Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում․ Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է օգտագործում, որը արդյունք չի տալիս․ Մարտիրոսյան

Հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ հրահրելուն զուգահեռ,  Ադրբեջանը նաեւ տեղեկատվական պատերազմ է վարում: Արդեն մի քանի օր է՝ հայկական ֆեյք կամ կոտրված հաշիվներով Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում՝ հարձակում իրականացնելով նաեւ հայկական կայքերի վրա։

Երեկ էլ բջջային օպերատորների բաժանորդներից ոմանք MIL.AM անունից (ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից) SMS հաղորդագրություն էին ստացել, թե իրավիճակը սահմանին լարված է, եւ հայկական կողմը կորուստներ ունի։ Պաշտպանության նախարարությունը  տեղեկացրեց, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում,  եւ ՊՆ-ն նշված հաղորդագրության հետ որեւէ կապ չունի։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝  Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է օգտագործում այս օրերին տարվող տեղեկատվական պատերազմի ժամանակ, սակայն դրանք հիմնականում արդյունք չեն տալիս։

- Պարոն Մարտիրոսյան, ինչպես սովորաբար, այս դեպքում եվս մարտական գործողություններին զուգահեռ՝ տեղեկատվական պատերազմ սկսվեց։ Ի՞նչ մեթոդներ կիրառվեցին այս անգամ։

- Կարելի է ասել, որ Հայաստանի դեմ բացահայտ հիբրիդային պատերազմ է տարվում։ Եթե նախորդ դեպքերի հետ համեմատենք, այստեղ կարեւոր մի բան կա, գրեթե բոլոր տարրերը, որոնք իրենք հիմա օգտագործում են՝ միշտ էլ օգտագործել են՝ կայքերի վրա հարձակում, նամակներ գրել, վախեցնել։ Հիմա տարբերությունն այն է, որ այս ամեն ինչը համակարգված է։ Այսինքն՝ մենք գործ ունենք հստակ համակարգի հետ, որն ուղղորդվում է մի տեղից, ինչ-որ կոնկրետ լուծումներ են փորձում ստանալ։ Բայց այնպես չէ, թե նրանք այս ամեն ինչը լավ են անում։

- Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի պայքարը հակառակորդի քարոզչության դեմ։

- Կարծում եմ, մենք պետք է աշխատենք սցենարային տարբերակով, ոչ թե փորձենք մաս-մաս հարց լուծել, այլ պետք է ունենանք պատրաստի լուծումներ։ Այն, որ նրանք  նամակներ են ուղարկում, դա կարելի էր կանխատեսել։ 1 տարուց ավելի է, ինչ Ադրբեջանից զանգեր էին գալիս, այն ժամանակ արդեն կասկած կար, որ նրանք ինչ-որ տվյալների բազա են փորձարկում, որ տեսնեն աշխատող եւ չաշխատող հեռախոսահամարները։ Այսինքն՝ կար հստակ կասկած, որ նմանատիպ ինչ-որ բան կիրառվելու է։  Հակառակորդը բացահայտեց այն գործիքակազմը, որն ինքը պլանավորել էր օգտագործել լայնամասշտաբ գործողությունների ժամանակ։ Այնպես որ, մենք պետք է շատ ուրախ լինենք, որ այս ամեն ինչը բացահայտվեց ու կարեւոր է, որ հետո սա հաշվի առնենք։

- Երեկ ՊՆ-ի անունից լատինատառ կեղծ նամակներ են ուղարկվել Հայաստանի բջջային կապի մի շարք բաժանորդների։ Ինչպե՞ս են կարողացել դա իրականացնել:

- Պարզվում է, որ ներթափանցում է եղել միջնորդ հայաստանյան կազմակերպության բազա, ինչն, իհարկե, լուրջ խնդիր է։ Մենք պետք է անվտանգության կանոնները վերանայենք այն դեպքերում, երբ գործը կրիտիկական ենթակառուցվածքների հետ կապ ունի։ Ու էլի գալիս ենք այն հարցին, որ մենք պետք է վերջիվերջո ունենանք հստակ ռազմավարություն կրիտիկական ենթակառուցվածքների հետ կապված։ Այնպես չլինի, որ ով ինչ ուզի՝ անի այդ ոլորտում։

- Ի՞նչ քարոզչություն են անում նրանք իրենց հանրության համար:

- Գիտեք, իրենց մամուլն ամբողջությամբ վերահսկվում է, եւ հիմնական թեզերը, որ իրենք տանում են,  այն է, որ արդեն իրենք հաղթել են։ Իմիջիայլոց, դա շատ լավ է, նշանակում է, որ քիչ-քիչ թեման փակում են։ Ասում են, թե հայերը ունեցել են հազարավորներին մոտեցող զոհեր եւ վիրավորներ, տարածքային եւ տեխնիկական անթիվ կորուստներ եւ ընդհանուր առմամբ փորձում են ներկայացնել շատ միակողմանի, թաքցնել սեփական կորուստները, ինչը միշտ արվում է իրենց կողմից։ Ներկայացնում են, թե միջազգային հանրությունն ամբողջությամբ կանգնած է Ադրբեջանի կողքին։

- Միջազգային հարթակներն ուսումնասիրելով՝ ի՞նչ տպավորություն եք ստացել, այս տեղեկատվական պատերազմում ո՞ր կողմի ձայնն է ավելի լսելի։

- Ընդհանուր առմամբ այդքան էլ լսելի չեն, քանի որ աշխարհն ապրում է իր խնդիրներով։ Կարծում եմ, Ադրբեջանը դա էլ փորձեց հաշվի առնել սրացման գնալով, քանի որ ենթադրում էր, որ ուշադրությունը քիչ է լինելու։ Ինչ-որ առումով դա այդպես է եւ առաջին մեկ-մեկուկես օրվա մեջ մենք ունեցել ենք տեղեկատվության ներկայացման տեսանկյունից խնդիր, որովհետեւ մենք բավականին դանդաղ էինք աշխատում դրսի հետ։ Պետք է միշտ հաշվի առնել, որ միջազգային մամուլը չի կարդում «Ֆեյսբուք»։ Իրենք նայում են պաշտոնական կայքերին, իրենց պետք է վիդեոշարքեր, լուսանկարներ։ Եթե մենք դա չենք տրամադրում, եւ դա անում է Ադրբեջանը՝ ինչքան էլ որ դրանք կեղծ են, իրենք հենց առաջին ժամերից սկսեցին տեսանյութեր տրամադրել, լրագրողները դա օգտագործում են, եւ այստեղ մենք ունենում ենք խնդիր, որը պետք է հաշվի առնել։

- Դուք ծանոթ եք նաեւ 2016 թ. տեղեկատվական պատերազմին. ի՞նչ տարբերություններ կան այդ ժամանակվա եւ ներկա տեղեկատվական պատերազմների միջեւ։

-  Այն ժամանակ, եթե հիշում եք մենք մի շատ լուրջ դրական բան ունեինք՝ Ադրբեջանը փակել էր սահմանը եւ չէր թողնում լրագրողներին մոտենալ, իսկ մենք փաստացի միջազգային մամուլի ներկայացուցիչներին բերել էինք առաջնագիծ եւ ստանում էինք նպաստավոր լրահոս։ Այսօր կորոնավիրուսի պատճառով ոչ մի կողմից լրագրողներ չկան եւ ամեն ինչ միջնորդավորված է։ Այսինքն՝ իրենք օգտվում են զուտ մեր լրահոսներից։

Մյուս կարեւոր հանգամանքը. փաստացի ադրբեջանցիներն ավելի լուրջ մոտեցան այս դեպքին, քան մենք։ Իրենք ամենասկզբից սկսեցին կիրառել բոլոր հնարավոր մեթոդները, ինչն էլ իհարկե, շատ ավելի լայն դարձրեց տեղեկատվական համակարտության ճակատը։ Բայց սրա դրականն այն է, որ իրենք շատ դեպքերում ոչ էֆեկտիվ են օգտագործում իրենց ռեսուրսները։ Բայց օրինակ՝ իրենք այս անգամ ավելի լավ էին պատրաստված «Թվիթեր»-ում, որը կարեւոր հարթակ է, քանի որ հիմնականում դրսից հետեւողները «Թվիթեր»-ով են նայում, թե ինչ է կատարվում։ Որպեսզի տարբերությունը պատկերացնեք ասեմ, այսօր ամերիկյան մի կազմակերպության հետազոտողներից մեկը ստուգել էր, որ Արմենիա հեշթեգով 30 հազար գրառում կա, Ադրբեջան հեշթեգով՝ 500 հազար։ Այսինքն իրենք բացի դրանից օգտագործում են նաեւ ավտոմատացված բոտեր եւ փորձում են հնարավորինս լսել։ Այստեղ մենք ամենաշատը թերանում ենք օտար լեզուների տեսանկյունից։ Մեզ մոտ լրահոսն այդ առումով աղքատիկ է։

- Այն, որ հանրահայտ դեմքերը թեմայի վերաբերյալ գրառում են անում, ի՞նչ ազդեցություն է թողնում։

- Այն միանշանակ ազդեցություն թողնում է։ Առաջին օրը ադրբեջանցիները ֆլեշմոբ արեցին, իրենց երգիչները, ռեպերները, որոնք Ռուսաստանում են ապրում, գրում էին այս մասին։ Երկրորդ օրն արդեն՝ Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, հիմա էլ Ռուսաստանի հայերն են սկսել արձագանքել։ Ադրբեջանցիներն այնքան փորձեցին իրենց նյութերը դրսի մամուլում տեղադրել, որ այս ամենը սկսեց իրենց դեմ աշխատել։

Ատոմակայանի վերաբերյալ իրենց հայտարարությունը երեւի ամենատարածված նյութն է եղել այս ընդհարման ընթացքում։ Որովհետեւ մի բան է, որ ինչ-որ մի տեղ իրար կրակում են եւ մի քանի հոգի է զոհվում, այլ բան է, երբ մի երկիր պաշտոնապես ասում է, որ ատոմակայան կպայթեցնի. դա արդեն բոլոր ֆորմատներից դուրս է։

Տպել
2097 դիտում

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը