Թատերական գործիչները ԿԳՄՍ նախարարությանը կխնդրեն աջակցել ներկայացումները վերսկսելու գործում

09/07/2020 schedule10:40

Թատերական գործիչները որոշել են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության անունից նամակ-առաջարկով դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով վերջինիս միջնորդությունը պարետատուն՝ թատրոնների ստեղծագործական աշխատանքները անվտանգության բոլոր նորմերը պահպանելով վերսկսելու համար:

Որոշումը կայացվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նիստում, որը տեղի է ունեցել հուլիսի 8-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բացօթյա տարածքում:

Նիստի ընթացքում թատերական գործիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև խոսել իրենց թատրոններում այս պահին կատարվող աշխատանքների մասին:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը նշել է, որ, համաճարակով պայմանավորված, պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործական կոլեկտիվի համար: Ուստի պետք է վիճակից ինչ-որ ձևով դուրս գալու միջոցներ ձեռնարկել: Ղազանչյանը շեշտել է, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում թատրոնները, անշուշտ, իրականացրել են առցանց հեռարձակումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ, բայց թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ կենդանի հաղորդակցմամբ:

Նիստին ելույթ են ունեցել Վանաձորի Հ. Աբելյանի անվ. պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, Երևանի դրամատիկական թատրոնի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, Գ. Սունդուկյանի անվ. ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Հ. Մալյանի անվ. թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, Երևանի պետական մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանը, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանը, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, Երևանի պետական կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը։

Տպել
1290 դիտում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը