Սեւանա լիճը մենք նայում ենք, որպես լողալու տեղ, ձուկ բռնելու աղբյուր, բայց դրանք երկրորդական եւ երրորդական են․ բնապահպան

Սեւանա լիճը մենք նայում ենք, որպես լողալու տեղ, ձուկ բռնելու աղբյուր, հանգստանալու տեղ, ոռոգման ջրի աղբյուր, էլեկտրաէներգիա ստանալու աղբյուր, բայց դրանք երկրորդական եւ երրորդական հարցեր են։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Լեւոն Գալստյանը՝ անդրադառնալով Սեւանա լճի կապտականաչ ջրիմուռների խնդրին։

Նշենք, որ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց հայտնելով, որ Սեւանա լճում դարձյալ կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է նկատվում։ Նախարարության տեղեկացմամբ՝ կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:

Խնդրին այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ Սեւանա լիճն արդեն 3-րդ տարին է կանաչում։ Սանոսյանը կարծիք է հայտնեց, որ բանակաշինությունից հետո ամենամեծ ֆինանսավորումը պետք է հատկացնել Սեւանա լճին։  

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Լեւոն Գալստյանի հետ։

- Պարո՛ն Գալստյան, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդեն 3-րդ տարին է` Սեւանը մեծ մասշտաբներով կանաչում է։ Ի վերջո, ո՞րն է այս կանաչելու հիմնական պատճառը։

- Դրա գլխավոր պատճառն այն է, որ 80-90 տարի առաջ որոշ կարճամիտներ մտածեցին, թե կարելի է Սեւանի մակարդակն իջեցնել՝ տնտեսական հարցեր լուծելու համար։ Մնացած պատճառներն արդեն երկրորդական են։ Եթե Սեւանն այսօր լիներ իր բնական վիճակում, բնական քանակությամբ ջրով եւ բարձրության վրա, այս խնդիրներն այսքան սուր չէին լինի, ինչքան էլ, որ հիմա մնացած պատճառները բերվում են։ Իհարկե՛, մնացած պատճառներն էլ նշանակություն ունեն, բայց եթե Սեւանի մակարդակը հիմա 18 մետր ավելի լիներ՝ այսինքն ջրի քանակը մոտ 30-40 տոկոսով ավելի լիներ քան հիմա, բնականաբար սառը շերտը վերացած չէր լինի եւ կապտականաչ ջրիմուռների մակարդակը այս չափերի չէր լինի։

Եկեք ֆիքսենք, որ գլխավոր պատճառը դա է, հետո փորձենք ածանցել մնացած խնդիրները, որոնք այս ընթացքում ազդում են այդ կապտականաչ ջրիմուռների աճին։

- Այս պահին ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել խնդիրը հնարավորինս մեղմելու համար։

- Ես մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ, բայց աշխարհագրագետ լինելով հասկանում եմ, որ երկրագնդի վրա ամեն ինչ համալիր է։ Բոլոր խնդիրներին, որոնք վերաբերում են բնությանը՝ պետք է համալիր նայել։ Բայց ցավոք սրտի մեզ մոտ նայում են միայն մի ուղղությամբ։ Կենսաբաններն ասում են ձկներ պիտի շատ լինեն, որպեսզի ուտեն օրգանական նյութերը, պիտի կոյուղաջրերը չլցվեն։ Երկրաբաններն այլ բան են ասում։ Բայց պետք է խնդրին համալիր նայել։ Եթե համալիր ենք նայում, հարց է առաջանում, արդյո՞ք փորձ արվել է վերլուծել, թե որն է քայլերի առաջնահերթությունը, որոնք պետք է անել այս խնդիրների լուծման համար։

Դա հասկանալու համար պետք է լինի լուրջ մասնագիտական լայնաշերտ խումբ, բայց ոչ 50 տարի առաջվա գիտելիքներ ունեցող գիտնականներով։ Հարգելով նրանց վաստակն ու գիտելիքները, իրենց էլ կարելի է ներգրավվել, բայց իրենք չպետք է որոշողի դերում լինեն։ Պետք է լինեն այնպիսի գիտնականներ, մասնագետներ, որոնք ունեն թարմ գիտելիքներ, ծանոթ են միջազգային գիտական գրականությանը։։ Ոչ թե ակադեմիկոսներ, որոնք սովետական ժամանակներից հետո ոչ մի բան չեն կարդացել։ Կներեք, բայց մեծ մասն այդպիսին է։ Լուրջ մասնագիտական խումբը պետք է բոլոր հնարավոր տվյալները հավաքագրի, ինչ տվյալ չկա՝ ստանա, վերլուծություն կատարի եւ գտնի իրական պատճառները։ Այսինքն, թե որ պատճառն է ամենակարեւորը, որը պետք է վերացնել, որ այս խնդիրը մեղմանա։ Երբ առաջնահերթություններն ընդգծվի՝ որոշում կայացնելուց սխալվելու հավանականությունը կնվազի։ Իսկ հիմա մի քանի մարդ ինչ-որ գերատեսչություններում նստած իրենց մեջ որոշում են, թե ինչը ոնց պետք է լինի։ Դա սխալ մոտեցում է։

Ենթադրենք ես ասում եմ, որ պետք է ջրի մակարդակը բարձրացնել։ Ինչո՞ւ է վերջին 3-4 տարիներին ավելի ինտենսիվացել այդ ջրիմուռները, որովհետեւ 2012 թվականից Սեւանա լճի մակարդակը չի բարձրացել։ Դրան նախորդող 10 տարվա ընթացքում մոտ 3.5 մետր բարձրացել է, իսկ վերջին 7-8 տարում բարձրացել է ընդամենը 30-40 սմ։

Երկրորդ պատճառը՝ 2011-12 թվականի սկսվեց արհեստական ցանցավանդակներով ձկնաբուծության սկզբից պիլոտային հետո հիմնական ծրագիրը եւ սկսեցին արհեստական ձուկ բազմացնել Սեւանա լճի մեջ։ Այն ժամանակ բոլոր անկախ գիտնականները, բնապահպանները դեմ էին այդ ծրագրի իրականացմանը։ Մենք 2013-14 թվականին հանդիպումներ ենք ունեցել եւ հասկացել ենք, որ դրա արդյունքում այդ տարածքում ջրի կազմը փոխվել է։ Ասենք ֆոսֆորի եւ ազոտի պարունակությունը սկսել է բարձրանալ։ Գուցե դա էլ ունի շատ լուրջ ազդեցություն։

Նաեւ պետք է լուրջ քննվի, թե ի վերջո Սեւան-Հայաստան կասկադի ջուրն իր չափերի սահմաններում է վերցնում, թե՝ չէ։ Բայց էլի եմ կրկնում՝ Սեւանի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի։

- Գեղարքունիքի մարզպետը նաեւ կարծիք է հայտնել, որ բանակաշինությունից հետո երկրորդ ուղղությունը, որտեղ պետք է մեծ ծախսեր իրականացվի՝ Սեւանա լիճն է։ Այսօր դա կատարվո՞ւմ է։ Եվ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Սեւանա լիճն արդյունավետ է օգտագործվում։

- Ես երեւի համաձայնեմ մարզպետի հետ. չեմ համեմատի բանակի կամ այլ ոլորտի հետ, եթե ինձ հարցնեն՝ Սեւանն ինձ համար առաջինն է, որովհետեւ չկա Սեւան՝ չկա Հայաստան, դա միանշանակ է։ Ով ամեն ինչին համակարգային է նայում՝ դա հասկանում է։

Մենք Սեւանին չպետք է նայենք ռեսուրսի, որը պետք է օգտագործել։ Այ դա է ամբողջ խնդիրը։ Սեւանը չեղավ՝ Հայաստանը չի լինի՝ մենք այս գաղափարախոսությամբ պետք է նայենք այդ լճին։ Դա մեր պետական ազգային անվտանգության ամենակարեւոր բաղադրիչն է իմ կարծիքով։ Սեւանին մենք նայում ենք, որպես լողալու տեղ, ձուկ բռնելու աղբյուր, հանգստանալու տեղ, ոռոգման ջրի աղբյուր, էլեկտրաէներգիայի ստանալու աղբյուր։

- Այսինքն այս պահին հիմնականում օգտագործվող տնտեսական նպատակները՝ ձկնորսություն, ոռոգման ջուր, հանգստավայր, կարեւոր չե՞ն լճի հիմնական նպատակների կողքին։

- Այո՛, դա Սեւանի երկրորդային եւ երրորդային կարեւորությունն է։ Բայց ցանկացած Կառավարության մոտ էլ եղել է այդ մոտեցումը, որ պետք է ճիշտ օգտագործել Սեւանի ռեսուրսները տնտեսության համար, դա է եղել գլխավոր գաղափարախոսությունը։ Տնտեսական կառուցվածքները միշտ էլ կարելի է ունենալ, բայց մենք Սեւանա լիճը ինչպե՞ս ենք տեսնում, որպես մաքուր ջրի շտեմարան՝ երկրի անվտանգության գլխավոր բաղադրիչներից մեկը, թե՞ ուղղակի տնտեսական ժամանակավոր արդյունք ստանալու ինչ-որ տարածք։ Սա է ամբողջ հարցը։ Այսինքն, եթե մենք այս տեսակետից եւ այս գաղափարի շրջանակներում չնայենք Սեւանին, ապա ցավով եմ ասում, բայց կարող է մենք Սեւանը կորցնենք։ Այս պահին չնայած մասնագետներն ասում են դրա վտանգը չկա, բայց չի բացառվում, որ 5-10 տարի այս մոտեցումներով շարունակելու դեպքում՝ մենք կունենանք մի պահ, երբ այդ հետեւանքները կլինի անվերականգնելի։ Պետք չէ թույլ տալ, որ սա անդառնալիության կետին հասնի։

Տպել
4533 դիտում

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին