Կա դատավոր, որն արձանագրեց՝ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա․ Սիսակ Գաբրիելյան

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին խնդրեց մեկնաբանել, թե ինչպե՞ս են գնահատում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու դատարանի որոշումը:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը չցանկացավ անդրադառնալ դատարանի որոշմանը՝ պարզաբանելով, որ դատախազությունը այն բողոքարկելու է, եւ հավանաբար դեռ գործը քննվելու է նաեւ Վերաքննիչ դատարանում։ «Հետեւաբար նաեւ այս պահին լրացուցիչ կարծիքը գուցե ազդի կամ այնպես ընկալվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ դատական պրոցեսների վրա»,- ասաց Գաբրիելյանը։

Հարցին, թե ինչո՞ւ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ «Իմ քայլ»-ը հանդես չեկավ հարցադրումներով եւ ելույթներով, պատգամավորը պատասխանեց՝ նույն պատճառով։ Նրա խոսքով՝ իրենք փորձում էին պահել հնարավորին չափով չեզոքություն։

Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, Գաբրիելյանի խոսքով, կա դատավոր, որը արձանագրում է՝ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա։

Հիշեցնենք, որ Ծառուկյանին կալանավորելու անհրաժեշտությունը դատախազությունը բացատրում էր այն հանգամանքով, որ, ազատության մեջ լինելով, հնարավոր է՝ Ծառուկյանը ազդի գործընթացի վրա:

Նա նաեւ շնորհավորեց ԲՀԿ-ին, որ առաջին անգամ պահանջում են պետության ղեկավարի հրաժարական եւ արդեն բավական ժամանակ է՝ չեն հրաժարվել այդ պահանջից:

Նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ քրեական հետապնդում իրականացվում է՝ անկախ խափանման միջոցից։ Նա նաեւ հայտնեց, որ ոչ մի դեպքում պետք չէ խառնել այն հարցերը, որոնք քննարկել է դատարանը, եւ այն հարցերը, որոնք քննարկվել են ԱԺ-ում։ «ԱԺ-ում քննարկվել է մի հարց, դատարանում քննարկվել է մեկ այլ հարց։ Ազգային ժողովը երբեւիցե չի հավակնել, որ ինքն է վերջնական որոշում կայացնողը՝ արդյոք կոնկրետ պատգամավորը պետք է ազատությունից զրկվի, թե ոչ։ Մենք ընդամենը ասել ենք, որ մեզ համար ներկայացված փաստարկների շրջանակներում ընդունելի է, որ դատարանն այդ հարցը քննարկի»,- ասաց Գրիգորյանը։

Տպել
2691 դիտում

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ