Թող տանեն, միեւնույն է, տանը ուտելու բան չկա. ռեստորանների բողոքի ցույց անող աշխատակիցներից ոմանք բերման ենթարկվեցին

Այսօր քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում ռեստորանային բիզնեսի սեփականատերերը եւ աշխատակիցները։ Ցույցին մասնակցում էին նաեւ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ եւ մատուցողներ։

Նրանք պահանջում են ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները եւ հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։

Լրագրողների հետ զրույցում ցուցարարները նշեցին, որ եթե Կառավարությունը հարցին լուծում չտա, ապա պատրաստվում են վաղն առավոտից նստել շենքի դիմաց ու պահանջել, որ իրենց այլ աշխատանքի տեղավորեն: Հայտնեցին, որ ավելի վաղ Կառավարությունից իրենց խոստացել էին քննարկել եւ պատասխան տալ, բայց ոչ մի պատասխան էլ չեն տվել: «Եթե մեզ թույլ չեն տալու մեր աշխատանքով զբաղվել, ապա թող գործով ապահովեն, պատրաստ ենք ցանկացած աշխատանք կատարել, իսկ այսպես սովի ենք մատնված»,- ասացին նրանք:

Նրանք նաեւ նկատեցին, որ իրենց նախորդ բողոքի ցույցի ժամանակ ներկայացրել էին պլան, որին համապատասխան՝ կարելի էր աշխատել: Նկատեցին՝ ենթադրենք՝ մեկ սեղանի մոտ նստում էին նախկինում 10 հոգի, այժմ կնստեն 5 հոգի, կպահպանեն հեռավորությունն այնպես, ինչպես արվում է վերաբացված սրճարաններում կամ այլ հանրային վայրերում:

«Տրանսպորտում իրար քիփ նստում են՝ վարակ չկա, մոլերը բաց են, մարդիկ նույն կոշիկը, նույն շորը 10-ը անգամ փորձում են՝ չեն վարակվում: Ինչպե՞ս եղավ, որ բոլոր բաց հանրային վայրերում վարակը չի տարածվում, իսկ ռեստորաններում հեռավորության վրա նստելիս էլ պիտի տարածվի: Այս իրավիճակում «դըռբդի տակ» են ընկել միայն ռեստորանները: Անընդահատ տեղաշարժի սահմանափակումներով եւ դիմակներով սովի մատնել մեզ եւ 4 պատի մեջ նստեցնելը ճիշտ չէ: Մենք այսօր ավելի շուտ կմեռնենք սովից, քան կմեռնենք վարակից»,- ասաց ռեստորանի երգիչներից մեկը, իսկ մեկ ուրիշն էլ նկատեց՝ հոգեբանորեն իրենք արդեն գրեթե մեռած են:

Նրանք ասացին, որ մշակույթը հիվանդ է ու այս տեմպերով կարող է մահանալ, նաեւ նկատեցին, որ այսքան ժամանակ է չգիտեն՝ ունե՞ն մշակույթի նախարար, թե՞ ոչ, եթե ունեն, ապա ո՞ւր է կորել նա եւ ինչո՞ւ որեւէ հարցի լուծման չի նպաստում կամ, առհասարակ, ինչու ասպարեզում չկա:

Քիչ ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին երաժիշտներից մեկին, ապա՝ մեկ ուրիշին: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են բերման ենթարկում նրանց, ոստիկանները չպատասխանեցին, միայն հորդորեցին սոցիալական հեռավորություն պահպանել:

Մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո մնացածը սկսեցին իրենց գործընկերներին հորդորել միմյանցից հեռու կանգնել, իսկ Երգչուհի Աննա Չալդրանյանը նկատեց. «Թող տանեն էնտեղ պահեն, միեւնույն է, տանը սոված նստած եմ, էնտեղ կմնամ, ի՞նչ տարբերություն»:

Հիշեցնենք՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները բողոքի ցույց էին արել նաեւ մայիսի 20-ին: Այդ անգամ էլ նրանք կառավարության շենքի դիմաց էին եւ խնդրանքով դիմում էին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց եւս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Այդ ժամանակ հավաքը գլխավորողների թվում էր դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, որը նաեւ ավելի ուշ բերման ենթարկվեց ու տուգանվեց նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ 50 հազար դրամով: Այսօր ոչ նա, ոչ էլ իր կինը՝ Մանու Գրիգորյանը՝ կարծես թե ներկա չէին:

Տպել
2921 դիտում

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ