Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Սա արդեն 4-րդ երկարաձգումն է։

Թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ըստ էության, ՀՀ-ի Սահմանադրությամբ սահմանված է բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում արտակարգ միջոցների ձեռնարկումը. «Բայց փաստորեն մեր օրենսդրությամբ, բացի արտակարգ դրության ռեժիմից, այլ արդյունավետ գործիքակազմ մենք չունենք։ Եվ հետեւաբար եթե մենք արտակարգ դրությունը չերկարացնենք, ըստ էության, մեր հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցնի։ Այս է պատճառը, որ մենք պարզապես ստիպված ենք երկարացնել»։

Նա ընդգծեց՝ մյուս կողմից հասկանում են նաեւ, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ եւ պետք էլ չէ։

«Այս ընթացքում մենք նախորդ ամսվանից որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով եւ իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթեւ, այսինքն՝ այն թիրախավորված եւ հենց հակամահաճարակային միջոցառման տրամաբանությամբ կշարունակվի։ Ինչու այդ օրենսդրության մշակումը մենք չենք սկսել մարտին օրինակ, որովհետեւ մարտին կանխատեսումներ արել էին, եւ մտածում էինք, որ այս համաճարակը երեւի մի քանի ամիս կտեւի, ու մինչեւ այդ օրենսդրությունը պատրաստվի երեւի համաճարակն էլ կվերանա, բայց կյանքն այլ բան ցույց տվեց, եւ մենք առաջիկայում պիտի աշխատենք, որպեսզի այդ նոր գործիքակազմը կիրառենք, որ ստիպված չլինենք անընդհատ պանդեմիային զուգահեռ արտակարգ դրությունը երկարաձգել»,- ասաց վարչապետը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը ինչպես առկա էր, շարունակում է առկա լինել, եւ այդ օրենսդրությունը առողջապահության նախարարության կողմից մշակման փուլում է. «Մենք այդ օրենսդրությունը կիրառելիս կրկին պետք է գնահատենք՝ արդյոք այս դեպքում այդ գործիքակազմով հնարավոր լինելու է վիճակը վերահսկել, թե ավելի մեծ ազդեցության կարիք կա, այսինքն՝ արտակարգ դրությունը։ Այնուամենայնիվ, տեղեկացնեմ, որ բոլոր այն իրավունքները, որոնք որ սահմանափակվում են արտակարգ դրությամբ, հնարավոր է սահմանափակել նաեւ ճյուղային օրենսդրական հստակ կարգավորումներով։ Իհարկե, ծավալների մասով կունենանք մեղմացում եւ հենց դա պետք է գնահատենք՝ արդյոք այդ մի փոքր ավելի մեղմ միջոցներով հնարավոր լինելու է հասնել արդյունքի, թե ոչ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշման ընդունումից հետո Ազգային ժողովի հատուկ նիստ է հրավիրվելու, հարցը կզեկուցի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ 

Տպել
3296 դիտում

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին