Նրանք տանջվում են տարվա 4 եղանակին, ամուսինների գնալուց հետո և՛ կին են, և՛ տղամարդ. «Կանանց գյուղը» մրցանակի է արժանացել

Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը Իտալիայի «Sole Luna Doc» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրացանակին: Վավերագրական ֆիլմը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի կանանց մասին է, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են արտագնա աշխատանքի, իսկ կանայք այդ ընթացքում դառնում են տան տղամարդը: Ռեժիսորը ֆիլմը նկարել է մեկ տարի՝ իր չորս եղանակներով:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Թամարա Ստեփանյանն մանրամասնեց, թե ինչ մոտեցմամբ է ընտրել հենց Լիճք գյուղը. «Ինձ համար պետք էր գտնել մի գյուղ, որտեղ արտագնա աշխատանքը շատ է: Գիտեի, որ Գեղարքունիքում շատ կան այդպիսի գյուղեր, իսկ գնալ հենց Լիճք, հուշեց տաքսու վարորդը, որի հետ Գեղարքունիքում էինք»:

Առաջին հայացքից ֆիլմում զարմացնող էր հատկապես կանանց անկաշկանդ ու անմիջական վարքը: Նրանք խոսում են, պատմում, աշխատում, մաքրություն անում առանց որեւէ ձեւականության ու փոփոխության: Շփվում են միմյանց հետ, խոսում իրենց մշո բարբառով, կատակներ անում, երգում, ծիծաղում ու ապրում սպասումով:

Առաջին հարցը, որ առաջացավ, այն էր, թե ինչպե՞ս է ռեժիսորին հաջողվել համոզել կանանց նկարահանվել ֆիլմում: «Գիտեք՝ մենք՝ հայերս, շատ հպարտ ենք եւ երբեք չենք ուզենա, որ ինչ-որ մեկը ցույց տա մեր ներքին խոհանոցը, մեր տանջանքը, որ հանկարծ մեկը չասի, թե վա՜յ, խեղճ կանայք, ինչ մեղք են, մնացել են մենակ եւ այլն: Իսկ ինչո՞ւ կանայք վստահեցին, որովհետեւ շատ շուտ հասկացան, որ իմ փնտրածը սենսացիա կամ խղճահարություն առաջացնելը չէր: Որպես մարդու՝ իրավիճակը տեսնելն ու ապրելը ցավալի է, բայց որպես կինոռեժիսորի հետաքրքիր էր հասկանալ, թե ինչպես են այս գեղեցիկ կանայք ապրում սպասումը եւ ինչպես հաղթահարում դա: Այո, շատ դժվար է լինել այդ հավիտենական իրավիճակում եւ կարողանալ դուրս գալ դրանից»,- ասաց նա:

Կանայք ամուսիններին ճանապարհելուց հետո դառնում են ե՛ւ տղամարդ, ե՛ւ կին, որովհետեւ ստիպված են: Թամարա Ստեփանյանը ֆիլմում բացահայտել է, թե ինչպես են գոյատեւում այդ ընտանիքները, ինչպես են կանայք տարվա չորս եղանակի հետ վերափոխվում. ամռանը նրանք խոտ են հավաքում կիզիչ արեւի տակ, կատարում ծանր աշխատանք, վաղ առավոտից արթնանում, անասուններ պահում, հաց թխում, մաքրություն անում եւ այդ ամենի հետ միասին՝ միայնակ մեծացնում երեխաներին: Ռեժիսորը նրբորեն ցույց է տվել, թե ինչպես է ամուսնու վերադարձի մասին խոսում այն կինը, որն ամուսնության օրն է միայն ծանոթացել նրա հետ եւ թե ինչպես է խոսում մեկ ուրիշը, որն ինքն է իր ընտրությունը կատարել:

Թամարա Ստեփանյանը մեր զրույցում պատմեց, որ իրեն էլ է հետաքրքրել, որպես մարդու, որպես կնոջ այդ կանանց հետ կիսել սպասումն ու թախիծը: Ֆիլմն էլ ինչ-որ տեղ սպասում է:

«Իմ եւ կանանց միջեւ ստեղծվեց հարաբերություն, շփում: Իհարկե՝ դա  միանգամից չէր, ժամանակ պահանջվեց՝ բավականին երկար խոսակցություններ ունեցանք: Նրանք տեսան, որ ես չեմ գնացել պարզապես կինո նկարելու եւ հեռանալու: Նկարահանման ընթացքում մեզ մոտ ստեղծվեց շփում, ընկերություն, որը նաեւ այսօր է: Սա կյանքի մի ճանապարհ էր, որ միասին անցանք»,- պատմեց նա:

Ռեժիսորի համոզմամբ՝ վավերագրական ֆիլմի գեղեցկությունը նաեւ դա է, որ ուղղակի չես գնում դերասանների հետ աշխատելու, այլ ծանոթանում ես մարդկանց հետ, նկարում ես իրական պահեր եւ փորձում ես դրանք կիսել իրենց հետ:

«Կանանց գյուղը» ֆիլմում շատ կերպարներ կան, բայց հիմնական ասելիքը հիմնված է 5 կանանց կյանքի վրա: Անուշ, Ռուզան, Նարինե, Շուշան եւ Հերմինեն. այս կանայք են ֆիլմի հերոսները, նրանք տարբեր տարիքի են, (27-ից 65), բայց բոլորին միավորում է ընտանիքի նույնատիպ հոգսերը, սպասումն ու թախիծը:

«Հետաքրքիր էր, թե ինչ կպատմի կինը, որն արդեն 20 տարի անընդմեջ սպասման մեջ է ապրում, նաեւ այն, թե ինչ կասի մեկ ուրիշը, որն ավելի երիտասարդ է, կամ նոր է ամուսնացել եւ ամուսինը գնացել է»,- նկատեց ռեժիսորը:

Ֆիլմում նաեւ առանձնակի շեշտադրմամբ է ներկայացվում, թե ինչպես են ամբողջ տարի տանջված այդ ուժեղ կանայք իրենց ամուսինների վերադարձից առաջ պատրաստվում, խնամում արեւից վառված դեմքը, մազերը եւ աշխատանքից կոշտացած ձեռքերը:

«Ես չգիտեմ՝ ֆիլմը կապ ուներ, թե չէ, բայց մեր նկարահանումներից հետո այդ ընտանիքներից մի քանիսի ամուսինները վերադարձան: Ֆիլմը, զրույցները կանանց ու իրենց ամուսիններին մտածելու տեղիք տվեցին: Քանի որ ֆիլմը չորս եղանակին էլ  նկարվել է, ես տեսա նաեւ հերոսուհիներիս ամուսիններին: Հետաքրքիր էր նաեւ այդ մարդկանց լսելն ու հասկանալը, քանի որ շատ հաճախ կանայք ասում են, որ միայն իրենք են տանջվում, իսկ ամուսինները դրսում են, ռուսների հետ… Բայց իրականում այդ մարդիկ շատ դժվար կյանքով են ապրում, շատ հաճախ կիսասոված օրն անցկացնում»,- նկատեց Թամարա Ստեփանյանը:

Ֆիլմում ներկայացված էին նաեւ հատվածներ, թե ինչպես են գյուղում տոնի կամ որեւէ խնջույքի ժամանակ մեծից փոքր երգում հայրենասիրական ու ազգային երգեր: Լիճք գյուղի բնակիչների երգերը հիմնականում կորցրած հայրենի ու պապենական հողերը ետ բերելու եւ կարոտի մասին էին: Ֆիլմի ընթացքում լուսագրերով թարգմանաբար ներկայացվում էր նաեւ երգերի բառերը, որտեղ շատ էին «թուրք զինվոր», «պայքար», «պապենական տուն» եւ այլ արտահայտությունները:  Ռեժիսորի համոզմամբ՝ շատ կարեւոր է խոսել Հայաստանի մասին կինոյի լեզվով:

Անկախ համավարակից ու աշխարհում տիրող իրավիճակից՝ «Կանանց գյուղը» ֆիլմը շարունակում է ճամփորդել ու մրցույթների մասնակցել: 2020 թվականի հունիսին «Կանանց գյուղը» ֆիլմը «La Scam 2020»-ի շրջանակում եւս արժանացել է մրցանակի՝ ստանալով կազմակերպության կողմից շնորհված 30 աստղերից մեկը: Աստղեր ստացած ֆիլմերն իրենց հեղինակների մասնակցությամբ հանդիսատեսին կներկայացվեն «Festival Les Étoiles» վավերագրական ֆիլմերի փառատոնի ընթացքում՝ նոյեմբերի 7-8-ին «Forum des images» ֆորումին:

Նշենք նաեւ, որ 2019 թվականին ֆիլմն ընդգրկվել էր միջազգային հեղինակավոր «DokLeipzig» 62-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում, որտեղ կայացել է «Կանանց գյուղը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

Տպել
5069 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ