Հնդկաստանը ՌԴ-ից կործանիչների շտապ գնման մասին է հայտարարել. կապ ունի՞ հնդկա-չինական կոնֆլիկտը

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել Ռուսաստանից 21 հատ МиГ-29 կործանիչներ ձեռք բերելու, ինչպես նաեւ 59 МиГ-երի արդիականացման մասին:

Այս որոշումը կայացվել է Չինաստանի հետ լարվածության աճի ֆոնին: Ռուսաստանն այս որոշման արդյունքում, ըստ BBC-ի, կարող է աշխատել մոտ 1 միլիարդ դոլար:

Ռուսաստանի հետ պայմանագիրը, եթե կյանքի կոչվի, կարժենա 990 միլիոն դոլար, հնդկական մամուլում էլ շրջանառվում է գործարքի 7418 կրոր ռուփի արժողության մասին (Հնդկաստանում կրորը 10 միլիոն դոլարն է): Ռուսաստանի համար այս գործարքը շատ կարեւոր է, քանի որ վերջին 10 տարիներին Ռուսաստանը պարտվել է միանգամից մի քանի խոշոր տենդերներում, որոնց թվում են եղել նաեւ տրանսպորտային ուղղաթիռների եւ կործանիչների մատակարարման մրցույթներ:

Հնդկաստանը երկար ժամանակ համարվել է ՌԴ-ի հետ զենքի վաճառքի գործարքներում գլխավոր դաշնակիցներից մեկը: Գլխավոր զինատեսակները, որոնք Հնդկաստանը ձեռք էր բերում Ռուսաստանից, ավիացիոն ոլորտից էին: Վերջին տարիներին, սակայն, Դելին, ձգտելով նորացնել կործանիչների պարկը, սկսեց վարել զենքի մատակարարման դիվերսիֆիկացման քաղաքականություն. հնդկական շուկայում հայտնվեցին նոր խաղացողներ, իսկ Մոսկվայի դիրքերը թուլացան:

Այնուամենայնիվ, Հնդկաստանի օդուժի կործանիչների պարկը մինչ օրս հիմնականում կազմված է խորհրդային եւ ռուսական - Су-30МКИ, МиГ-29 ինքնաթիռներից եւ դրանց նորացված МиГ-29UPG ու հին խորհրդային МиГ-21 տեսակներից:

Բացի ռուսական կործանիչների խմբաքանակից, Հնդկաստանը մտադիր է 12 Су-30МКИ ծանր կործանիչներ ձեռք բերել հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերությունից, որը դրանք արտադրում է ռուսական լիցենզիայով: Այդ գործարքի արժեքը 10.730 կրոր ռուփի է՝ 1,4 միլիարդ դոլարին համարժեք:

Փորձագետները նշում են, որ թեպետ գործարքի մասին հայտարարությունները կան, պայմանագիր կնքվել է, սակայն այն կայացած համարել դեռեւս վաղ է: Բանն այն է, որ ռազմական գնումների ցանկացած պայմանագրեր պետք է մտցվեն տվյալ երկրի պաշտպանության նախարարության համապատասխան փաստաթղթերում եւ ներառվեն գերատեսչության գնումների առաջիկա գործընթացում: Միայն դրանից հետո կարելի է վստահաբար հայտնել, որ գործարքը կայացել է:

Հնդկաստանը գնումների նման մի օրինակ ունի, երբ պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ՝ Rafale կործանիչների մատակարարման համար, սակայն պայմանագրի կնքումից մինչեւ այսօր 4 տարի է անցել, իսկ գործարքը դեռ իրականություն չի դարձել:

Հունիսի 20-ից Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթխ Սինգխը Մոսկվայում է եղել մի քանի օրյա այցով: Նա մասնակցել է Կարմիր հրապարակում Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին: Շքերթին այդ ժամանակ մասնակցել են ինչպես հնդկական, այնպես էլ չինական զորախմբեր: Իր այցի ընթացքում Սինգխը ռուս զինվորական ղեկավար կազմի հետ բանակցություններ է վարել:

2018 թվականին Ռուսաստանը Հնդկաստանի հետ պայմանագիր է կնքել նաեւ՝ С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման համար: Սինգխի այցի ընթացքում ունեցած բանակցությունները С-400-ների մատակարարման գործընթացն արագացնելու հետ է կապված եղել, այն նախանշված էր իրականացնել 2021-ին: Այս մասին միաժամանակ հայտնել են ե՛ւ ռուսական, ե՛ւ հնդկական մամուլը:

«Այն բանից հետո, երբ Պակիստանը ձեռք բերեց ԱՄՆ-ի F-16 Block 52 կործանիչները, իսկ Չինաստանը թարմացրեց իր ինքնաթիռները սեփական վերափոխմամբ արտադրված հինգերորդ սերնդի J-20 կործանիչներով, հնդկական օդուժը հայտնվեց ծանր իրավիճակում: Ռազմական գործողությունների արդյունքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ Հնդկաստանը ստիպված լինի օգտագործել իր բոլոր կործանիչները միաժամանակ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով: Այդ դեպքում Հնդկաստանի համար դժվար է լինելու»,- ասել է հնդկական ռազմական աղբյուրը «Коммерсант» թերթին:

Չինաստանը, որը եւս Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն է, դարձել է С-400-ների առաջին գնորդը: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը Չինաստանին է մատակարարել Су-35 ռուսական նոր կործանիչներ, իսկ ավելի վաղ՝ Су-30МКК-ներ:

Սա Су-30-ների չինական տարբերակն է, որը տարբերվում է հնդկականից նրանով, որ ունի ցամաքային թիրախների խոցելիության ավելի մեծ հնարավորություն:

Չինաստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վերջին շրջանում չափազանց լարվել են: Հիմնական կոնֆլիկտը եղել է Քաշմիրի շրջանում, որի մի մասի նկատմամբ հավակնություններ ունեն Հնդկաստանը, Չինաստանն ու Պակիստանը միասին: Այնտեղ պետությունների սահմաններին փոխարինում է վերահսկողության գիծը: Այդ գծի երկայնքով նախորդ ամիս զոհվել են 20 հնդիկ զինծառայողներ: Սա 45 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ հնդկա-չինական սահմանային գծում զինվորականներ են զոհվում:

2 կողմերն էլ մեղադրում են միմյանց բախումներ հրահրելու մեջ: Հնդկական մամուլը այս ռազմական գնումների որոշումները կապում է նշված իրավիճակի հետ: Թեպետ 2 կողմերի զինվորականների բախման ժամանակ չի կիրառվել որեւէ զինատեսակ, սակայն զինվորականները կռվել են փայտերով ու բռունցքներով, եղել է դաժան բախում, ինչի հետեւանքով 2 երկրներում էլ ազգայնական տրամադրությունների աճ է գրանցվել: Լարվածությունը հնարավոր է եղել թուլացնել միայն 2 երկրների ԱԳ ղեկավարների առերես բանակցություններից հետո, բայց ուղիղ մեղադրանքները եւ փոխադարձ պահանջները վիճելի շրջանում դեռ պահպանվում են:

Բացի Չինաստանի հետ կոնֆլիկտից, Հնդկաստանը լարվածություն ունի նաեւ Պակիստանի հետ, դարձյալ Քաշմիրի պատճառով:

2019-ի փետրվարին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը գրոհել են Պակիստանում գտնվող զինյալների ճամբարի վրա՝ ի պատասխան իր հերթապահ ջոկատի վրա հարձակմանը: Սա 1971 թվականի հնդկա-պարսկական պատերազմից ի վեր առաջին ավիահարվածն է եղել սահմանային վերահսկման գծում:

Տպել
1644 դիտում

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է