Բարդ է, բայց ամեն ինչ անում ենք. Մակունցը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված հակահայկական բանաձեւի մասին

Օրերս, ինչպես տեղեկացրել ենք, ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որում թեեւ Հայաստանի անունը չկա, սակայն այն ակնհայտ հակահայկական տարրեր է պարունակում:

Մասնավորապես, ըստ բանաձեւի՝ ԱՄՆ պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ, որում պետք է տեղեկություններ լինեն 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից տեղահանված, սպանված քաղաքացիների թվի վերաբերյալ:

ՀՀ արտգործնախարարությունը դեռ չի արձագանքում այս բանաձեւին: Բազմաթիվ փորձագետներ սա գնահատել են շատ վտանգավոր քայլ՝ առաջին հերթին այն պատճառով, որ այս բանաձեւում հավասարության նշան է դրվում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի ներգրավմամբ կոնֆլիկտների միջեւ: Մինչդեռ, ըստ մասնագետների, մյուս կոնֆլիկտները շատ տարբեր են ԼՂ խնդրից:

Թե ինչպես է այս բանաձեւը հայտնվել Կոնգրեսում՝ սրա հետ կապված եւս տեղեկությունները բազմազան են: Կան պնդումներ, որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները Ադրբեջանի անունը այդ բանաձեւում ներառելու համար 120 հազար դոլար են վճարել:

Թե ինչ է անելու հայկական կողմը բանաձեւի ընդունումը Սենատում թույլ չտալու համար՝ այդ մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ  Մակունցի հետ:

Տիկին Մակունց, վստահաբար տեղյակ եք, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված 2021 թվականի Ազգային պաշտպանության մասին օրենքում ներառվել է բանաձեւ, որն իր մեջ հակահայկական տարրեր է պարունակում: Խնդրում եմ ասել, թե ինչ եք պատրաստվում անել՝ այս բանաձեւի ընդունումը Սենատում կանխելու համար:

- Մենք, իհարկե, տեղյակ ենք եւ օպերատիվ կապի մեջ ենք առանձին կոնգրեսականների աշխատակազմերի հետ, ինչպես նաեւ Կոնգրեսում Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Այս բանաձեւի կետ կապված նախ ուզում եմ ասել, որ այն փոփոխությունների փաթեթը, որը ներկայացվել է, ըստ առանձին մեկնաբանությունների՝ ընկալվում է մեծամասամբ որպես հակառուսական փաթեթ: Պիտի նշեմ, որ նախնական տարբերակում փաթեթում ներառված են եղել մի շարք պետություններ, որոնցից են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, եւ վերջին պահին նախագիծը Ներկայացուցիչների պալատ ներկայացնելուց առաջ ադրբեջանական լոբբինգի շնորհիվ այնտեղ հայտնվել է Ադրբեջան պետության անունը: Այդ բանաձեւում նշված չի Հայաստանի անունը,  բայց բնականաբար այն պարունակում է հակահայկական տարրեր:

Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը կամ որեւէ այլ պետություն անմիջականորեն չի կարող միջամտություն ունենալ կոնգրեսում ընդունվող բանաձեւերի, որոշումների փոփոխության վրա: Այնուամենայնիվ մենք մեր բարեկամական խմբի շրջանակները եւ լիազորությունները օգտագործելով կապի մեջ ենք, հնարավորինս փորձում ենք հասկանալ, թե մեր ուժերի ներածին չափով ինչ կարող ենք անել եւ աշխատում ենք ըստ այդմ: Ինչպես գիտեք, փոփոխությունը, նախագիծը արդեն ներկայացվելու է Սենատին, Սենատը պետք է որոշում կայացնի՝ ընդունել կամ չընդունելու մասին եւ եթե ընդունի, այն արդեն դառնալու է օրենք: Ուզում եմ նորից ասել, որ այն, ինչ կախված է մեզանից եւ օրենքով հնարավոր է, որ մենք անենք, արվում է, խորհրդակցությունները եւ բանակցությունները վարում ենք: Պետք է ասեմ, որ այս ընթացքում կանխվել է  մի շարք այլ բանաձեւերի ընդունում, ինչպես նաեւ որեւէ կերպ դրանց որեւէ առաջխաղացում:

- Որքանո՞վ է հավանական, որ սա նույնպես կհաջողվի կանխել:

- Չեմ կարող ասել, դժվար է ասելը, բարդ է, որովհետեւ այն արդեն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից: Ենթադրում եմ, որ օգտագործելով այն հանգամանքը, թե ինչ հիմնական շեշտադրումներ են արված փոփոխությունների հիմքում, Ադրբեջանի լոբբինգը փորձել է առիթն օգտագործել նաեւ նեղ ազգային նպատակներով:

- Դուք նշեցիք, որ բանաձեւն ավելի շատ մեկնաբանվում է որպես հակառուսական, դուք աշխատելո՞ւ եք նաեւ ռուսական կողմի գործընկերների հետ՝ ուժերը համատեղելու եւ բանաձեւի ընդունումը կանխելու համար:

- Որպես հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավար ես աշխատելու եմ գործընկերների հետ Կոնգրեսում՝ այնքանով որքանով հնարավոր է: Մնացյալը արդեն Արտաքին գործերի նախարարության դաշտում է եւ, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանումների եւ մեկնաբանությունների համար պետք է դիմեք ԱԳՆ, որովհետեւ մեր լիազորությունները շատ սահմանափակ են եւ սահմանափակվում են խորհրդակցությունների եւ կարծիքների փոխանակմամբ:

- Մինչ արտգործնախարարությունը կհամաձայնի մեկնաբանել, խնդրում եմ ասել. տեղյա՞կ եք, որ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտարարել է, թե ինքն ունի փաստաթղթեր, պայմանագրեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը, իր խոսքերով, փեշով փող է տվել այս բանաձեւը ընդունելու համար: Վերցրե՞լ եք այդ փաստերը, կարիք կա՞ վերցնելու, թե՞ դուք էլ ունեք նման փաստեր: Ինչքանո՞վ սրանք կարող են օգտակար լինել:

- Մենք ունենք ամբողջ տեղեկատվությունը, բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են այդ բանաձեւին, եւ անհրաժեշտության դեպքում Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան գործողություններ կիրականացնի եւ անհրաժեշտ կերպով ընթացք կտա հարցին:

- Գումարով բանաձեւ ներառելը որեւէ կերպ կարո՞ղ է դառնալ առիթ, որպեսզի հենց դա ազդի ընդունվելու վրա: Կա՞ նման փորձ:

- Չեմ կարող ասել, դա իմ դաշտում չէ: Ես նշեցի, թե մենք ինչ սահմանափակումներ ունենք, որից ելնելով մենք մի փոքր այլ շեշտադրումներով ենք աշխատում ԱՄՆ կոնգրեսականների հետ: Հայաստանի բարեկամ կոնգրեսականների հետ մենք խոսում ենք հենց Հայաստանի շահերից բխող շեշտադրումներ անելով:  Մնացյալը ավելի լայն ասպեկտով մեկնաբանելու համար պիտի նորից խնդրեմ դիմեք արտգործնախարարություն: Միեւնույն ժամանակ վստահեցնում եմ, որ մենք ունենք ամբողջ տեղեկատվական փաթեթը:

- Տիկին Մակունց, նույն փոփոխությունների փաթեթում ընդունվեց կոնգրեսական Ֆրանկ Փալլոնիի բանաձեւը, որը թափանցիկ է դարձնում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: ԻՆչքանո՞վ է սա կարեւոր Հայաստանի համար, եթե հաշվի առնենք, որ 2018-ից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին շուրջ 100 միլիոն դոլարի օգնություն է տվել:

- Շնորհակալություն հարցի համար, սա շատ կարեւոր նախագիծ է, որը թույլ է տալու ի թիվս այլ երկրների նաեւ Ադրբեջանի նկատմամբ կիրառել վերահսկողական գործիքներ եւ գործընթացը դառնալու է հնարավորինս թափանցիկ: Դա հնարավորություն կտա վերահսկել, թե այն աջակցությունը, որը տրամադրվում է Ադրբեջանին՝ օգտագործվո՞ւմ է Հայաստանի դեմ, թե՞ ոչ: Ես կարծում եմ հետագայում դրան կհետեւեն այլ նախագծեր ամերիկացի գործընկերների կողմից, բայց սա շատ կարեւոր քայլ էր, որն իհարկե ողջունելի է եւ Հայաստանի համար բարենպաստ:

- Ինչքանո՞վ սա կարող է կանխել այդ գումարների օգտագործումը Հայաստանի դեմ, չէ՞ որ Ադրբեջանը միշտ էլ կարող է դա ներկայացնել թրաֆիքինգի, չգիտեմ... կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ գումար: Հնարավոր կլինի՞ իրականում դա վերահսկել:

- Իհարկե այս նախագիծը, բանաձեւը վերաբերում է մի շարք երկրների, ոչ միայն Ադրբեջանին, բայց վստահ եմ, որ անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի վերահսկելի դառնա աջակցության օգտագործման ամբողջ գործընթացը:

- Տիկին Մակունց, մամուլում եղել է տեղեկություն, որ ԱՄՆ պետդեպը մրցույթ է հայտարարում ՀՀ կառավարությունում կոռուպցիայի գծով հատուկ խորհրդական նշանակելու համար: Սա տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, այդ թվում ինքնիշխանության զիջման հերթական քայլը համարվել: Կասե՞ք՝ ինչ խորհրդականի մասին է խոսքը:

- Այն ձեւակերպումները, որոնք ներկայացվում են, իրականությանը չի համապատասխանում: Իսկ իրականությունը հտեւյալն է. ինչպես գիտեք առանձին բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը աշխատում է մի շարք միջազգային գործընկերների հետ, այդ թվում Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ: Մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանության բարեփոխումների հետ կապված, աշխատում ենք թե ԵՄ-ի, թե ԱՄՆ-ի հետ: Այն խորհրդատուն, որի մասին նշվել է առանձին հրապարակումներում, ԱՄՆ-ի կողմից հրավիրվող փորձագետ է, որը բարեփոխումների գործընթացում խորհրդատվական աջակցություն է ցուցաբերելու: Ոչ թե ներառվելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդում կամ որեւէ կերպ կապ է ունենալու այդ կառույցի հետ, այլ ընդամենը խորհրդատվություն է տալու. առհասարակ բարեփոխումների շրջանակում այդ կառույցները՝ նկատի ունեմ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, դեսպանությունը, USID-ն եւ այլն, մեզ տրամադրում են ոչ միայն նյութական աջակցություն, այլ նաեւ խորհրդատվական:

- Հայաստա՞նն է հրավիրում:

- Ես չգիտեմ՝ արդյոք Հայաստանը ներկայացրե՞լ է նման փորձագետ ունենալու անհրաժեշտություն, թե ոչ, իմ ունեցած տեղեկատվությամբ փորձագետը հրավիրվում է խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու եւ որեւէ ինքնիշխանության մասին որեւէ խոսք լինել չի կարող, օտարազգի որեւէ մասնագետ չի կարող ինստիտուցիոնալ առումով ներգրավվել այդ կառույցի աշխատանքներում:

- Այսօր նաեւ տեղեկություն կար մամուլում, որ ԵՄ կողմից առաջարկվում է Հայաստանում նշանակել 4 բարձրաստիճան պաշտոնյա՝ բարեփոխումները համակարգելու համար: Կրկին որպես այն թեզի շարունակություն, որ ինքնիշխանությունը ԱՄՆ-ին զիջելուց հետո նաեւ ԵՄ-ին եք հանձնում:

- Հրապարակմանը ծանոթ չեմ դեռ, բայց վստահ եմ, որ այդ նույն տրամաբանության մեջ է: Եվ այս ընթացքում տարբեր բարեփոխումների ուղղությամբ աշխատելիս, դուք գիտեք, որ մենք խորհրդակցություններ ենք ունենում մեր միջազգային գործընկերների հետ: Ընդ որում եթե հիշենք Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու ուղղությամբ այդ փնտրտուքները, մենք խորհրդակցել ենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի հետ: Հանձնաժողովը տվել է կարծիք, մենք ասել ենք՝ սա համապատասխանում է մեր ցանկություններին, իսկ սրա համար շնորհակալ ենք, բայց չենք կարող իրականացնել: Խորհրդակցությունը որեւէ կապ չի կարող ունենալ ինքնիշխանություն կորցնելու, չկորցնելու հետ: Սա ուղղակի գործընկերային հարաբերություն է, որտեղ ենթադրվում է ոչ միայն նյութական աջակցություն, այլ նաեւ առանձին հարցերի շուրջ խորհրդատվություն:

Տպել
10137 դիտում

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)