Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում. Ա.Բաբաջանյանը՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման մասին

Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ընդունումը կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում: ՀԺ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանը: 

Մեր հարցուպատասխանն ամբողջությամբ՝ ստորեւ. 

-Պարոն Բաբաջանյան, շուրջ մեկ տարվա մշակումից հետո ընդունվեց Ազգային անվտանգության ռազմավարությունը: Ըստ ձեզ ինչո՞վ է կարեւոր այս փաստաթուղթը:

-Ազգային անվտանգության ռազմավարությունն՝ ինքնին որպես փաստաթուղթ ունի կարևորագույն ինստիտուցիոնալ նշանակություն ինչպես պետական կառավարման համակարգի, այնպես էլ հանրային կառավարման մյուս ենթահամակարգերի համար։ Սակայն չափազանց կարևոր է նաև այդ փաստաթղթի կիրառականությունը, այսինքն՝ այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն Ազգային Անվտանգության ռազմավարության իրացումը գործնական կյանքում, իրական քաղաքականության մեջ։ Հետևաբար պետական կառավարման ու քաղաքական համակարգի ներկայացուցիչների խնդիրը պետք է լինի այդ փաստաթղթի կիրառականությունն ապահովող մեխանիզմների ու կառուցակարգերի մշակումն ու գործարկումը։

- Ազգային անվտանգության ռազմավարությունը բաղկացած է մի քանի տասնյակ էջից. կարո՞ղ եք նշել 1-2 կարեւոր տարբերություն 2007-ին ընդունված եւ այս նոր փաստաթղթերի միջեւ: 

- Նախ պիտի ասեմ, որ սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում, քանի որ 2007 թվականից ի վեր Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխությունների չէր ենթարկվել, այն դեպքում, երբ անցած ժամանակահատվածում ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում տեղի են ունեցել արմատական, առանցքային փոփոխություններ ու վերադասավորումներ՝ պետության համար ստեղծելով միանգամայն նոր մարտահրավերներ ու խնդիրներ։

Ըստ իսկ այս փաստաթղթի ամենաառանցքային կետը ինքնիշխանությունն է որպես ազգային անվտանգության իրապես անբեկանելի առանցք, որի առումով փաստաթղթում տեղ գտած շեշտադրումները կարևոր են, հատկապես այժմ, երբ նկատելի է, թե թավշյա հեղափոխությունից հետո հայկական ինքնիշխանության ներուժի բարձրացմանը զուգահեռ ինչպես է գլուխ բարձրացնում օտար շահի սպասարկման իրողությունը՝ տարաբնույթ քաղաքական միավորների հայտարարությունների տեսքով:

Կոշտ հակազդեցությանը դրան արդեն հաջորդել է, սակայն այստեղ առավել քան կարևոր հանգամանք է այն, որ ձևավորվի ժողովրդական մերժման իրողությունը, որը հենց հայկական ինքնության ու արժեհամակարգի հարցն է: Այլ կերպ ասած՝ ազգային անվտանգության խնդիր է հայի սերունդները կապակցող, պատմությունից ապագա գնացող ինքնության ողնաշարի ձևավորումը, որը պետք է հանրային մտածողության խորքից բացառի որևէ քաղաքական գործունեություն, որը կարող է դույզն իսկ շեղված լինել այդ ինքնությունից և հետևաբար շեղվել ինքնիշխանության բացարձակությունից: Դա խնդիր է, որի լուծումը պահանջելու է նախ համարժեք քաղաքական վերնախավի ձևավորում, որն ի վիճակի է լինելու հանրության հետ արդյունավետ հաղորդակցությամբ ձևավորել այդ մտածողությունը՝ թույլ չտալով, որ խնդիրները հասնեն կառավարական լծակներով հակազդելու աստիճանի: 

-Կխնդրեի նաեւ ասել, թե ո՞րն է փաստաթղթում եղած այն գաղափարը, որը ձեզ ամենից շատ դուր եկավ կամ հակառակը:

 - Այդ փաստաթուղթը վերատեսության ենթարկելու անհրաժեշտությունն առաջացել էր շատ վաղուց և այսօր նոր ռազմավարության ընդունումը պետք է ողջունելի ու դրական համարել։ Այս ընթացքում է տեղի ունեցել նաև ապրիլյան պատերազմը, թավշյա հեղափոխությունը, որը Հայաստանում սկիզբ է դրել որակական ու սկզբունքային վերափոխումների, որոնք չէին կարող չանդրադառնալ Ազգային անվտանգության ռազմավարության վրա։

Շատ նախնական գնահատմամբ, այս փաստաթուղթն ըստ իս Ազգային անվտանգության ռազմավարության այն ամուր պատվանդանն է, որի վրա կանգնած հայկական պետականությունը պետք է կառուցի համաշխարհային հանրության հետ իր հարաբերությունը հետագա տասնամյակների համար:

Հիշեցնենք, որ երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի հերթական նիստում ընդունվեց Ազգային անվտանգության ռազմավարությունը:

Հայաստանում մինչ օրս գործող համանուն փաստաթուղթն ընդունվել էր 2007 թվականի փետրվարի 7-ին՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: Դրանից հետո այն որեւէ փոփոխության չէր ենթարկվել:

Երեկ ընդունված ռազմավարության մշակման աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ աշխատած միջգերատեսչական հանձնախմբում ընդգրկվել էին Կառավարության անդամները՝ բացառությամբ վարչապետի եւ փոխվարչապետերի, ուժային կառույցների ղեկավարները, ՊԵԿ նախագահը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԿԲ նախագահը եւ այլոք:

Ռազմավարական ծրագրիրը կազմված է ավելի քան 3 տասնյակ էջից: Եզրափակիչ մասում ամրագրվում է, որ Հայաստանի անվտանգությանը և կայուն զարգացմանը միտված ոլորտային բոլոր փաստաթղթերը, որոնք ունեն անվտանգային բաղադրիչ, բխում են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից և տրամաբանությունից: Նշվում է նաեւ, որ պետական կառավարման մարմինների կողմից ամենամյա պարբերականությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակ է ներկայացվում ռազմավարությունում սահմանված դրույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն, որն ամփոփվում և ներկայացվում է ՀՀ վարչապետին:

Ռազմավարությունը ենթակա է վերանայման ոչ ուշ քան հինգ տարին մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ պայմանավորված Հայաստանում և աշխարհում ընթացող գործընթացներով և գերակայությունների փոփոխություններով:

Տպել
6312 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ