Դատավորներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող դրույթը ուժը կորցրած է ճանաչվում. ԱԺ-ում սկսվել է արտահերթ նստաշրջանը

Ազգային ժողովում սկսվել է պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նստաշրջանը:

Նստաշրջանի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Սուրեն Գրիգորյանի հեղինակած նախագծերն են՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Այս նախագծերով, ըստ հեղինակների, ակնկալվում է սահմանել եւ հստակեցնել հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը եւ ապահովել կատարված փոփոխություններին համահունչ՝ Սահմանադրական դատարանի ձեւավորման գործընթացի ավարտը:

Նստաշրջանը սկսվեց Վահագն Հովակիմյանին ուղղված ծափահարություններով. առիթը նրա ծննդյան տոնն է:

Այնուհետեւ Հովակիմյանը ներկայացրեց վերը նշված փոփոխությունները հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմում ընդունելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ դրանք հրատապ են, քանի որ այս պահին Սահմանադրության հետ հակասություն է առաջացել:

«Հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները, այդ փաստով պայմանավորված՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթները անհրաժեշտ են համապատասխանեցնել Սահմանադրության 213-րդ հոդվածին: Սա հրատապության կարգով պետք է լուծենք, որովհետեւ օրենքը հակասում է Սահմանադրությանը»,- ասաց Հովակիմյանը: 77 կողմ ձայներով ընդունվեց հրատապության ռեժիմով հարցը քննարկելու առաջարկը:

Այնուհետեւ խորհրդարանը սկսեց առաջին ընթերցմամբ քննարկել առաջարկվող փաթեթը:

Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են. «Նախատեսվում են հետեւյալ փոփոխությունները. փոփոխվում է Սահմանադրական դատարանում առկա թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, եւ առաջադրումները կատարվելու են հետեւյալ հերթականությամբ. Կառավարություն, ՀՀ նախագահ, դատավորների ընդհանուր ժողով: Սահմանադրական դատարանում առկա թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են այդ հերթականությամբ: Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե հերթականությունները պահպանվեն, ինչպես սահմանված է գործող խմբագրությամբ՝ ՀՀ նախագահ, դատավորների ընդհանուր ժողով, Կառավարություն, կխախտվի 166 հոդվածի 1-ին մասի այն պահանջը, որ առաջադրող սուբյեկտները 3-ական թեկնածու են առաջադրում:

Միեւնույն ժամանակ ամրագրվում է, որ առաջադրող մարմինը թեկնածու չի առաջադրում, եթե իր առաջադրած եւ գործող դատավորների թիվը հավասար է երեքի:

Փոփոխություններ են կատարվում նաեւ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածում, որում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտեությունը պայմանավորված է հունիսի 22-ին ընդունված եւ 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության 213 հոդվածով սահմանված փոփոխություններով: Նախ, ուժը կորցրած են ճանաչվում այն դրույթները, որոնք նախատեսում էին եւ սույն խորհրդարանի ընդունած նախագծերով հնարավորություն էին տալիս դատավորներին գնալ վաղ կենսաթոշակի:

Հոդվածում նաեւ փոփոխություններ են կատարվում այն բանի համար, որ այն դատավորները, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով, նշանակվում է կենսաթոշակ:

Ամրագրվում է նաեւ, որ 3 թափուր տեղերի համալրումից հետո ՍԴ նախագահ է ընտրվում 10-օրյա ժամկետում»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով՝ քանի որ հնարավոր է, որ լիազորությունները դադարած դատավորներին այս ընթացքում մակագրված լինեն գործեր, ուստի հրավիրվում է աշխատակարգային նիստ, որ գործերը վերամակագրվեն, եւ նոր զեկուցողներ նշանակվեն:

Տպել
3910 դիտում

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին