,- ասաց Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակով արձագանքեց. «Այնքան էլ կենտրոնում չէ, բայց այդպես էլ կարելի է ասել»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե ճիշտ չէ, որ գույքը վաճառում են, բայց այդ նույն գույքը գրավ են պահում։ Նրա խոսքով՝ դա պոտենցիալ գնորդների շրջանակը էականորեն նեղացնում է. «Պարզապես պետք է նկարագրվի, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե ներդրողն իր պարտավորությունները չկատարի»:

Արձագանքելով վարչապետն ասաց. «Անտրամաբանական է, մարդը գալիս գույքը ձեռք է բերում, մենք ասում ենք՝ չենք տալիս քեզ: Չի կարող նման բան լինի: Մարդը պետք է հնարավորություն ունենա, ըստ անհրաժեշտության, գրավադրել, միջոցներ ներգրավել, որպեսզի իր ներդրումները կատարի»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը նշեց, որ թեմայի վերաբերյալ խոսել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ:

«Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, եւ դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն, եւ այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է ևս գրավադրվել բանկում: Պարոն Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում»,- ասաց Աղաջանյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ սա տարօրինակ պրակտիկա է. «Ես էլ տեղյակ չէի, փաստորեն, որովհետեւ պայմանների կատարումը այլ մեխանիզմներով կարող ենք ապահովել»։

Ավինյանն ասաց, որ եթե նման պրակտիկա կա, ներդրողների համար կբարդացնի պրոցեսը, եւ պետք է վերանայել դա:

Աղաջանյանը նշեց, որ Ավինյանի նկարագրած սցենարները սպառիչ չեն, եւ ռիսկերը ավելի լայն են: Նա հավելեց, որ իրենց դիրքորոշումը միանշանակ է, եւ ձեռք բերողը հնարավորություն կունենա գրավադրել այն, ապա ավելացրեց, որ Նարեկ Բաբայանը կներկայացնի առաջարկներ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա գույքեր են հանել մրցույթի, եւ պետք է շուկայի արձագանքը լսել:

Տպել
1763 դիտում

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից