Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 միլիարդ դրամ գրավի դիմաց

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը:

Դատավորը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Վարդեւանյանի եւ Հովհաննես Խուդոյանի բողոքները բավարարում է ամբողջությամբ, իսկ պաշտպան Ռուբեն Սահակյանի բողոքը՝ մասնակի. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը բեկանել մասնակիորեն եւ փոփոխել. ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել, եւ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 2 միլիարդ ՀՀ դրամի չափով»,- որոշեց դատավորը՝ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մնացած մասով թողնելով օրինական ուժի մեջ:

Դատավորը նշեց, որ որոշումը կարող է բողոքարկվել ստանալու պահից 15-օրյա ժամկետում:

Նշենք, որ Քոչարյանն ազատ կարձակվի գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո:

Բողոքի քննության ընթացքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը ունեն մեկական բնակարան և պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում գրավադրել դրանք։

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Արամ Վարդեւանյանը պարզաբանեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը անփոփոխ է մնացել անձնական երաշխավորությունը մերժելու մասով, եւ իրենց բողոքը բավարարվել է գրավի կիրառման մասով: Անդրադառնալով գրավի չափին՝ Վարդեւանյանն ասաց, որ այն ՀՀ պատմության մեջ աննախադեպ է. «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս ժամանակահատվածում՝ պարոն Ազարյանից հետո, առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր Վերաքննիչ դատարանում ըստ էության քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»,- ասաց նա՝ կարեւորելով նաեւ բողոքի քննության բովանդակային մասը. «Ես եւ իմ գործընկերները նման ծավալով, նման բովանդակությամբ դատական նիստ երեւի թե չէինք տեսել»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես պետք է վճարեն գրավի գումարը, եթե դատարանում իրենց մատնանշած գույքը 600 միլիոն դրամի շրջանակում էր, պաշտպանն ասաց. «Մենք խոսում էինք անշարժ գույքի մասին, որը դուք պետք է ոչ թե գումարային ելակետով դիտարկեք, այլ առհասարակ անշարժ գույքի, ամեն դեպքում, գրավը սահմանվել է դրամային, եւ թե ինչպիսին կլինի գործընթացը դրա վերաբերյալ, կարծում եմ, պետք է հաշվի առնել, որ նոր է հրապարակվել որոշումը»,- ասաց Վարդեւանյանը՝ նշելով, որ զարգացումների մասին հընթացս կտեղեկացնեն:

Պաշտպանը շեշտեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնում է ոչ միայն վարչական դատարանի որոշման հիման վրա, այլ որովհետեւ հետվիրահատական փուլում է, եւ կմնա այնտեղ այնքան, որքան դրա անհրաժետությունը կտեսնեն բժիշկները:

Պաշտպանները, հիշեցնենք, բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Քոչարյանին Արցախի եւ Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ եւ գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Բողոքի քննությունը դատարանում տեւել էր երեք օր, դրան մասնակցել էր նաեւ Քոչարյանը: Պաշտպանները ներկայացրել էին իրենց հիմնավորումները, ինչի դեմ առարկել էին մեղադրող եւ տուժող կողմերը: Լսելով նրանց՝ դատարանը այսօր հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Տպել
7048 դիտում

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է