Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել, որ տարեվերջում շինարարությունն աճ է արձանագրելու․ Ղուլարյան

Համավարակով պայմանավորված՝ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերն անկում են արձանագրել։ Ծանր վիճակում է գտնվում մասնավորապես շինարարության ոլորտը։ Այդ է վկայում վերջին ամիսների վիճակագրությունը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսին 2019-ի մայիսի համեմատ շինարարության ծավալներն ամենամեծ անկումն են գրանցել վիճակագրական ցուցանիշներում՝ 27 տոկոս։ Հունվար-մայիս ամիսների կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ եւս այս ճյուղն ամենամեծ անկումն է արձանագրել՝ 13.4 տոկոս։ Նախորդ տարվա հունվար-մայիսին ոլորտը 6.1 տոկոսանոց աճ էր արձանագրել։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի կարծիքով՝ շինարարության ոլորտը տարեվերջին անկումային չի լինի, ավելին՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ոլորտն արդեն տեմպ է հավաքում։

Արմեն Ղուլարյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարո՛ն Ղուլարյան, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ շինարարության ոլորտում ամենամեծ անկումն է գրանցվել։ Ե՞րբ կվերականգնվի այն։

- Արդեն բավականին ծրագրեր են կյանքի կոչվել, եւ անզեն աչքով էլ տեսանելի է, որ շինհրապարակներում աշխատանքները մեկնարկել են։ Մենք նույնպես պետական ծրագրերով շինարարության մրցույթների փուլին ենք հասել։ 22 օբյեկտի մրցույթ ենք հայտարարել, որից 20-ը՝ դպրոց, 2-ը՝ առողջապահական նշանակության օբյեկտներ։ Համոզված ենք, որ մինչեւ հուլիսի կես պայմանագրեր կկնքենք, եւ շինարարությունները կսկսվեն, այսինքն՝ շինարարությունը թափ է առնում։

- Շինարարությունը հե՞շտ վերականգնվող ոլորտ է, անկումային վիճակից հետո կհաջողվի՞ արագ խնդիրները կարգավորել։

- Իհարկե, ո՛չ։ Ոլորտը վերականգնելը բարդ է, քանի որ այն կապված է բանվորական ուժի, նյութական ապահովվածության, տեխնիկայի ներգրավվածության, շինանյութի ձեռքբերման հետ, նաեւ ժամանակ է պետք՝ նախապատրաստվելու համար, բայց վարչապետն էլ հայտարարեց, որ շինարարական կազմակերպությունները նախապատրաստվեն՝ մրցույթներին մասնակցելու համար։ Կարող եմ ասել, որ սա բարդ գործընթաց է, բայց երկրի առաջին դեմքից սկսած՝ ամեն ինչ արվում է, որ կարողանանք վերականգնման գործընթացը արագ կազմակերպել։

- Առաջիկայում հիմնականում պետական ծրագրերով շինարարություննե՞ր են սպասվում, թե՞ մասնավոր հատվածից եւս ակտիվություն եք ակնկալում։

- Իհարկե, մասնավորից էլ ենք ակնկալում։ Օրինակ՝ Կառավարության որոշմամբ՝ մասնավոր ներդրողը Երեւանի Ադոնցի 19/8 հասցեում հանրային ծառայողների համար բազմաբնակարան բնակելի շենքային համալիր է կառուցելու։ Կառուցապատողը շինթույլտվությունները ստացել է քաղաքապետարանից, շինարարությունն արդեն ընթանում է։ Բնակարանային ապահովության հարցով արդեն երկրորդ ծրագիրն ենք ներկայացրել Կառավարությանը։ Կարծում եմ՝ դա եւս առաջիկայում կշտկվի եւ կշրջանառվի։ Այդ ծրագիրն այլ կառուցապատողից է։ Կան նաեւ այլ ներդրումային ծրագրեր, ներդրողները դիմում են մեզ, համալիր ուսումնասիրության փուլ են անցնում, թույլտվություն են ստանում, եւ սկսվում է շինարարությունը։ Համավարակի պատճառով մի քիչ հետ ենք ընկել, բայց 2-րդ կիսամյակը կլինի շատ ակտիվ վերականգնման փուլ։

- 2020 թվականի տարեկան արդյունքներով շինարարության ոլորտում կհաջողվի՞ աճ արձանագրել, ի՞նչ եք կանխատեսում։

- Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել՝ այո՛։ Ես համոզված եմ, որ ոլորտային առումով համեմատության մեջ շինարարությունը աճ է արձանագրելու։ Շինարարությունը միշտ լոկոմոտիվային դեր է ունեցել եւ մյուս ճյուղերին իր հետեւից տարել է։

- Տնտեսագետները կարծիք են հայտնել, որ կորոնավիրուսային իրավիճակում հիմնական սպասելիքները կապված են տնտեսության 2 ճյուղերի հետ՝ շինարարության եւ գյուղատնտեսության։ Համամի՞տ եք այդ կարծիքի հետ։

- Ես համոզված եմ դրանում։ Հենց առաջին օրվանից Կառավարությունը բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի եւ այլ ճյուղերի համար։ Մեծ հաշվով պետական մարմինների ներգրավվածությունը շինարարության ոլորտում եւս յուրահատուկ միջոցառումների շարքից է։ Կարծում եմ՝ այդ դիտարկումները ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը։

- Շինարարության ոլորտը առանձին ծրագրերով խթանման կարիք ունի՞, թե՞ տնտեսության զարգացմանը զուգահեռ ինքնաբերաբար այս ոլորտն էլ կակտիվանա։ 

- Չեմ կարծում, որ ինքնաբերաբար է լինում։ Մի բան ասեմ. ինչ էլ նախաձեռնես, հաջողություն չես ունենա, եթե վատատեսորեն տրամադրվես, անհավատ լինես։ Պատերազմի ժամանակ էլ եթե ոչինչ չանես, տեղդ նստես ու սպասես, թե ինչ կլինի, անընդհատ կխրվես։ Մենք պետք է ոգեւորված լինենք, ոգեւորենք մեկս մյուսին՝ ե՛ւ գյուղացուն, ե՛ւ շինարարին, ե՛ւ ներդրողին, ե՛ւ պետական ու ոչ պետական համակարգի աշխատողներին, որ դրական տրամադրվածությունը բոլորին փոխանցվի։

Իմ կարծիքով՝ վարչապետի մտահոգությունը շատ առումով դրա հետ է կապված, դրա համար անձամբ է ղեկավարում իրավիճակը, որ մարդիկ չհիասթափվեն, ոգեւորվեն, ու դա իր արդյունքները տալիս է։ Կարծում եմ՝ կարգապահ լինելու դեպքում ամեն ինչ կհաղթահարենք:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ փորձում են Հայաստանում շատ մեծ կապիտալ շինարարություն սկսել, առնվազն 100 առողջապահական, կրթական եւ մշակութային օբյեկտների նորոգում, հիմնանորոգում եւ շինարարություն իրականացնել։ Նա հույս էր հայտնել, որ ընկերությունները, նաեւ խոշորանալով, կմասնակցեն այդ ծրագրերին։

Տպել
6097 դիտում

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին