Պաշտպաններից մեկի ուշացման պատճառով դատավորը հետաձգեց Դավիթ Սանասարյանի գործով նիստը

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօր նշանակաված դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի պաշտպան Հրանտ Անանյանի ուշացման պատճառով:

Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հիշեցրեց, որ ինքը զգուշացրել էր նիստերից չուշանալ. «Քանի որ պաշտպանը դատական նիստին չի ներկայացել, դատարանը որոշում է կայացնում գործի քննությունը հետաձգել»,- ասաց նա:

Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը առաջարկեց մի քանի րոպե սպասել՝ հաշվի առնելով, որ պաշտպան է եւ գուցե հրատապ գործողություն է ունեցել, սակայն դատավորը չընդունեց առաջարկը՝ ասելով, որ նման հրատապ գործողությունը միշտ նույն պաշտպանի հետ է լինում:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին՝ ժամը 10:30-ին:

Այն բանից հետո, երբ դատավորը նիստը հայտարարեց փակված, պաշտպան Հրանտ Անանյանը մտավ նիստերի դահլիճ: Դատավորը մեկ անգամ եւս հայտնեց, որ նիստը արդեն փակել է եւ դուրս եկավ դահլիճից:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն ասաց, որ որեւէ կողմից միտում չեն տեսնում. ըստ նրա՝ սա կարող է լինել գերծանրաբեռնված պայմաններում աշխատող դատավորի գերհոգնածության, լարվածության արդյունք. «Չեմ կարծում նաեւ, որ մեր կոլեգան է միտումնավոր ուշանում, որովհետեւ որպես փաստաբան՝ հասկանում եմ նրա ծանրաբեռնվածությունը. կարող է ամբողջ գիշեր քննչական գործողության լինել»: Սարդարյանը, ամեն դեպքում, մտահոգություն հայտնեց նիստերի ձգձգման վերաբերյալ. «Ինչքան կարող է նման պաշտոն զբաղեցնող անձը իր լիազորությունները կասեցված վիճակում անհիմն մեղադրանքով սպասի արդարադատության, եւ դատական նիստերը ամիսներով հետաձգվեն»,- ասաց նա:

Նշենք, որ դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է. գործի 28 հատորներից ուսումնասիրվել են արդեն 24-ը:

Դավիթ Սանասարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ՝ նա, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Գործով ամբաստանյալի կարգավիճակում է եւս 4 անձ:

Տպել
1799 դիտում

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել