Հարկադիր կատարողը ոչ թե մեր քաղաքացու թշնամին, այլ արդարադատության արդյունքների կենսագործողն է․ Սերգեյ Մեղրյան

Հարկադրանքի միջոցները կիրառվում են բացառապես այն դեպքերում, երբ սահմանված ժամկետում դատական ակտի պահանջը չի կատարվում։ Մեր զրույցում անդրադառնալով օրեր առաջ հարկադիր կատարողների կողմից վտարվողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին՝ ասաց գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը:

Այս եւ այլ թեմաների շուրջ նրա հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Մեղրյան, օրեր առաջ վտարման դեպքի վերաբերյալ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են ՀԿԱԾ աշխատակիցները ուժ կիրառում վտարվողի նկատմամբ։ Ո՞րն էր նման միջոց կիրառելու պատճառը։

- Օրենքը չի կարող լինել օրենք, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ունակ մի ուժ: Ծառայության այս կարգախոսը ոչ թե սոսկ կարգախոս է, այլ գործունեության հանրաճանաչ սկզբունք։ Հարկադիր կատարողների համար ամենաբարդ հոգեբանորեն հաղթահարելի վիճակը, համոզված եմ, առնչվում է հենց վտարման, քանդման, ինչպես նաեւ երեխային վերցնելու վարույթներով կատարողական գործողությունների իրականացմանը, քանի որ նրանք օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելիս գրեթե բոլոր նմանատիպ դեպքերում բախվում են թե՛ ֆիզիկական դիմադրության, միտումնավոր բախման տանող սադրիչ գործողությունների, թե՛ հոգեբանական ճնշման՝ լսելով իրենց, Ծառայությանը կամ պետությանն ուղղված տարաբնույթ վիրավորանքներ եւ անպարկեշտ խոսքեր:

Ձեր նշած տեսանյութում դիտողը, ըստ էության, ականատես է լինում հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողին դիմադրող անձի նկատմամբ նման համաչափ ֆիզիկական ուժի կիրառման դեպքի։ Ի դեպ, հարկադրանքի միջոցները կիրառվում են բացառապես այն դեպքերում, երբ սահմանված ժամկետում դատական ակտի պահանջը չի կատարվում։ Նշեմ, որ օրենքի համաձայն՝ հարկադիր կատարողն իրավունք ունի գործադրելու նաեւ համաչափ ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ` իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու համար:

Հանրությունը պետք է նկատի ունենա, որ հարկադիր կատարողը չունի որեւէ մեղավորություն մեր քաղաքացիների՝ նման իրավիճակներում հայտնվելու հարցում: Հարկադիր կատարողն ընդամենն առաջնորդվում է օրենքով, կատարում է մեկ այլ անձի օգտին դատարանի կողմից կայացված դատական ակտի պահանջները՝ չունենալով վերջինիս ճշտությունը կասկածի տակ դնելու, դրա կատարումից ձեռնպահ մնալու, դատական իշխանության «հնարավոր սխալը» քննարկման առարկա դարձնելու իրավասություն։

Իրականում հարկադիր կատարողը ոչ թե մեր քաղաքացու թշնամին, այլ արդարադատության արդյունքների կենսագործողն է, դատական ակտերով հաստատված իրավունքի խախտումները վերացնողը, որի ոչ պատշաճ աշխատանքն ի զորու է երկրում ստեղծելու իրավական քաոս եւ արդարության լրջագույն դեֆիցիտ՝ անուղղելի վնաս հասցնելով թե՛ գործադիր, թե՛ դատական իշխանության հեղինակությանը եւ թե՛ քաղաքացիների ու տարատեսակ տնտեսվարող սուբյեկտների իրավունքներին ու օրինական շահերին։

- Պարո՛ն Մեղրյան, քաղաքացիների մեջ բացասական տրամադրվածություններ է առաջացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անվանումը՝ շատ դեպքերում այն մահակի տպավորություն է թողնում։ Ինչքանո՞վ են ըստ Ձեզ այդ տրամադրվածություններն օբյեկտիվ։ Եվ ի՞նչ եք անում այդ բացասական կարծիքները փոխելու համար։

- Ծառայությունն իրոք «մահակ» է, բայց բառի ոչ թե բացասական, այլ դրական իմաստով։ Ցավոք, նրա առաքելությունը հիմնականում դիտարկվում է հենց բացասական տեսանկյունից՝ անձին եւ նրա ընտանիքին վտարեցին իր բնակարանից, աշխատավարձից գումար բռնագանձեցին, գույքի վրա արգելանք դրեցին եւ այլն։ Բայց Ծառայության գործառույթն ունի եւ հակառակ կողմ, որը, ըստ իս, առավել առաջնային եւ էական է. անձին վերադարձրին իր գույքը, ապահովեցին ծնողի եւ զավակի տեսակցություն, բռնագանձեցին ալիմենտ երեխայի ապրուստը հոգալու համար եւ, առհասարակ, կատարեցին դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը, որը կողմն արդեն իսկ հրաժարվել է կամավոր կատարել։ Ուստի Ծառայությունը կարելի է բնորոշել որպես «արդարադատության մահակ»։ Ծառայության մասին ձեր նշած տրամադրվածությունը կամ կարծիքն օբյեկտիվ չէ, ուղղակի ավելի շատ է խոսվում թերությունների, քան ընթացիկ բնականոն գործունեության մասին։

- Նյութական առումով ՀԿԱԾ-ն ինչպե՞ս է որոշում՝ ի՞նչն առգրավվել, ինչը՝ ոչ։ Նախկինում շատ էր խոսվում, որ ամենաչնչին ապրանքն էլ առգրավվում է։

- Օրենքում մանրամասն եւ շատ հստակ թվարկված է այն գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, որի վրա բռնագանձում չի կարող տարածվել։ Անձնական օգտագործման իրերի վրա նույնպես բռնագանձում չի կարող տարածվել, բացառություն են միայն թանկարժեք իրերը։ Նշեմ, որ գործող օրենսդրությունն այդ առումով լուրջ իրավական երաշխիքներ է տալիս պարտապանին ընդհուպ մինչեւ միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելը։

- Հաճախ անհամեմատ փոքր պարտքի դիմաց մարդկանց մի քանի անգամ թանկ արժեցող գույքը բռնագանձվում է։ Այս առումով օրենսդրական փոփոխության կարիք տեսնո՞ւմ եք։

- Նման իրավիճակ բացառված չէ, սակայն ցանկանում եմ շեշտել երկու կարեւոր հանգամանք։ Նախ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը հստակ կարգավորված է օրենքով եւ հարկադիր կատարողը պարտավոր է հետեւել այդ հերթականությանը։ Ավելին, այդ հերթականությունը տարբեր է պարտապան  իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար։ Եվ երկրորդ, պարտապանի գույքի վրա արգելանքը դրվում եւ հետագայում բռնագանձում է տարածվում այն չափով, որով հնարավոր կլինի բավարարել կատարման ենթակա ակտի պահանջը՝ գումարած կատարողական գործողությունների կատարման ծախսերը։

Հարկ է նշել, որ երբեմն կարող են լինել դեպքեր, երբ իրացվող գույքի արժեքը շատ ավելին է, քան պահանջվող գումարը։ Այս իրավիճակը հիմնականում պայմանավորված է նրանով, որ տվյալ գույքը պարտապանի միակ, բռնագանձման ենթակա գույքն է կամ դրա իրացումը պայմանավորված է գույքի բռնագանձման հերթականության օրենսդրական կարգավորման հետ։

Ինչ վերաբերվում է այդ հարցի կարգավորման օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը, ասեմ, որ ներկայումս մշակվում է Ծառայության լայնածավալ բարեփոխումների փաթեթ, որը ներառում է նաեւ օրենսդրական փոփոխություններ։

- Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում ձեր նշանակվելու առաջին օրվանից սկսած արտակարգ դրություն մտցվեց Հայաստանում։ Ծառայության աշխատանքում ի՞նչ փոփոխություններ են իրականացվել այդ ընթացքում։

- Երկրում հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից Ծառայությունն ակտիվորեն սկսեց կիրառել քաղաքացիների դիմումները, բողոքները եւ կատարողական վարույթների շրջանակում ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունելու գործընթացը: Կազմակերպվեց աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքը, քաղաքացիների սպասարկումն առավել հարմար եւ անվտանգ կազմակերպելու նպատակով ուժեղացվեց հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը, կասեցվեց այնպիսի կատարողական վարույթների իրականացումը, որոնք անխուսափելի անմիջական շփում են ենթադրում քաղաքացիների հետ: Այս ընթացքում հաստատվեց նաեւ Ծառայության նոր կառուցվածքը, կանոնադրությունը, եղան որոշակի կադրային փոփոխություններ եւ տեղաշարժեր: 

Ակտիվ քայլեր ենք ձեռնարկել ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի եւ բարեփոխումների հայեցակարգի մշակման ուղղությամբ՝ ներգրավելով ոլորտի լավագույն մասնագետներին եւ Հարկադիր կատարողների միջազգային միության ուժերը։ Շուտով բարեփոխումների փաթեթը կդրվի հանրային քննարկման:

- Իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունը որոշեց կարմիր գծերի եւ երթեւեկության խախտումների համար արգելանքներ չկիրառել։ Բացի այդ որոշում կայացվեց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրված աջակցության գումարը չբռնագանձել։ Եթե թվային խոսենք, շուրջ քանի՞ քաղաքացու վրա ազդեց այս որոշումը։

- Ապրիլին արտակարգ դրության գործողության ժամկետը 30 օրով երկարաձգելու որոշմամբ պայմանավորված՝ Ծառայությունն արգելանք չի կիրառել ՏԻՄ-երի կողմից ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով եւ ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերի հիման վրա 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված ավելի քան 70,000 կատարողական վարույթներով: Բայց ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե այդ ակտերի չեղարկում է, այլ բռնագանձման գործընթացների ժամանակավոր կասեցում։ Հետեւաբար, այդ գործընթացները կիրականացվեն արտակարգ դրության վերացման մասին որոշում ընդունելուց հետո։ 

Արգելանք չկիրառելու եւ բռնագանձում չտարածելու խնդրով քաղաքացիներից ստացվող դիմումները բավականին շատ էին։ Ստույգ թիվ ասել չեմ կարող. նման հաշվառում Ծառայությունը չի իրականացրել։ Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ, օրինակ, հայտնի գործարարներ Միքայել եւ Կարեն Վարդանյանների կողմից համավարակի դեմ պայքարող 1000 բուժաշխատողների փոխանցված 200,000-ական դրամ աջակցության գումարներն ավելի քան 100 դեպքում հայտնվել էին արգելանքի տակ, հետեւաբար անհրաժեշտություն առաջացավ այդ հարցը հավելյալ կարգավորել։

- Պարոն Մեղրյան, նախկինում ահազանգեր էին լինում նաեւ աճուրդների խնդրի վերաբերյալ, նշվում էր, թե շատ դեպքերում սխալ տվյալներ են ներկայացվում կամ «պատահաբար» նույն մարդն արժեքավոր գույքը ցածր գներով կարողանում է ձեռք բերել։ Նման խնդիրներ նկատե՞լ եք ձեր պաշտոնավարման ընթացքում։

- Հարկադիր էլեկտրոնային աճուրդային գործընթացի վերաբերյալ իրոք հասարակության մեջ կա տարածված նման կարծիք, սակայն հիմնականում նման կարծիք հայտնողներն իրենք երբեւէ չեն փորձել մասնակցել այդ գործընթացին։

Ցանկանում եմ ընդգծել, որ աճուրդն էլեկտրոնային է։ Դրա ամբողջ ընթացքը՝ աճուրդի մեկնարկից մինչեւ ցանկացած հիմքով ավարտ, կազմակերպվում է ծրագրային ապահովման միջոցով, որը վայրկյանի ճշտությամբ ֆիքսում է աճուրդի գործընթացում տեղի ունեցած եղելությունները, բացառում է մարդկային որեւէ միջամտություն: Աճուրդները կազմակերպվում են ոչ թե հարկադիր կատարողների, այլ դրա համար լիազորված հատուկ ստորաբաժանման կողմից, իսկ տեխնիկական սպասարկումն իրականացվում է անկախ ծրագրավորողի կողմից։

Խնդիրներ իհարկե կան, մասնավորապես ծրագիրը, որով իրականացվում է աճուրդը,ստեղծվել է ավելի քան 10 տարի առաջ եւ այս ընթացքում չի թարմացվել, հետեւաբար այն գործում է դանդաղ, երբեմն որոշակի թերություններով եւ խափանումներով։ Թեեւ էլեկտրոնային աճուրդի համակարգն իր տեխնիկական լուծումներով չի զիջում նմանօրինակ էլեկտրոնային այլ կայքերին, այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ այն ունի արդիականացման կարիք, ինչը եւ առաջիկայում նախատեսված է իրականացնել՝ ապահովելով ոչ միայն դրա անխափան աշխատանքը, այլ նաեւ թափանցիկությունը եւ առավելագույն մատչելիությունը՝ շահառուների հնարավորինս լայն շրջանակի համար։

Հավելեմ նաեւ, որ էլեկտրոնային աճուրդի հետ կապված ցանկացած բողոք ուսումնասիրվում է առանձնահատուկ մանրամասնությամբ, եւ իմ պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում չի արձանագրվել ձեր հարցում նկարագրվածին նման որեւէ դեպք։

- Պաշտոնյաներին նշանակելուց առաջ՝ սովորաբար ինչ-որ կոնկրետ խնդիր է դրվում, որը պետք է նրանք կարգավորեն։ Շատ դեպքերում հենց պաշտոնյան է ինքն իր առաջ խնդիր դնում՝ ինչ-որ հարց կարգավորելու։ Ձեր առաջ կոնկրետ խնդիր դրվե՞լ է կամ դուք ինքներդ նման խնդիր տեսնո՞ւմ եք, որը պետք է կարգավորեք պաշտոնավարման ժամանակ:

- Խնդիրը, որ դրված է յուրաքանչյուր ղեկավարի առջեւ, իր ղեկավարած կառույցի բնականոն գործունեության ապահովումն է, ինչպես նաեւ ժամանակի հրամայականներին համապատասխան այն կատարելագործելն ու զարգացնելը։ Կառույցը, որի ղեկավարումն ինձ է վստահվել, կոչված է ապահովելու իրականացված արդարադատության իրագործումը, սակայն վերջին տասնամյակում փաստացի դուրս է մնացել իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակից։ Ստանձնելով կառույցի ղեկավարումը՝ ինքս իմ առջեւ խնդիր եմ դրել հնարավորինս կարճ ժամանակահատվածում շոշափելի դրական փոփոխություններ նախաձեռնել եւ դրանք հասցնել իրենց տրամաբանական ավարտին։

Տպել
5795 դիտում

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է ուղղափառ եկեղեցու զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)