Չեմ պատրաստվում ուժով մնալ այստեղ. ասաց Ալվինա Գյուլումյանը՝ միաժամանակ հիշեցնելով ուկրաինական սցենարի մասին

Մենք պատկան մարմիններից ակնկալում ենք համապատասխան ձեւակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի մեզանից յուրաքանչյուրին: Սահմանադրական դատարանի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, որի լիազորություններն այսօր ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով դադարում են:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե իր եւ եւս 2 դատավորների պաշտոնավարումը դադարում է՝ Գյուլումյանը նշեց, որ որեւէ հայտարարություն, ինչ մակարդակով էլ դա արվի, իրավական ուժ չունի:

Գյուլումյանը պնդում է, որ սահմանադրական փոփոխություններն իրեն չեն վերաբերում, քանի որ ինքը պաշտոնավարել է 12 տարուց քիչ:

Նկատառմանը, թե փոփոխություններում նշված է, որ ընդհանուր տեւողությունն է հաշվվում, Գյուլումյանը նկատեց, թե «ընդհանուր տեւողություն» արտահայտությունը վերաբերում է Սահմանադրության փոփոխություններից առաջ եւ հետո ընկած ժամկետներին: Եվ եթե ուզում էին, որ իրեն եւս վերաբերեր, պետք է գրեին՝ բոլոր ժամանակներում պաշտոնավարած արտահայտությունը:

«Ես ինչո՞ւ էի երկրորդ անգամ երդվում, հենա կասեին՝ ՍԴ անդամ եղել ես, արի աշխատիր: Ես երդվել եւ ստանձնել եմ պաշտոնը 2014-ի հոկտեմբերի 23-ին»,- պնդեց Գյուլումյանը՝ շարունակելով.

«Օրենքում բերված այն եզրույթը՝ ընդհանուր տեւողություն, վերաբերում է սահմանադրական փոփոխություններից առաջ եւ հետո, բայց ոչ երբեք մեկ ժամկետ առաջ, որը եղել է շուրջ 17 տարի առաջ: Հիմա թող կենսագրությունս պեղեն, կարող է դպրոցում էլ եմ եղել ՍԴ անդամ, էդ էլ գումարեն, ասեն՝ մի բան էլ ավելի ես եղել»,- սարկազմով պատասխանեց ՍԴ՝ արդեն նախկին փոխնախագահը:

Օրերս ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այս մասին խոսելիս ասաց՝ երբ որ Գյուլումյանին դատավորի հավելավճար ստանալու համար պետք էր ապացուցել, որ իր աշխատանքը անընդհատ է եղել, նա այդպես էր անում, իսկ հիմա, երբ որ պետք է նրա աշխատանքի ընդհանուր տեւողությունը չգերազանցի 12 տարին, նա պնդում է, որ իր պաշտոնավարման երկրորդ շրջանը միայն պետք է հաշվել:

Այս կապակցությամբ Գյուլումյանն ասաց. 

«Գիտեք՝ ինչ, ես ինձ համարել եմ դատավոր, իհարկե, որովհետեւ դատավորի ստաժի հավելավճարը ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորի համար է, այլ ցանկացած ատյանում՝ դատավոր աշխատելու համար: Իմ բերած փաստարկը վերաբերել է նրան, որ ես ՄԻԵԴ-ում նույնպես եղել եմ դատավոր, եւ հետեւաբար պետք է շարունակվի: Այս հարցում դիտավորյալ թյուրըմբռնում կա, եւ նա, ով այդ մասին հայտարարել է, շատ լավ գիտի, որ ես վկայակոչել եմ նոր Դատական օրենսգիրքը, որտեղ ամրագրվում է, որ Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանում պաշտոնավարումը (ՄԻԵԴ-ում իմ պաշտոնավարումը) նույնպես համարվում է դատավորի փորձ»:

ՍԴ նախկին դատավորը պնդեց՝ քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, ինքը ՍԴ-ում օրենքի ուժով փոխարինելու է նրան:

Թե ինչու են արձակուրդ վերցրել Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը, Գյուլումյանը վստահեցրեց՝ տեղյակ չէ:

«Իրենց հերթական արձակուրդի ժամանակն էր, գնացին, ես ինչ իմանամ»,- ասաց նա:

Արդյոք չի՞ պատրաստվում հրաժարվել պաշտոնից, լքել աշխատասենյակը՝ Գյուլումյանն ասաց, որ դատարանի շենքից հեռանալը խնդիր չի համարում, վերջին շրջանում հիմնականում հեռավար են աշխատել:

Ինչ վերաբերում է պաշտոնից հեռանալուն.

«Սա դատարան է եւ, ընդ որում, կոլեգիալ մարմին, եւ եթե կգտնենք, որ ես պետք է այստեղ չլինեմ, նույնիսկ դատարանն էլ թույլ չի տա ինձ այդ նիստերին մասնակցել, ես դա ուժով չեմ պատարաստվում անել, ես կպայքարեմ իմ իրավունքների համար իրավական ճանապարհով»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ՄԻԵԴ է դիմելու:

Ընդ որում, Գյուլումյանը հիշեցրեց ուկրաինական սցենարի մասին.

«Ուկրաինայում հայտնի իրադարձություններից հետո նույնպես այս կարգով հեռացրին, ձեւավորեցին իրենց սրտի ՍԴ-ն, հետո Ուկրաինայում ընտրվեց նոր նախագահ, որը առավել հեղափոխական էր, քան Պորոշենկոն էր ժամանակին, բայց նա գտավ, որ ՍԴ այն անդամների իրավունքները խախտվել են, վերականգնեց նրանց աշխատանքի՝ հեռացնելով մյուսներին»:

Այստեղ նույնը սպասվո՞ւմ է՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը.

«Չեմ կասկածում»,- արձագանքեց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ անդամները հայտարարություն էին տարածել՝ պնդելով, որ Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո:

Այս հայտարարությանը արձագանքեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ այդ պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։

Գյուլումյանն այսօր հակադարձեց Բադասյանի արձագանքին. 

«Ես կարծում եմ, որ ե՛ւ նախարարը, ե՛ւ ցանկացած իրավաբան կարդացել են նոր Սահմանադրությունը: 2015-ի փոփոխություններով Սահմանադրության նորմերից անմիջական գործող են համարվում միայն մարդու իրավունքների վերաբերյալ նորմերը, մնացած նորմերը գործում են օրենսդրական համապատասխան ամրապնդում ստանալուց հետո»,- ասաց նա:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին:

Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել: Այսօրվանից Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը՝ ՍԴ անդամ կամ դատավոր։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ:

Տպել
4616 դիտում

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև