Մոսկվայում ադրբեջանցիների՝ հայերի վրա հարձակումների հետևանքով առնվազն 3 հայ տուժած կա, 1 դանակահարված (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել էինք, այս գիշեր Մոսկվայի առանձին հատվածներում ադրբեջանական խմբերը հարձակվել են հայերի վրա: Նրանք հարձակվել են 10-15 հոգանոց խմբերով առանձին քաղաքացիների վրա, կանգնեցրել են հայկական համարանիշներով մեքենաներն ու սկսել ծեծել վարորդներին, ջարդուփշուր անել մեքենաները:

Արդեն իսկ համացանցում տասնյակ տեսանյութեր են հրապարակվել, որոնք մեծ մասամբ հիմնականում հպարտանալու համար նկարահանել են հենց ադրբեջացիները: Նրանք եղել են բժշկական դիմակներով, հայտարարել են, որ Ղարաբաղն իրենցն է, հայհոյանքներ հնչեցրել ու ծեծելուց հետո արագ փախել:

Մոսկվայի թաղամասերից մեկում ադրբեջանական խումբը ծեծել է տարեց հայ տղամարդու, հարձակվել առանց որեւէ նախազգուշացման, ստիպել ներողություն խնդրել անհայտ բանի համար: Ըստ հայ համայնքի տեղեկությունների՝ դարձյալ հիշյալ խմբերից մեկը դանակահարել է հայ երիտասարդների:

Ռուսական տասնյակ լրատվական կայքեր գրել են գիշերը տեղի ունեցածի մասին: Միջադեպերին արձագանքել է տեղի ոստիկանությունը, ներառվել են ռոսգվարդիայի եւ հատուկ նշանակության ջոկատների ծառայողներ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 13 ադրբեջանցի է ձերբակալվել, բերման ենթարկվածների թիվը մի քանի տասնյակ է կազմում:

Չճշտված տեղեկություններ կան այն մասին, որ ադրբեջանցիները համացանցում՝ ընդհանուր չաթում, պայմանավորվել են հարձակումների տեղի ու ժամի մասին, լինել դիմակներով:

«Говорит Москва»-ի հետ զրույցում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղի ունեցած միջադեպերը սադրանք է որակել ու նշել, որ ադրբեջանական կողմը հատուկ մշակել ու, ըստ սցենարի, իրականացրել է հայերի վրա ուղղորդված հարձակում:

Տողանյանը հայտել է, որ ամբողջ գիշեր հարձակումների մասին բազմաթիվ ահազանգեր են ստացել, բանդաները լավ կազմակերպված են գործում, ըստ ամենայնի՝ հատուկ հետապնդել են հայկական համարանիշներով մեքենաներին ու դրանց կանգնելուն պես՝ սկսել վեճ ու ծեծ: Տողանյանի փոխանցմամբ՝ մի քանի մարդ է հայտնվել հիվանդանոցում: 

Դեսպանը հորդորել է չտրվել սադրանքների, որովհետեւ դրանք արվում են՝ Ռուսաստանում հայերի ունեցած հավասարակշռությունը կոտրելու համար, հայ համայնքը գործ ունի լավ կազմակերպված ադրբեջանական սադրանքների հետ:

Ռուսաստանի իրավապահ ծառայություններն արդեն ուսումնասիրություններ են իրականացնում՝ դեպքի մանրամասները ճշտելու եւ վեճերին մասնակից բոլոր քաղաքացիների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Տպել
3712 դիտում

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել