Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ ներգրավվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ Մարտի 1-ի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը, քննելով պաշտպանական եւ տուժող կողմի միջնորդությունները, որոշեց հետաձգել դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդության լուծումը, իսկ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությունը՝ մերժել:

Այսօրվա նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Կառավարության համապատասխան որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված թարգմանչի՝ դատական նիստում ներգրավվման հետ․ այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի Դատական դեպարտամենտի միջոցով, ինչպես եղել է նախկինում, եւ թարգմանիչը պետք է լինի մրցույթին հաղթած կազմակերպությունից։ Դանիբեկյանը հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ որոշում է կայացրել նոր թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ եւ թարգմանիչ Վարդուհի Շահինյանին խնդրեց մոտենալ ամբիոնին եւ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական գործունեության վերաբերյալ։

Թարգմանիչ Վարդուհի Շահինյանը տեղեկացրեց, որ ավարտել է Բրյուսովի անվան համալսարանը, ունի 17 տարվա աշխատանքային փորձ, որպես թարգմանիչ՝ աշխատում է 2003 թվականից, իսկ 2006 թվականին հանձնել է քննություն, որի դրական արդյունքները ներկայացրեց դատարանին։

Դատավորը թարգմանչին նախազգուշացրեց, որ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որից հետո կողմերից հետաքրքրվեց՝ ունե՞ն արդյոք ինքնաբացարկի հիմքեր թարգմանչին։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց՝ այն ընկերությունում, որը Շահինյանը ներկայացնում է, այլ թարգմանիչներ կա՞ն, ինչպե՞ս է որոշվել, որ հենց ինքը պիտի ներգրավվի այս գործով, ինչին Շահինյանը պատասխանեց, որ այլ թարգմանիչներ, իհարկե, ունեն, եւ գործերը բախշվել են՝ ըստ գրաֆիկի․ ունեն թարգմանիչ Կենտրոնի դատարանում, Լոռու մարզում եւ այլն․ «Ես եմ ազատ եղել, ես եմ եկել, ինչ-որ հատուկ որոշում չի կայացվել»,- ասաց նա:

Պաշտպանը հարց հղեց՝ չկա՞ ընկերության կողմից տրված լիազորագիր, թե ինչու է հենց իրեն տրամադրվել այս գործը․ «Ընկերության տնօրենը ես ինքս եմ եւ ինքս եմ որոշում՝ որ թարգմանչին որ ժամանակահատվածում ուր ուղարկեմ, ես ինքս եմ լիազորում եւ ինքս ինձ, որպես այդպիսին, չեմ լիազորում, ընկերության ե՛ւ հիմնադիրն եմ, ե՛ւ տնօրենը»։

Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց, թե այս գործի նախաքննության ընթացքում Շահինյանը թարգմանություն իրականացրե՞լ է արդյոք, ինչին նա դրական պատասխանեց․ «Մասնագիտական առումով ինչպիսի՞ն էին հարաբերությունները, քննիչը զանգում էր, գնում էիք, ի՞նչ էիք անում»,- հարցրեց նա։ Թարգմանիչը տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայության հետ պայմանագրի շրջանակում թարգմանություններ իրականացնում են 2013 թվականից, եւ երբ գործը եղել է նախաքննության փուլում, թարգմանիչ է կանչվել, այդ ժամանակ ինքն է գնացել եւ եղել Յուրի Խաչատուրովի թարգմանիչը, մասնակցել է կալանավորման մի քանի նիստերի։

Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց նաեւ՝ նախաքննության մարմինը կոնկրետ իրե՞ն էր կանչել, ինչին Վարդուհի Շահինյանը բացասական պատասխանեց․ «Սովորաբար ես եմ վարում այդ գործընթացը, ինձ են զանգահարում, ասում, որ թարգմանիչ է պետք, ես ինքս եմ զանգահարում, ասում՝ այսինչ ժամին գնացեք այսինչ տեղը»։

Յուրի Խաչատուրովի պաշտպանը նշեց, որ դատարանին պարզ լինելու համար խնդրում է, որ թարգմանիչը ներկայացնի, թե ինչպես է ստացվել, որ ինքը ՀՔԾ-ում է եղել նախքան Յուրի Խաչատուրովին որպես մեղադրյալ ներգրավվելը․ «Ինձ կանչել են, ես ներկայացել եմ, չեմ կարող մանրամասները անգիր հիշել»,- ասաց թարգմանիչը: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախաքննության փուլում թարգմանել է որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդությունը, խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը, իրավունքների, պարտականությունների մասին թերթիկը եւ եւս մի երկու փաստաթուղթ։ Պաշտպանն այլ հարցեր չուներ:

Նրանից հետո ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը եւս շեշտեց, որ երբ իրենք ներկայացան ՀՔԾ, Վարդուհի Շահինյանն արդեն այնտեղ էր, թեեւ ինքը դեռ թարգմանիչ չէր պահանջել: Ըստ Խաչատուրովի՝ այնպիսի տպավորություն էր, որ թարգմանիչն ու քննիչը իրար շատ վաղուց էին ճանաչում եւ ձեւավորված որոշակի հարաբերություններ ունեին: Խաչատուրովը նշեց, որ իրեն պետք է թարգմանիչ, որին ինքը լավ է հասկանում եւ մի քիչ էլ վստահում է. «Թեեւ դատարանի համար դա բավարար չէ, սակայն ես համոզված եմ, որ նա քննչական մարմնի կողմից այստեղ ուղարկված է, որպեսզի այստեղ ինչ-որ բաներ գտնի եւ իրենց փոխանցի»,- ասաց նա:

Դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց  թարգմանչին հայտնել, թե ինչ հարաբերություններ ունի ՀՔԾ քննիչ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի հետ. «Զուտ գործնական, ես ասացի, որ 7 տարուց ավելի աշխատում եմ, մենք շատ-շատ գործեր ենք ունեցել, եւ քանի որ ինքս եմ կազմակերպչական աշխատանքները վարում, դրա համար բոլորին ավելի լավ գիտեմ եւ նրանց հետ ավելի շատ եմ շփվում»,- ասաց նա:

Դատավորը որոշեց թարգմանիչ Վարդուհի Շահինյանին ներգրավել որպես Յուրի Խաչատուրովի թարգմանիչ՝ հաշվի առնելով, որ դատարանը տեղյակ չէ այնպիսի հանգամանքների մասին, որոնք կհանդիսանան բացարկի հիմք, իսկ Յուրի Խաչատուրովը չի հիմնավորել թարգմանչի շահագրգռվածության վերաբերյալ իր ենթադրությունը:

Միաժամանակ Յուրի Խաչատուրովի նախորդ թարգմանիչը չհեռացվեց վարույթից. թեեւ դատարանը նրան տեղեկացրեց, որ դատարանն այլեւս իրավասու չի լինելու վարձատրել նրան, Թարգմանիչն ասաց, որ մինչ այս էլ պետական որեւէ մարմնից վարձատրություն չի ստացել: Դանիբեկյանը շեշտեց, որ յուրաքանչյուր նիտից հետո համապատասխան տեղեկանքներն ուղարկվել եւ իրավասու մարմնին, եւ դրանք առկա են նաեւ գործի նյութերում: Նա հետաքրքրվեց՝ ցանկանո՞ւմ է առանց վարձատրության շարունակել իր աշխատանքը, ինչին Բաղրամյանը դրական պատասխանեց՝ ասելով, որ գործը սիրով է անում, եւ որեւէ ակնկալիք չունի: Խաչատուրովն էլ իր հերթին խնդրեց, որ նա չհեռացվի վարույթից՝ ասելով, որ եթե դատարանը չվճարի նրան, կվճարի ինքը:

Տպել
2220 դիտում

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)