Մեկնարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները մեկնարկել են այսօր՝ հուլիսի 15-ին։ Տեղեկացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Առաջին առցանց հանրային քննարկումն անցկացվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ․ այն բաց էր նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար։ Հանրային քննարկումը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Քննարկումը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմանները պաշտպանելիս հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի, Գրիշա Մաթևոսյանի, կապիտան Սոս Էլբակյանի, մայոր Գարուշ Համբարձումյանի հիշատակը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախևառաջ պետք է լինի թափանցիկ ու հաշվետու, պետք է պահպանվի բարձր ներառականությունն ու մասնակցությունը հասարակության տարբեր խմբերի շրջանակում, այդ թվում՝ մասնագիտական խմբերի, կուսակցությունների և այլն։

«Շատ կարևոր է, որ Սահմանադրության տեքստը մատչելի և հասանելի լինի քաղաքացիների համար և քիչ ծանրաբեռնված լինի։ Նոր Սահմանադրությունը, բովանդակության առումով, պետք է լինի լեգիտիմ․ յուրաքանչյուր քաղաքացի այն պետք է համարի իրենը, քննարկումներն ու փոփոխությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով հայաստանյան համատեքստն ու մինչր օրս քաղված դասերը»,-ասել է Կարեն Զադոյանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ հանձնաժողովում վերջին մի քանի ամիսներին բուռն քննարկումներ են ունեցել ամենատարբեր հարցերի վերաբերյալ, քննարկվել է նաև փոփոխությունների բուն գործընթացի ճիշտ մոդելավորման ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը։ «ԵՎ մենք այս պահին, նույնիսկ առանց պատրաստի պրոդուկտ ունենալու էլ, որոշեցինք սկսել հանրային քննարկումը։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կցանկանա կրկնել նախորդ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի փորձը՝ այսինքն փակ սենյակում գրված տեքստ, որը ի սկզբանե չի կոմունիկացվել, կոմունիկացվել է վերջում կամ արդեն վերջնական փոփոխությունների նախագծում»,-ասել է նա։

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց նաև հանձնաժողովի  կատարած աշխատանքները՝ փետրվար ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածի համար։

«Հեղափոխությունից ի վեր, և նույնիսկ ավելի շուտ, մենք տեսել ենք Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և մեծապես կարևորում ենք գործընթացի լեգիտիմությունը։ Ի սկզբանե խնդրահարույց ենք համարել Սահմանադրական փոփոխությունները միայն իրավաբաններով մշակելու գործընթացը և հուսով ենք, որ ոլորտային քննարկումների փուլում տարբեր մասնագետների ներգրավմամբ այդ բացը հնարավոր կլինի շտկել»,- իր խոսքում նշել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Նշվում է, որ հանրային քննարկմանը մասնակցել են 70-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացուցիչներ։

Քննարկման մասնակիցները հարցեր են ուղղել հանձնաժողովի անդամներին, ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք կհավաքագրվեն և կքննարկվեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։

Տպել
1097 դիտում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը