Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի փաստաբանը միջնորդեց վարույթից հեռացնել մեղադրող դատախազներին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին տուժող Սերգեյ Եղիազարյանի շահերի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Գեւորգ Բաղդասարյանին՝ իր վստահորդի նկատմամբ թույլ տված քրեադատավարական խախտումների, կանխակալ վերաբերմունքի հիմքով:

Ասլանյանը նշեց, որ իր վստահորդը զրկված է եղել 2008 թվականին կազմված գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից՝ դրանք իրեն չտրամադրելու պատճառով. «Սույն գործի նյութերում բացակայում են 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի պատճառով որպես տուժող կամ վկա Սերգեյ Եղիազարյանի հարցաքննությունների, բացատրությունների, նրա ցուցմունքների արձանագրությունները, տուժող ճանաչելու որոշումը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը եւ հարուցված վարույթի շրջանակում այլ ապացույցները»:

Նշված փաստաթղթերը չտրամադրելու արդյունքում, ըստ պաշտպանի, Սերգեյ Եղիազարյանը զրկվել է որպես տուժած անձ աջակցություն ստանալու հնարավորությունից, քանի որ դրա դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել առողջությանը հասցված վնասի բնույթի եւ ծանրության վերաբերյալ դատաբժշկի փորձաքննությունը, տուժող ճանաչելու մասին որոշումը. «Սակայն նշված փաստաթղթերը ներառված չեն տուժող Սերգեյ Եղիազարյանի մասով մեղադրական եզրակացության մեջ, չկան գործի նյութերում, ընդգրկված չեն ապացույցների կազմում եւ չեն տրամադրվում»:

Նույն պատճառաբանությամբ, ըստ Ասլանյանի, սահմանափակվել է եւ խոչընդոտվել է իրենց՝ սույն քրեական գործով քաղաքացիական հայց ներկայացնելու, որպես քաղացիական հայցվոր ներգրավվելու եւ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունը:

Ասլանյանը նշեց, որ հարցաքննություններում Եղիազարյանը նշվել է իր մեքենային հասցված վնասի մասին, սակայն նախաքննության ժամանակ դատաապրանքագիտական փորձաքննություն չի նշանակվել, եւ դա որպես խախտում չի արձանագրվել դատախազի կողմից. «Եւ դրան տեղյակ լինելով՝ պարոն Պետրոսյանը որեւէ միջոց չի ձեռնարկել տուժողի իրավունքի խախտումները վերացնելու ուղղությամբ, անտեսել է դրանք եւ թույլ է տվել կանխակալ վերաբերմունք՝ ի վնաս տուժողի»:

Անդրադառնալով դատախազների այն միջնորդությանը, որով նրանք խնդրում էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ միջնորդություններ ներկայացնելու ժամանակահատվածը եւ անցնել դատաքննության, Էդուարդ Ասլանյանն ասաց, որ դրանով մեղադրող կողմը խախտել է կողմերի հավասարության սկզբունքը. «Ամբաստանյալներին մեղսագրվող արարքները որեւէ ընդհանուր առնչություն չունեն 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժած Սերգեյ Եղիազարյանին ֆիզիկական եւ նյութական վնաս հասցնելու հանգամանքների հետ, հատկապես, որ մինչ օրս բացահայտված չեն իրական մեղավորները»,- ասաց նա՝ պնդելով, որ դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Գեւորգ Բաղդասարյանի կողմից թույլ տրված քրեադատավարական խախտումները եւ կանխակալ վերաբերմունքը սույն քրեական գործին անմիջական բացասական ազդեցություն են ունենում իր վստահորդի օրինական շահերի պաշտպանության վրա եւ խնդրեց նրանց հեռացնել վարույթից:

Պաշտպանական կողմը միացավ Ասլանյանի միջնորդությանը, իսկ մեղադրող կողմը՝ առարկեց:

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դրա վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 17:50-ին:

Տպել
2707 դիտում

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով