«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ կիրառված բռնությունից

«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնություններ է ներկայացրել իր նկատմամբ հունիսի 21-ին կիրառված բռնության առնչությամբ:

Հայկ Ստեփանյանի ծավալուն գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք առանց միջամտության.

«Երեկոյան ընտանիքիս անդամների հետ՝ հորս, կնոջս, հղի քրոջս, 5 ամյա դստերս և 3 ամյա որդուս հետ վերադառնում էի Օշական գյուղից։ Աշտարակ֊Երևան մայրուղու ձախ գծով մեր ընտանիքին պատկանող Օպել Աստրա մակնիշի մեքենայով երթևեկում էի։ Այդ պահին մեծ արագությամբ, երթևեկության կանոնները կոպիտ խախտելով, ոչ երթևեկելի ձախ մասով վազանց կատարելով և մեքենան կտրուկ դեպի մեզ ուղղող մի սպիտակ Նիվա մակնիշի մեքենա նկատեցի, հասցրեցի կտրուկ աջ կողմ գնալ հարվածից խուսափելու համար, ինչի արդյունքում տղաս գլուխը հարվածեց դռանը։ Եթե ես դա չանեի ապա Նիվան կհարվածեր մեր մեքենային և դատելով իր արագությունից կկողաշրջեր մեզ։ Ձայնային ազդանշանիս ի պատասխան նիվան աջում կանգնեց, մեջից երկու մոտ 30 տարեկան տղա դուրս եկան, ես նույնպես կանգնեցրի մեքենան և իհարկե վրդովված դիմեցի Նիվայի վարորդին, թե արդյո՞ք հասկացել է, որ մեքենայում երեխաներ են և ընդհանրապես, ի՞նչ ձևով է վարում, չէ որ վթարային իրավիճակից հազիվ փրկվեցինք։ Վարորդի փոխարեն միջամտեց նրա ուղևորը, վերջինիս ագրեսիվ պահվածքի պատճառով մեքենայից դուրս եկավ նաև հայրս և փորձեց հանգստացնել կրքերը, դրան ի պատասխան ուղևորը, ով սպորտային կազմվածք ուներ հարվածեց 60֊ն անց հորս, նույն պահին ստանալով պատասխան իմ կողմից, վազելով մոտեցավ Վահե Խանդիլյանը, ով մեզ հետ Երևան էր գալիս իր մեքենայով և մի քանի մեքենա հետ էր ինձանից։

Սկսվեց հրմշտոց, որը դժվարանում եմ համարել ծեծկռտուք, քանի որ դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ հայտնվեցին, կանայք տղամարդիկ, գրեթե բոլորը բաժանում էին և ըստ էության միմյանց հարվածելը անհնարին էր։

Մի խոսքով, մի քանի րոպե տևացած հրմշտոցից և փոխադարձ հայհոյանքներից հետո, ինձ մոտեցավ մի երիտասարդ, ով ասաց, որ ինձ ճանաչում է, հետո հիշեցի, որ նա ավտոմեխանիկ է, ով մի անգամ իմ մեքենան է վերանորոգել, ասաց հեռախոսահամարս տամ, որ հետո զանգահարեն խոսենք, հեռախոսահամարս տալուց հետո նա ի զարմանս ինձ նստեց այն նույն Նիվայի ղեկին, որը մինչ այդ ուրիշ մարդ էր վարում, և հեռացավ։ Մենք նույնպես նստեցինք մեր մեքենան և հեռացանք։
Մոտ մեկ ժամ անց ստացա հեռախոսազանգ, զանգողը ներկայացավ Գոռ անունով և ասաց, որ ինքն էր Նիվայի վարորդը, ով ստեղծել էր վթարային իրավիճակը, առաջարկեց հանդիպել և ես ասացի որ կհանդիպեմ, բայց միայն հարցը հարթելու նպատակով։ Շատ ջերմ խոսելով Գոռը հավաստիացրեց, որ ինքը նույնպես այդ ցանկությունն ունի՝ "երկու բառ խոսենք իրար հասկանանք", ահա այս պատրվակով նստել եմ ընկերոջս մեքենան և միայնակ գնացել այդ հանդիպմանը, մշտապես լինելով ինձ հետ հեռախոսակապի մեջ, Գոռը շատ սիրալիր նկարագրում էր ինձ այն ծուղակը, որի մեջ մի քանի րոպե անց հայտնվելու էի։

Հավատալով, որ Գոռը նույնպես ցանկանում է հարթել հարցը, ես գնում էի նրան հանդիպելու։ Մոտեցա նշված վայր և տեսա Նիվայի վարորդ Գոռին, նրանից քիչ այն կողմ 3֊4 հոգի էին կանգնած։ Չցանկանալով, որ մեր խոսակցությանը շատ մարդ ներկա լինի, մեքենայի պատուհանից Գոռին առաջարկեցի նստել մեքենան, որ ես ու ինքը խոսենք առանձին, Գոռը հանգիստ տոնով ասաց, որ իջնեմ ու մոտենամ 10 մետր այն կողմ գտնվող զրուցարան։ Իջա մեքենայից և քայլեցի դեպի Գոռը, մնացած կանգնածներին բարևելով հասա նրան։ Նույն պահին առանց որևէ բառ ասելու դեմքիս բռունցքով հարված ստացա Գոռի կողմից։ Եւ արդեն մի քանի վայրկյան հետո ինձ հարվածում էին մի քանի տասնյակ մարդիկ փայտե և երկաթե մահակներով, ոտքերով ու ձեռքերով։ Հարվածների ժամանակ անդադար սեռական հայհոյանքներ էին հնչում։ Հայհոյում էին Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ինձ։ Մի կերպ եմ ազատվել և նստելով մեքենան, հեռացել դեպքի վայրից։ Մեքենայի դիմապակին նույնպես կոտրեցին երկաթե մահակով, հարվածներով փորձում էին մեքենան կանգնեցնել։

Ողջ գրվածը հանգամանալից ներկայացրել եմ իրավապահներին, պնդում եմ այս ցուցմունքս և պահանջում, որպեսզի իրականացվի անաչառ և անկողմնակալ քննություն։ Ուզում եմ հավելել, որ հարձակման ոչ մի մասնակից չի կարող ինձ հետ հաշտեցման գնալ, ես այդ մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ որևէ խոսելու բան չունեմ, քանի որ առաջին իսկ րոպեից սկսած, հասկացել եմ, որ սա պլանավորած և մտածված խմբակային խուլիգանական հարձակում է ինձ վրա, որն իրականացվել է քաղաքական պատվերով։

Սույն դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ 258֊րդ հոդվածի 4֊րդ մասով։ Ես ճանաչվել եմ այս գործով տուժող և հարցաքննվել եմ։ Իմ տեղեկություններով կան 2 կալանավորված և 50֊ից ավելի մարդ բերման ենթրկվածներ։
Եւ քանի որ դեպքը ակնհայտ քաղաքական հետապնդում է և հաշվեհադար իմ անձի նկատմամբ, որը սկզբից փորձել են իրագործել ստեղծելով ավտովթար, որի պատճառով տուժելու էր նաև ընտանիքս, այնուհետև ձախողելով առաջին փորձը անցել են երկրորդին, որը ավարտին չեն կարողացել հասցնել միմիայն երջանիկ պատահականությամբ։ Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի բոլոր կատարողներն և պատվիրատուները կրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ։

Այդ անձանց ծանոթների հայտնվելը Աշտարակ֊Երևան մայրուղու այդ հատվածում, ինչպես նաև երեկոյան ինձ ծեծի ենթարկելու ընթացքում Վարչապետին հայհոյելը, ինձ հասած տեղեկություններով, նախկին ռեժիմի սպասավորների ծեծի վայրում հայտնվելու հանգամանքը, վերը նշված պայմանները ինձ թույլ են տալիս համոզվածություն հայտնել, որ սա եղել է հարձակում իմ անձի վրա, իմ քաղաքական հայացքների, իմ ծավալած գործունեության, ինչպես նաև դեպքին նախորդող 2֊3 ժամ առաջ արված հայտարարությունների պատճառով։ Եւ ուղիղ եմ ասում սա նախկին ռեժիմի, քրեա֊օլիգարխիկ կլանի պատվերն է։ Եւ սա առաջին անգամը չէ, որ ինձ վրա փորձում են ճնշում գործադրել և լռեցնել։ Սակայն ինչպես ասել եմ նախկինում, այդպես էլ կրկնում եմ, որ Ինձ չի հաջողվի լռեցնել։ Ես շարունակելու եմ իմ պայքարը Հանուն Հայաստանի Հանրապետության, Հանուն Հայ Ժողովրդի և Հանուն 2018 թվականի "Թավշյա Հեղափոխությամբ" ձեռք բերված ազատության և արժեքների։ Շարունակելու եմ, որպես վկա ցուցմունքներ տալ 2008 թվականի "Մարտի 1֊ի" սոսկալի գործով, որտեղ սպանվել էր ընկերս։ Բոլոր հանցագործները պետք է պատժվեն Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն։

Իմ պատմածը նաև ունի փաստացի ապացույց և մեր ձեռքում է հայտնվել տեսանյութ, որտեղ ամեն բան պարզ երևում է, շուտով կհրապարակենք այն։

Բոլոր մնացած շրջանառվող տեղեկությունները կեղծ են, ուղղված են իմ բարի համբավը արատավորելուն և հանրության մոտ թյուր կարծիք ձևավորելուն։ Նշում եմ, որ բոլորը պետք է գիտակցեն քրեական գործով սուտ ցուցմունքներ տալու քրեական պատասխանատվության հետևանքները»։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որ մի խումբ անձանց կողմից որպես զենք գործադրվող առարկաներով բռնություն է գործադրվել «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ, երկու անձ ձերբակալվել է: 

Տպել
5990 դիտում

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի ուժով համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը