Մի մտահոգվեք, առյուծ ունեցողներին կդիմենք՝ կբազմացնեն.Առաքելյանը՝ Ծառուկյանի նվերի եւ կենդանասերների մտահոգության մասին

Երեւանի ավագանու այսօրվա նիստին, ելույթների ընթացքում ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն օգտվելով քաղաքապետի ընձեռած հնարավորությունից, որ կարող են ցակացած թեմայից խոսել, խոսեց Երեւանի կենդանաբանական այգում պահվող եւ մեկ ամսի առաջ նվեր ստացած առյուծի մասին:

«Կենդանաբանական այգում չակերտավոր շատ լուրջ դարակազմիկ խնդիր ունենք, որը վերաբերում է նվեր ստացած առյուծին: Ես հասկանում եմ, որ շղթան ուեկցվում է որոշակի քաղաքական գործոններով, բայց առյուծը շատ ավելի շուտ էր նվիրվել, քան քաղաքական գործընթացներն էին տեղ ունեցել: Հիմա պարզվեց՝ առյուծը լավը չէ: Ինչ-որ ծուռ բաներ ունի առողջական խնդիրներ ունի: Ուզում եմ հասկանալ, թե մենք ինչո՞ւ չենք խոսում բարոյահոգեբանական ծռության մասին, որ ամեն ինչը չի կարելի այս աստիճան ցածրացնել ու նսեմացնել: Օդում կախված լուրեր կան, որ կենդանասիրության ռահվիաները, որոնք կրծքով «պաշտպանում» ու ամեն կերպ փորձում են առյուծին դուրս վռնդել այգուց՝ ուղղակի կենդանիների հանդեպ տարբեր խեղումներ են անում եւ դրա միջոցով գումարներ աշխատում: Սա ըստ օդում կախված լուրերի»,-ասաց նա:

Առաքելյանը նշեց, որ կենդանին առողջ է եւ ինքը նամակներ է ստացել, որ այդ «խնդիրը» բարձրաձայնողները կենդանիների թաթիկներն ու պոչեր են կտրում, ապա իբր նրանց օգնելու նպատակով գումար (10-15 հազարական դրամներ) հավաքում:

«Եկեք այդ ճղճիմ խոսակցությոններից դուրս գանք: Այդ առյուծը շատ լավ նվեր է եղել այգուն: Կենդանին առողջ  է, չունի փաստաթղթավորման խնդիր, որի մասին նաեւ փոխքաղաքապետն է փաստել: Մեր երեխաները շատ կուրախանան նրան տեսնելով: Բայց չգտես ինչու, հանկարծ որոշ «Կենդանասերներ» պարզել են, որ առյուծն այնտեղ պահելով խնդիր ենք ունենալու: Բա որ չզույգվի՞, բա որ չբազմանա. Մի՛ մտահոգվեք, առյուծ ունեցողներին կդիմենք՝ կբազմացնեն»,-ասաց նա:

Առաքելյանի այս ելույթից հետո քաղաքապետը ծիծաղեց՝ նկատելով, որ վերջինս հատկացված  5 րոպեի մեջ տեղավորվեց:

Նկատենք՝ առյուծը, որի մասին այնհանգստացած խոսում էր Հռիփսիմե Առաքելյանը սույն թվականի մայիսի 21-ին Կենդանաբանական այգուն նվիրաբերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ հունիսի 1-ին ընդառաջ: Երեւանի քաղաքապետարանը շնորհակալություն էր հայտնել հիմնադրամին եւ վստահեցրել, որ առյուծն արագ կհարմարվի նոր միջավայրին ու կդառնա այգու այցելուների սիրելի կենդանիներից մեկը: Նոր բնակիչը՝ Սիմբան, 6 ամսական սպիտակ արջ է:

Տպել
1253 դիտում

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը