«Հովիկ Աբրահամյանի՝ գործարանի սեփականատեր հանդիսանալու ժամանակ կեղծիք է արվել». փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Մայր եւ դուստր Գոհար Սարգսյանն ու Մանե Մուրադյանը պնդում են, որ սեփականությամբ իրենց պատկանող գույքը ընտանիքի հոր՝ Գեւորգ Մուրադյանի մահից հետո հափշտակվել է: Խոսքը Արտաշատի գինու-կոնյակի գործարանի բաժնետոմսերի մասին է: Նշենք՝ մամուլը բազմիցս գրել է, որ գործարանը երկար տարիներ պատկանել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:

Փաստաբան Մասիս Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքի հայրը՝ Գեւորգ Մուրադյանը, դեռեւս 1995թ. 660 հազար դրամով ձեռք է բերել «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի անվանական 66 արժեթղթեր: 2004թ. Մուրադյանը մահացել է, եւ նրա ընտանիքը, սեփականության վերաբերյալ փաստաթղթեր ձեռքի տակ չունենալով, չի կարողացել որեւէ քայլ ձեռնարկել ժառանգության ստացման համար: Ըստ փաստաբանի՝ միայն տարիներ անց՝ 2012թ. է ընտանիքը տնից գտել արժեթղթերի սեփականության բնօրինակ փաստաթղթերը եւ փորձել վերականգնել իրենց իրավունքները. «Բաժնետիրական ընկերությունների մասին այն ժամանակ գործող օրենքով բաժնետերերի, սեփականատերերի ռեեստրները վարելու պարտականությունը կրում էր գործարանը, որը, սակայն, պնդում է, թե Գեւորգ Մուրադյան անունով բաժնետեր իրենց գրանցամատյանում առկա չէ: 2009 թվականին, երբ գործարանը պայմանագիր է կնքել ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի հետ եւ տեղեկատվությունը փոխանցել նրանց, դարձյալ Գեւորգ Մուրադյանի մասին տեղեկություն չի եղել»: Փաստաբանի կարծիքով՝ կեղծիքի միջոցով նրա անունը դուրս է թողնվել:

Դեռ 2013թ. Մուրադյանի դուստրը՝ Մանե Մուրադյանը, քաղաքացիական հայց է ներկայացրել Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան սեփականության վերականգնման պահանջով, որը, սակայն, մերժվել է: Դատարանը հիմք է ընդունել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»-ից ստացված գրությունները, ըստ որոնց՝ Գեւորգ Մուրադյանը չի հանդիսացել «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմսերի սեփականատեր, իսկ գործարանի՝ գրանցված սեփականատերերի 2013թ. ցուցակի համաձայն՝ ընկերության արժեթղթերի տեսակը բաղկացած է եղել 15.648 հատ հասարակ անվանական բաժնետոմսերից, որոնց 100 տոկոսանոց սեփականատերն է հանդիսացել Միխայիլ Սամոդելկինը. «Նման պայմաններում դատարանը չի բացառում նաեւ, որ մինչեւ 2004 թվականը հանգուցյալ Գեւորգ Մուրադյանի կողմից օտարված լինեն իր անվանական բաժնետոմսերը, կամ դրանց փոխարեն վերջինս փոխհատուցում ստացած լինի»,- վճռել է դատարանը: Մելքոնյանի խոսքով, սակայն, եթե սեփականության փաստաթղթի բնօրինակը իրենց մոտ է, ապա արժեթղթերը օտարված լինել չեն կարող:

Դատարանի վճիռը հայցվոր կողմը բողոքարկել է Վերաքննիչ, հետագայում նաեւ՝ Վճռաբեկ դատարան: Վերջինս 2014թ. այն բավարարել է մասնակի՝ հետ ուղարկելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Դատարանը գտել է, որ երկու ատյաններն էլ խախտում են թույլ տվել ապացուցման բեռը բաշխելիս եւ անտեսել են այն հանգամանքը, որ բաժնետերերի վարման եւ պահպանման պարտականությունը կրել է տվյալ ընկերությունը. «Հետեւաբար ինչպես Գեւորգ Մուրադյանը, այնպես էլ նրա իրավահաջորդը, օբյեկտիվորեն չէին կարող տիրապետել այդ տեղեկատվական համակարգի մեջ մտնող որեւէ տվյալի եւ այն ներկայացնել դատարան»,- ասված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ: Սակայն նոր քննության արդյունքում 2015 թվականին հայցը դարձյալ մերժվել է՝ հիմնավորմամբ, որ գործում առկա չէ որեւէ ապացույց, որը կհաստատեր, որ վերը նշված անվանական բաժնետոմսերի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծագել է հանգուցյալ Գեւորգ Մուրադյանի սեփականության իրավունքը: Մեր հարցին՝ արդյոք ընտանիքի կողմից հայտնաբերված սեփականության փաստաթղթերը դատարանին չե՞ն ներկայացվել, փաստաբան Մասիս Մելքոնյանը պատասխանեց, որ ներկայացվել են, սակայն դրանց վերաբերյալ հետեւություններ չեն արվել. «Դատարանը գտել է, որ արժեթղթերի առկայությունը հիմնավորվում է միայն այն դեպքում, երբ դրանք պատշաճ կարգով գրանցվում են համապատասխան մատյաններում»:

Արդեն այս տարի՝ 2020 թվականին, ենթադրյալ կեղծիքի վերաբերյալ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությանը, որը այն ուղարկել է Արտաշատի ոստիկանություն. «Ոստիկանությունը շատ անորակ նյութեր նախապատրաստեց, մենք բացատրություն տվեցինք, ես տեսուչին էլ ասացի, որ հնարավոր տեղեկությունները կարող են ստանալ ինչպես պետական ռեգիստրից, այնպես էլ՝ գործարանից, սակայն տեսուչը պարզապես զանգահարեց, զրուցեց ռեգիստրի համապատասխան աշխատակցի հետ, ինչ-որ հարցեր տվեց, նա էլ ասաց՝ ձեզ հետաքրքրող տեղեկություններ չունենք, եւ այդպիսով մերժեց քրեական գործի հարուցումը հանցադեպի բացակայության հիմքով»:

Դրանից հետո՝ հունիսի 2-ին, Մասիս Մելքոնյանը փաստաբանական հարցում է կատարել Իրավաբանական անձանց պետական ռեգիստր եւ Արտաշատի գրասենյակում փաստաթղթեր ուսումնասիրելով՝ հայտնաբերել գործարանի տնօրեն Հ. Պապիկյանի անվամբ կազմված սեփականատերերի՝ ռեեստրների թղթային մատյանների՝ 2010թ. քաղվածքը, ըստ որի՝ գործարանի առաջին բաժնետերը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ 15 հազարից ավելի արժեթղթերով, իսկ երկրորդը՝ Գեւորգ Մուրադյանը՝ 66 արժեթղթով. «Այդ տարիներին փոխել են ընկերության գործունեության իրավաբանական ձեւը՝ ԲԲԸ-ից դարձնելով ՓԲԸ, եւ, ըստ այդ ժամանակ գործող օրենքի, ՓԲԸ-ն պետք է ունենար 23-ից ոչ ավելի սեփականատեր, այսինքն՝ իրենք պետական ռեգիստր են ներկայացրել փաստաթուղթ 23 սեփականատերերի մասին, որի մեջ եղել է նաեւ Մուրադյանը»: Ըստ փաստաբանի՝ այն փաստը, որը, դատարանների պնդմամբ չկար, ինքը գտել է. «Հիմա մենք պնդում ենք, որ կեղծիք է եղել, եւ, ըստ մեզ, եղել է 1995-2009թթ., երբ գործարանի փաստացի տերը հանդիսացել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա ընտանիքը. երբ 2001թ. ընդունվեց օրենքը, ըստ որի՝ ԱԺ պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ, ինքն այն փոխանցեց իր եղբորը, բայց փաստացի պատկանել է իրենց ընտանիքին»:

Ոստիկանության որոշումը չպատճառաբանված որակելով՝ Մելքոնյանը այն բողոքարկել է հսկող դատախազին. դրա վերաբերյալ որոշում դեռեւս չկա. «Սեփականության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, եւ դա ցանկացած եղանակով խախտելը սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է. մարդկանց ուղղակի ունեզրկել են աճպարարությունների միջոցով, իսկ դատարանները իրենց աբսուրդ որոշումներով վերջնականորեն զրկել են նրանց սեփականության իրավունքից»,- ասաց Մելքոնյանը:

Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ Հովիկ Աբրահամյանի անունը շոշափվում է բաժնեմասերի հետ կապված վեճերում. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանը հեղափոխությունից հետո հաղորդում էր ներկայացրել իր բիզնեսը խլելու վերաբերյալ: Ըստ Գեւորգյանի՝ 2008 թվականին Հովիկ Աբրահամյանը իրեն կանչել է եւ ասել, որ իր հիմնադրած «Ավազահատիկ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 60 տոկոսը պետք է տա իրենց. 30 տոկոսը՝ իրեն, մյուս 30 տոկոսը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորություններն անցնելու ու խարդախություն կատարելու դեպքի առթիվ:

Լուսանկարում՝ փաստաբան Մասիս Մելքոնյանը

Տպել
4558 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը