Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնից. հայտնի է նոր նախարարի անունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով՝ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ազատվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է Ալիեւի պաշտոնական կայքը:

Մեկ այլ հրամանագրով՝ ԱԳ նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը: Նա 2018 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ նախարարների խորհրդի նիստի ժամանակ կոշտ քննադատության էր ենթարկել արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքը, նրան անվանել անպատասխանատու ու դժգոհել վերջինիս աշխատելաոճից: Նա հայտարարել էր, թե Մամեդյարովին չի հաջողվում միջազգային կառույցներին պատշաճ կերպով զեկուցել իրավիճակը: Դժգոհելով Մամեդյարովի՝ հուլիսի 12-ից աշխատանքի չներկայանալու փաստից՝ Ալիեւը խոսել էր նաեւ հայկական կողմի հետ վերջինիս ունեցած բանակցությունների մասին: Ալիեւի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության մասին բանակցելու փոխարեն Մամեդյարովը ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցելու մասին:

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի հետ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցության մասին հարցեր: Այդ երբվանի՞ց ենք մենք սկսել համագործակցել հայերի հետ: Պետք էր քննարկել Ղարաբաղյան հակամարտության հարցը, ոչ թե կորոնավիրուսը: Հայաստանի վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», արտաքին գործերի նախարարությունը բացարձակ չի արձագանքում այս հայտարարությանը, ես արձագանք չեմ լսել, Ադրբեջանի ժողովուրդը՝ նույնպես, միայն ես եմ խոսում, այնինչ դա ԱԳՆ-ի գործն էր, ո՞ւր էր ԱԳՆ-ն»,- ասել էր նա:

Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր արդեն 16 տարի՝ 2004 թվականից:

Տպել
3245 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ