2018-ի ժողովրդավարական վերափոխումից հետո խոսքի ազատությունը խորապես արմատավորված է ՀՀ-ի հասարակական կյանքում. նախարար

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը  մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը: Այս խորհրդանիշը ևս մեկ անգամ ընդգծում է այս Դաշինքի հիմնական ուղերձը, որ ուժեղ գլոբալ համագործակցությունը, համերաշխությունը, արդյունավետ բազմակողմանիությունն այն հիմնական գործիքակազմն են, որոնք ուղղված են ոչ միայն նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ներկայիս աննախադեպ մարտահրավերները զսպելուն և դրանց հակազդելուն, այլ նաև գործուն միջազգային հասարակությունը պահպանելուն:

COVID-19 համավարակն անհամաչափ ձևով ծանր ազդեցություն է ունենում բազմաթիվ երկրների, ներառյալ զարգացող, դեպի ծով ելք չունեցող երկրների վրա, ինչպիսին է Հայաստանը՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը, որն առավել վատթարանում է՝ պայմանավորված տարածաշրջանային և գլոբալ մակարդակով անվտանգության անկայուն միջավայրով։

Նոր տիպի կորոնավիրուսի առկայության կամ դրա բացակայության պայմաններում՝ Հայաստանը արդյունավետ ու գործող գլոբալ և տարածաշրջանային կառույցներ ունեցող բազմակողմանի, համագործակցային միջազգային համակարգի կայուն ջատագով է։

Նոր տիպի կորոնավիրուսով (COVID19) պայմանավորված համաշխարհային առողջապահական համակարգի ճգնաժամը երևան հանեց բազմակողմանի կառույցների հանդեպ գլոբալ համերաշխության և վստահության թերությունները: Սա գործելու կոչ է, հիշեցում, որ արդյունավետ բազմակողմանիության հանդեպ հանձնառության վերահաստատումը գլոբալ խնդիրների դեմ պայքարելու հրամայականն է: Հայաստանն ի սկբանե սատարել է ամուր բազմակողմանիության խթանմանն ուղղված նախաձեռնությունը: Դա գիտակցելով՝ միացել ենք 2020թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած Դաշինքի նախորդ նախարարական նիստին ընդունված «Մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ գլոբալ համագործակցություն և համերաշխություն COVID 19-ի դեմ պայքարելու համար» վերտառությամբ հռչակագրին:

2020թ․ մայիսի 18-19-ին տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընթացքում միաձայն ընդունվեց ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) «COVID-19-ին արձագանքը» վերտառությամբ բանաձևը։ Դա վարակի դեմ պայքարի համար բոլոր անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի համընդհանուր, ճիշտ ժամանակին և հավասար հասանելիության և արդար բաշխման կոչ է և կարևորագույն հանգրվան: Իրապես, սա գլոբալ առաջնահերթություն է, ոչ ոք, ներառյալ հակամարտող տարածքներում բնակվողները, չպետք է զրկված լինեն կամ սահմանափակ հասանելիություն ունենան Covid-19-ի հետևանքները մեղմացնող միջոցներին:

ԱՀԿ-ն ենթարկվում է ճնշման: ԱՀԿ-ն իր անդամ երկրներն են, հետևաբար մենք թե հավաքական կերպով, թե անհատապես՝ որպես միջազգային հանրության անդամներ պետք է վերագնահատենք հավաքական գործողության արժեքը և անհրաժեշտությունը՝ ուղղված այս բազմակողմ հարթակի չափանիշի բարձրացմանը: Արդյո՞ք մենք՝ միջազգային հանրությունը, կշահե՞ինք՝ թույլ ԱՀԿ ունենալով: Արդյո՞ք մենք անհատապես կշահեինք համերաշխության և հավաքական գործողության քայքայումից, աճող քաոսից: Հայաստանի պատասխանը վճռական ոչ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններ ուրույն դերակատարություն ունեն համակարգելու և առաջնորդելու առողջապահության գլոբալ արձագանքը, ինչպես նաև միավորելու ճգնաժամի ավելի լայն սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրմանն ուղղված ջանքերը։

COVID-19-ի դեմ պատվաստումը գլոբալ հանրային բարիք է, և դյուրահաս և մատչելի պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլոր երկրներին՝ հատկապես խոցելի խմբում գտնվողներին։

Մենք պատրաստ ենք միավորելու մեր ջանքերը բազմակողմ առողջապահական ճարտարապետությունն ուժեղացնելու ուղղությամբ, որն իր ազդեցությունը կունենա առողջապահական համակարգի բոլոր շերտերի՝ ներառյալ ազգային մակարդակի վրա՝  այսպիսով բարելավելով այս և այլ բռնկումները կանխարգելելու և հասցեագրելու պատրաստվածությունը։

Հայաստանն աջակցել է COVID-19-ի համատեքստում «տեղեկատվական համավարակի» (“Infodemic”) վերաբերյալ միջտարածաշրջանային հայտարարությունը, որը վերաբերում է համավարակի մասին ապատեղեկատվության և թյուր տեղեկատվության տարածմանը, ինչը շփոթմունք է առաջացնում բնակչության շրջանում և տարաձայնություններ առաջացնում հասարակության մեջ։

Թավշյա հեղափոխությունից և 2018-ի ժողովրդավարական վերափոխումից հետո խոսքի ազատությունը խորապես արմատավորված է Հայաստանի հասարակական կյանքում: Այն հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարության առաջատար նվաճումներից մեկը:

Covid-19-ը ուղեկցող «տեղեկատվական համավարակը» իրական սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական կառույցների, այլև հանրային առողջության և անվտանգության համար: Աշխարհի տարբեր մասերում հիվանդության տարածման վերաբերյալ կենսական տեղեկատվության անհիմն սահմանափակումների կամ հասանելիությունն ապահովելու մերժման բազմաթիվ դեպքերը մտահոգիչ են: Միևնույն ժամանակ այնտեղ, որտեղ ազատ մամուլն ուժեղ է, վերջինիս ընդունվում է որպես հանրային արժեք և հանրային ծառայություն, այն հանդիսանում է ռիսկերի վերացման ուղղությամբ գիտակցված հասարակական հավաքական գործողությունների խրախուսման անբաժան մասը: Հետևաբար, ազատ մամուլը ևս պետք է հետամուտ լինի պատասխանատվության պահանջին: Դա առավել ընդգծվում է COVID-19- ի դեմ պայքարի համատեքստում:

Հայաստանի կառավարությունը վճռական է՝ պահպանելու և երաշխավորելու ամուր հիմքեր՝ մարդու ազատ կամարտահայտման և խոսքի ազատության իրավունքների իրացման համար: Միևնույն ժամանակ, ապատեղեկատվության, կեղծ լուրերի տարածումը մարդու՝ հավաստի և փաստական տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների ապահովման հիմնական սպառնալիքներից է։

Հայաստանը ողջունում է Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի շրջանակներում «տեղեկատվական համավարակի» դեմ պայաքարելու համար ստեղծված աշխատանքային խմբի մեկնարկը։

Շնորհակալություն»։

Տպել
1198 դիտում

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել