ԱԺ-ում տեղի է ունենում հանդիպում բուհ չընդունված դիմորդների, նրանց ծնողների եւ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ

Ազգային ժողովում այժմ ընթանում է հանդիպում բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների, նրանց ծնողների եւ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ։ 

Քննարկումը տեղի է ունենում «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների առաջարկով (շարժումը ստեղծվել է օրերս, նրանք բողոքում են ընդունելության նոր կարգից):

Ինչպես ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, հանդիպմանը քննարկվելու են «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների կողմից ներկայացվելիք առաջարկները եւ հետագա հնարավոր քայլերը։

«Այս հարցը պետք է ունենա օբյեկտիվ, արդար եւ պահանջատեր դիմորդների համար ընդունելի լուծում, քանի որ հենց այս տարի թագավարակով պայմանավորված, ինչպես նաև նախարարության կայացրած` բազմակողմանի չհաշվարկված որոշումների արդյունքում տուժել են հենց այս երեխաները, այդ իսկ պատճառով լիազոր մարմնի կողմից կայացվելիք հետագա որոշումները պետք է բխեն հենց այս դիմորդների շահերից եւ հօգուտ նրանց՝ հաշվի առնելով մի քանի պարզ սխալ, որ արվել է նախարարության կողմից։ Գիտելիքը երբեք չպետք է ստորադասել»,- գրել է Կոստանյանը։

Նշենք նաեւ, որ «Պահանջատեր դիմորդ» երիտասարդական շարժման փաստաբանական թիմն այսօր պատրաստվում է 2 հայցադիմում ներկայացնել դատարան։ Փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 1-ին հայցադիմումով ՀՀ վարչական դատարանի առջեւ բարձրացվում է ընդունելիության կարգի անվավերության հարցը (դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտը՝ ընդունելության քննությունների կարգը հաստատելու մասին որոշումը գերադասվել է առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերին: Մասնավորապես Կրթության մասին օրենքին, որում փոփոխությունները կատարվել են որոշումն ընդունելուց հետո):
2-րդ հայցով պահանջ է դրված անհատական մակարդակում, լիազորագիր տված բոլոր դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր:

Նա նաեւ շարժման մասնակիցներին ժամը 13:30-ին հրավիրել է ՀՀ վարչական դատարանի բակ՝ հայցը մուտքագրելուց հետո մանրամասները քննարկելու համար։

«Սիրելի՛ դիմորդներ, ձեր պայքարն անկասելի է, ձեր հաղթանակը՝ անխուսափելի, դուք հաղթող եք, դուք արդեն հաղթել եք»,- գրել է Կոչուբաեւը։

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ շարունակվում են անցկացվել բողոքներ՝ ընդունելության նոր կարգի հետ կապված, որով գերակա է առաջին հայտը, եւ մի շարք դիմորդներ չեն ընդունվել բուհ՝ հավաքելով համեմատաբար բարձր միավորներ։

Տպել
5001 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը