ՎՏԲ-ն ԻՆԶՀ-ի հետ համատեղ փնտրում է ստարտափներ՝ կորպորատիվ աքսելերատորի համար

29/07/2020 schedule17:49

ՎՏԲ-ն  տեխնոլոգիական կազմակերպություններից  երկու շաբաթվա ընթացքում ստացել է ավելի քան 100 դիմում՝ ԻՆԶՀ-ի  (Ինտերնետ նախաձեռնությունների զարգացման հիմնադրամ) հետ համագործակցության շրջանականերում։ Բանկը փնտրում է նորարար լուծումներ հետևյալ ուղղություններով՝ ծառայություններ մանրածախ և կորպորատիվ հաճախորդների  համար, մարքեթինգային գործիքներ վաճառքների ավելացման և սպասարկման բարելավման համար, լուծումներ հաճախորդների տվյալների հավաքագրման և վերլուծության համար, կիբերանվտանգության լուծումներ, ծառայություններ Բանկի աշխատակիցների համար և այլն։  

Նախագծերի հավաքագրման ուղղությունների ամբողջական ցանկը տեղադրված է startup.vtb.ru կայքում։   Աքսելերատորի մասնակցության դիմումները ընդունվում են կայքում՝ մինչև օգոստոսի 24-ը։  

ՎՏԲ Աքսելերատորը տեխնոլոգիական սկսնակ կազմակերպությունների և Բանկի բիզնես ստորաբաժանումների համագործակցության հարթակ է, որը ընտրում է հետաքրքիր լուծումներ՝ փորձնական նախագծերի մեկնարկման համար:

ՎՏԲ-ի մասնագետները փորձարկում և գնահատում են նորարար տեխնոլոգիաները, հնարավոր բիզնես ազդեցությունը և բանկային ենթակառուցվածքում ներդրումը։

Նախկին երկու աքսելերատորների հավաքագրման  արդյունքում ընտրվել է 30 փորձնական նախագիծ։ Առաջին փորձնական նախագծերի ամփոփման արդյունքում ավելի քան 10 նախագիծ արդեն  մեկնարկվել է կամ պատրաստվում  է գործարկման։

Այն բոլոր ստարտափները, որոնք կներկայացնեն դիմում-հայտեր ՎՏԲ Աքսելերատոր և  կանցնեն նախնական քննություն՝ կներկայացվեն Բանկի առանցքային ստորաբաժանումներին։ Հավաքագրման արդյունքում առնվազն 20 ստարտափներ կհրավիրվեն Բանկի աքսելերատոր, որտեղ պատվիրատուի հետ համատեղ թեստավորման համար կմշակվեն բիզնես լուծումներ, կտրամադրվեն Բանկի ենթակառուցվածքներին և վերլուծություններին հասանելիություն, փորձնական նախագծեր մեկնարկելու և իրականացնելու հնարավորություն:

Նորարար տեխնոլոգիական լուծումների փորձարկման համար Բանկը նախատեսում է հատկացնել 500 հազ.-ից մինչև 1,5 մլն․ ՌԴ ռուբլի՝ յուրաքանչյուր նախագծի համար։

ՎՏԲ Բանկի նախագահի տեղակալ, Վարչության նախագահ Վադիմ Կուլիկը նշել է. «Արտաքին տեխնոլոգիական կազմակերպությունների հետ համագործակցությունը ՎՏԲ-ի թվային փոխակերպման ռազմավարության մի մասն է։ ՎՏԲ Աքսելերատորը երիտասարդ կազմակերպությունների համար լավ հնարավորություն է Բանկին հետաքրքիր լուծումներ ներկայացնելու և համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով։ Բանկը ստանում է տեխնոլոգիական հարթակների զարգացման նոր հնարավորություններ և  լրացուցիչ մրցակցային արտոնություններ՝ շուկայի առաջարկած նորարարական լուծումների արագ ներդրման շնորհիվ»։  

ՎՏԲ-ի կորպորատիվ Աքսելերատորի տնօրեն Նատալիա Դեգտյարեվան նշել է. «Աքսելերատորների հավաքագրման առաջին երկու փորձերն օգնել են բացահայտել առանցքային խնդիրները՝ թույլ տալով կազմակերպել նոր բիզնես գործընթացներ՝ Բանկում ստարտափների  ներդրման ուղղությամբ։ ՎՏԲ Աքսելերատորի թիմը ԻՆԶՀ-ի հետ համատեղ անցկացրել է Բանկի հիմնական բիզնես ստորաբաժանումների տեխնոլոգիական կարիքների  հետազոտություններ։ Դա հնարավորություն կտա ավելի բարձրացնել Բանկի և ստարտափների համագործակցության արդյունավետությունը»։ 

Տեղեկատվություն:

«ՏԲ Բանկ» ՀԲԸ-ն  համակարգ ձևավորող ֆինանսական ինստիտուտ է, որը հանդիսանում է ՎՏԲ բանկային խմբի առանցքային օղակ և Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը: Հիմնական գործունեության ուղղություններն են՝ կորպորատիվ   հաճախորդներին և ֆինանսական հաստատություններին, ֆիզիկական անձանց և փոքր ձեռնարկություններին բանկային ծառայությունների տրամադրումը:

Բանկը ներառում է 1,6 հազ. մանրածախ գրասենյակներ ամբողջ երկրում:

ՎՏԲ Խմբի հաճախորդների թիվը կազմում է 14 միլիոն հաճախորդ:

Ինտերնետ նախաձեռնությունների զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից:

Հիմնադրամն իրականացնում է էկոհամակարգային գործունեություն, կատարում  է ներդրումներ  տեխնոլոգիական ընկերություններում՝ զարգացման և աճի փուլում, մշակում է  աքսելերացման ծրագրեր՝ ձեռնարկատերերի և կորպորացիաների համար, ինչպես նաև մասնակցում է վենչուրային  շուկայի օրինական կարգավորման մեթոդների մշակմանը:

«ԻՆԶՀ Աքսելերատորը» (ԻՆԶՀ-ի դուստր ձեռնարկություն) ընդգրկված է աշխարհի  8   խոշորագույն աքսելերատորների ցանկում. ըստ Forbes-ի և ըստ NABA-ի ամենաարդյունավետ աքսելերացիոն ծրագիրն է Ռուսաստանում:

Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
1258 դիտում

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ